Հայիթի կղզի
Հայիթի, կղզի Մեծ Անթիլյան կղզիախմբում, Վեստ Ինդիայում, Կարիբյան ծովում։ Հայտնագործել է Քրիստափոր Կոլումբոսը 1492 թվականին և կոչել Էսպանյոլ։
![]() | ||
Երկիր | ![]() ![]() | |
Ջրատարածություն | Կարիբյան ծով | |
Մակերես | 76 480 կմ2 | |
Ամենաբարձր կետը | 3087 մ | |
Բնակչություն (2009) | 20 123 000 մարդ | |
Բնակչության խտությունը | 263,115 մարդ/կմ2 | |
![]() ![]() | ||
![]() ![]() | ||
![]() |
ԱնվանումԽմբագրել
Անվանումը կարիբյան հնդկացիների լեզվով բառացի նշանակում է «լեռնոտ»։ Կղզին 1492 թվականին հայտնագործել է Քրիստափոր Կոլումբոսը։ Այն իր բնությամբ Կոլումբոսին հիշեցրեց հայրենի Իսպանիան, և նա կղզին անվանեց Էսպանյոլա (իսպաներենից բառացի՝ «իսպանական»)․ այդ անունով էլ կղզին հայտնի էր գաղութային ամբողջ ժամանակաշրջանում (1492-1804)։
Իսպանական գաղութային տիրապետության շրջանում՝ 16-րդ դարի սկզբից կղզին կոչվել է նաև Սանտո Դոմինգո՝ 1496 թվականին այստեղ հիմնադրված Սանտո Դոմինգո քաղաքի անունով, որը իսպաներեն բառացի նշանակում է «սուրբ կիրակի»։ Սակայն հետագայում պահպանվեց կղզու հնդկացիական Հայիթի անվանումը։ Հնում կոչվել է Քիսքեա[1]։
ԱշխարհագրությունԽմբագրել
Տարածությունը մոտ 77 հազ կմ², բնակչությունը 17 մլն-ից ավել (2009)։ Ափերը կտրտված են առավելապես ռիասային տիպի։ Կազմված է հրաբխային և նստվածքային ապարներից։ Ռելիեֆը լեռնային է և մասնատված։ Առավելագույն բարձրությունը 3175 մ է (Դուարտե լեռ)։ Կղզում են գտնվում Հայիթիի Հանրապետությունը և Դոմինիկյան Հանրապետությունը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»