Հակոբ Ա
Հակոբ Ա (հունիսի 19, 1566, Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[1] - մարտի 27 (ապրիլի 6), 1625, Հերեֆորդշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա), Անգլիայի թագավոր 1603 թվականից (1567 թվականից շոտլանդական թագավոր՝ Հակոբ VI անվամբ)։ Ստյուարտների դինաստիայից։ Շոտլանդական թագուհի Մարի Ստյուարտի որդին։ Գահ է բարձրացել Եղիսաբեթ Թյուդորի մահից հետո։ Վարել է բացարձակապետական քաղաքականություն (նրա հայացքներն արտացոլված են «Ազատ միապետությունների ճշմարիտ օրենքը» տրակտատում, 1598)։ Կրոնական անհանդուրժողություն է ցուցաբերել պուրիտանության նկատմամբ, մտցրել նոր հարկեր ու պարտադիր փոխառություններ, անկանոն հրավիրել պառլամենտները։ Մերձեցել է Անգլիայի ծովային և գաղութային առևտրի գլխավոր մրցակից կաթոլիկական Իսպանիայի հետ։ Հակոբ Ա-ի քաղաքականությունն ավելի է սրել հակասությունները զարգացող բուրժուազիայի ու նոր ազնվականության և բացարձակապետության միջև։ Կ. Մարքսը Հակոբ Ա-ի կառավարման ժամանակաշրջանը բնութագրել է որպես 17-րդ դարի Անգլիական բուրժուական հեղափոխության «նախաբան»։
Հակոբ Ա | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | հունիսի 19, 1566 |
Ծննդավայր | Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[1] |
Մահացել է՝ | մարտի 27 (ապրիլի 6), 1625 (58 տարեկան) |
Վախճանի վայր | Հերեֆորդշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա |
Վեստմինստերյան աբբայություն | |
Երկիր | ![]() ![]() |
Տոհմ | Ստյուարտներ |
բանաստեղծ, գրող և միապետ | |
Հայր | Հենրի Ստյուարտ, լորդ Դամլի[2][3] |
Մայր | Մարի Ստյուարտ[3] |
Երեխաներ | Henry Frederick, Prince of Wales?[4][3], Էլիզաբեթ Ստյուարտ[3], Margaret Stuart?[4], Չարլզ I Ստյուարտ[3], Ռոբերտ Ստյուարտ[4], Մարիա Ստյուարտ, Sophia of England?[4], unnamed son Stuart?[4] և unnamed son Stuart?[4] |
Հավատք | անգլիկանություն և Շոտլանդիայի եկեղեցի |
Պարգևներ | Կապիչի շքանշան |
Ստորագրություն | ![]() |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Яков I // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Дарнлей, Генри Стюарт (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1893. — Т. X. — С. 146.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Kindred Britain
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Lundy D. R. The Peerage
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 66)։ |