Տրինիդադ (կղզի)
Տրինիդադ (իսպ.՝ Trinidad — «Սուրբ Երրորդություն»), կղզի Կարիբյան ծովում, Հարավային Ամերիկայի հյուսիսարևելյան ափերի մոտ, համարվում է Տրինիդադ և Տոբագո պետության հիմնական մասը: Այստեղ է բնակվում երկրի բնակչության 96 %-ը:
Տրինիդադ
իսպ.՝ Trinidad | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Կղզեխումբ | Փոքր Անտիլյան կղզիներ | |
Ջրատարածություն | Կարիբյան ծով | |
Մակերես | 4821 կմ2 | |
Ամենաբարձր կետը | 940 մ | |
Բնակչություն (2011) | 1,267,145 մարդ | |
Բնակչության խտությունը | 266 մարդ/կմ2 | |
ԱշխարհագրությունԽմբագրել
Գտնվում է Վենեսուելայի ջրափնյայից 11 կմ դեպի հյուսիս-արևելք: Կղզու մակերեսը կազմում է 4 821 կմ²: Տեղակայված է հս. լ. 10°03′ արմ. ե. 60°55′ և հս.լ. 10°50′ արմ. ե. 61°55′ միջև: Կղզու երկարությունը կազմում է 80 կմ, իսկ լայնությունը` 59 կմ:
Կղզին ունի մայրցամաքային ծագում: Մայրցամաքից առանձնանում է Բոկաս դել Դրագոն նեղուցով, Պարիա ծոցով և Բոկա դե լա Սյերպե նեղուցով: Ափերը թույլ են մասնատված, հյուսիսում առկա են կորալային խութեր, իսկ հարավում տարածված են մշտադալար անտառները:
Տրինիդադում գերակշռում են ցածրադիր, արևելքում` ճահճապատ հարթավայրերը, որտեղ գտնվում են երկու իրար զուգահեռ, մինչև 300 մ բարձրության լեռնաշղթաները: Հյուսիսում գտնվում է 940 մ բարձրություն ունեցող Արիպո լեռը, որը Վենեսուելայի Առափնյա Անդյան Կորդիլերների շարունակությունն է հանդիսանում: Հարավային ջրափնյայի երկայնքով տարածվում են ցեխային հրաբուխները:
Կղզում կան բնական ասֆալտի (Փիչ Լեյք լիճ և այլն), նավթի (հարավարևմտյան և հարավարևելյան շելֆերի վրա) և բնական գազի հանքավայրեր:
ԿլիմաԽմբագրել
Կլիման մերձհասարակածային է, շոգ և խոնավ, առանձնանում է երկու սեզոն` չոր (հունվարից մայիս) և անձրևոտ: Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 25-27 °С, տեղումների տարեկան միքին քանակությունը` 1200 մմ, իսկ հողմակողմ հյուսիսարևելյան տեղանքում` մինչև 3800 մմ:
Բուսական և կենդանական աշխարհԽմբագրել
Գերակշռում են մշտադալար անտառները, կղզու կենտրոնում և հողմակողմ հյուսիսարևմտյան լանջերին տարածված են սավաննաները և նոսրանտառները, կոկոսյան արմավենիները, կակաոյի պլանտացիաները: Կենդանական աշխարհից տարածված է 40 տեսակից ավելի կոլիբրի:
ՊատմությունԽմբագրել
Տրինիդադ կղզին հայտնագործվել է 1498 թվականին Քրիստափոր Կոլումբոսի կողմից, որն անվանել է Լա Իսլա դե Լա Տրինիդադ Սուրբ Երրորդության պատվին: Քրիստափոր Կոլումբոսին հետևող իսպանացիները ստրկացրել են այդ ժամանակ կղզին բնակեցնող հնդկացիական արավակներ ցեղերին կամ վերաբնակեցրել են նրանց այլ հարավամերիկյան գաղութներ: Սակայն օգտակար հանածոների բացակայությունը և հարաբերականորեն անբերրի հողերը հանգեցրեցին նրան, որ կոնկիստադորներն արագ կորցրել են հետաքրքրությունը այդ տարածքի հանդեպ: Արդյունքում կղզում առաջին եվրոպական բնակավայրը (Խոսե դե Օրունյա, ժամանակակից Սենթ Ջոզեֆ) ի հայտ է եկել միայն 1592 թվականին: Հաջորդ երկու հարյուրամյակների ընթացքում գաղութարարները կղզին յուրացնելու երկու անհաջող փորձ են կատարել, սակայն կակաոյի և ծխախոտի պլանտացիաները անբերրի հողերի վրա չէին աճում: Արդյունքում իսպանացիները հրաժարվել են այդ գաղութը զարգացնելու բոլոր փորձերից, և 1797 թվականին կղզին անցնում է բրիտանական թագի իրավասության տակ[1]: 1830 թվականին ստրկության վերացումից հետո Հնդկաստանից, ինչպես նաև Իսպանիայից, Պորտուգալիայից, Անգլիայից, Ֆրանսիայից և Չինաստանից սկսեցին կղզի գալ հազարավոր բանվորներ:
ԲնակչությունԽմբագրել
Խոշորագույն քաղաքներն են` Չագուանաս, Պորտ օֆ Սփեյն (Տրինիդադ և Տոբագոյի մայրաքաղաքը), Սան Ֆերնանդո, Արիմա, ՍԵնտ Ջոզեֆ (Տրինիդադի առաջին մայրաքաղաք) և այլն:
Բնակչությունը 2011 թվականի դրությամբ կազմում է 1.267.145 մարդ[2]: Բնակչության խտությունը` 266 մարդ/կմ²:
ՏնտեսությունԽմբագրել
Տնտեսության հիմքը կազմում է նավթի արդյունահանումը և վերամշակումը (սեփական և ներմուծված), ինչպես նաև տուրիզմը: Քիմիան և նավթաքիմիան Տրինիդադի արևմտյան ափը դարձրել են Վեստ Ինդիայի ինդուստրիալ գոտիներից մեկը:
Կղզու վրա գործում է միջազգային օդանավակայան:
ՄշակույթԽմբագրել
Նոյեմբերին Տրինիդադ կղզում անցկացվում է խոշոր ջազային երաժշտության փառատոն:
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Railroad Map of Trinidad»։ World Digital Library։ 1925։ Վերցված է 2013-10-25
- ↑ Trinidad and Tobago 2011 Population and Housing Census Demographic Report (Report). Trinidad and Tobago Central Statistical Office. p. 26. http://www.tt.undp.org/content/dam/trinidad_tobago/docs/DemocraticGovernance/Publications/TandT_Demographic_Report_2011.pdf?download։ Վերցված է մայիսի 27, 2016.
ԳրականությունԽմբագրել
- Беларуская энцыклапедыя: У 18 т. Т. 15: Следавікі — Трыо / Рэдкал.: Г. П. Пашкоў і інш. — Мн.: БелЭн, 2002. — Т. 15. — С. 549. — 552 с. — 10 000 экз. — ISBN 985-11-0251-2 (Т. 15).(բելառուս.)
Արտաքին հղումներԽմբագրել
- Тринидад (остров) — статья из Большой советской энциклопедии.
- Тринидад и Тобаго