Պանծալի հեղափոխություն

1688-1689

«Պանծալի հեղափոխություն», 1688-1689 թվականներին Անգլիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման ընդունված անվանում (ի հակակշիռ Անգլիական հեղափոխության 1640—1660)։ Հեղաշրջումը (Հակոբ II Ստյուարտի փոխարեն գահ բարձրացվեց նրա փեսան՝ Վիլհելմ III Օրանացին, ում կինը՝ Մարիա 2-րդ Ստյուարտը հայտարարվեց գահակից), վերջնականապես վերացրեց բացարձակապետությունը՝ որպես պետական կառավարման ձև և Անգլիայում հաստատեց սահմանադրական միապետություն, որի գերագույն իշխանությունը պառլամենտն էր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 122 CC-BY-SA-icon-80x15.png