Վիլհելմ I Օրանացի
Վիլհելմ I Օրանացի, կամ Վիլհելմ Լռակյաց (հոլ. Willem van Oranje, Willem de Zwijger, ապրիլի 24, 1533[1], Դիլենբուրգ, Իսպանական Նիդերլանդներ, Իսպանական կայսրություն[2] - հուլիսի 10, 1584[1][3][4][…], Դելֆտ, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[2]), Օրանի թագաժառանգ, նասաուի կոմս, Նիդերլանդական բուրժուական հեղափոխության 16-րդ դարի գործիչ[6]։
ԿենսագրությունԽմբագրել
Վիլհելմ I Օրանացին ծնվել է 1533 թվականի ապրիլի 24-ին գերմանական Նասաու կոմսության Դիլենբուրգ քաղաքում։ Ընդարձակ տիրույթներ ուներ Նիդերլանդներում և Ֆրանսիայում (Օրանժի իշխանություն)։ 1560-ական թվականներին գլխավորել է նիդերլանդական ազնվականության հակաիսպանական ընդդիմությունը։ Իսպանական բանակի՝ Նիդերլանդներ մտնելուց հետո փախել է Գերմանիա և գերմանական բողոքական իշխանների և ֆրանսիական հուգենոտների օգնությամբ քանիցս ներխուժել (1568, 1572) Նիդերլանդներ։ Երկրի հյուսիսում ժողովրդական ապստամբության հաջողությունները դրդել են Վիլհելմ I Օրանացուն անցնել հեղափոխության կողմը։ ։ Հոլանդական խոշոր առևտրային բուրժուազիայի աջակցությամբ 1572 թվականին Վիլհելմը փաստորեն դառնում է հյուսիսային նահանգների կառավարիչ։ Ձգտելով ամրապնդել իր իշխանությունը՝ նա նպաստել է Իսպանիայի դեմ պայքարող ազգային ուժերի ամրապնդմանը։ Երկրի հարավում ապստամբության հաղթանակից հետո (1576) Հոլանդիայից տեղափոխվել է Բրյուսել և 1577 թվականին դարձել Բրաբանտի ռուվարդ (բարձրագույն վարչական պաշտոն)։ Սպանվել է 1584 թվականի հուլիսի 10-ին իսպանական գործակալ Բալտասար Ժերարի ձեռքով։
ԳրականությունԽմբագրել
- Rachfahl F., Wilhelm von Oranien…, Bd 1-3, Halle - Haag, 1906-24;
- Blok P. J., Willem de Eerste Prins van Oranje, dl 1-2, Arnst., 1919-20;
- Schelven A. A., Willem von Oranje, Haarlem, 1933.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Willem I van Oranje-Nassau — 2009.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Вильгельм I Оранский // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Lundy D. R. The Peerage
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 5,0 5,1 5,2 Union List of Artist Names — 2016.
- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան