Բացել գլխավոր ցանկը

Տեխաս (անգլերեն՝ Լսել Texas Տեքսաս), նահանգ ԱՄՆ-ի հարավային մասում։ Տեխասը բնակչությամբ և տարածքով երկրորդն է Միացյալ Նահանգներում։ Նահանգը գտնվում է Միացյալ Նահանգների Հարավ կենտրոնական մասում, այն սահմանակցում է Մեքսիկային հարավից, Նյու Մեքսիկո նահանգին արևմուտքից, Օկլահոմային հյուսիսից, Արկանզասին հյուսիս արևելքից և Լուիզիանային արևելքից։ Տեխասի տարածքը կազմում է 696241 կմ քառակուսի, իսկ բնակչությունը 26,9 միլիոն (հուլիս 2014)[3]:

Picto infobox map.png
Տեխաս
անգլ.՝ Texas
flag of Texas Զինանշան
Flag of Texas.svg
Seal of Texas.svg
Mount Bonnell 2008.jpg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մաան էcontiguous United States
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
ՎարչկենտրոնՕստին
Ամենաբարձր կետGuadalupe Peak
ԲԾՄ520 մետր
Օրենսդրական մարմինTexas Legislature
Դատական մարմինSupreme Court of Texas և Texas Court of Criminal Appeals
Միության մուտքդեկտեմբերի 29, 1845 (28-րդ)
Պաշտոնական լեզուներչկա
Բնակչություն
27 469 114 մարդ (2015)[1] (2 տեղ)
Տարածք696 241 կմ²  (2 տեղ)
Texas in United States.svg
Հիմնադրված էդեկտեմբերի 29, 1845 թ.
Սահմանակցում էՏամաուլիպաս, Չիուաուա, Նյու Մեքսիկո, Օկլահոմա, Արկանզաս, Լուիզիանա, Կոաուիլա և Նուևո Լեոն
Ժամային գոտիUTC-6, Central Time Zone և America/Chicago
ՀապավումTX
ՓոխարինեցRepublic of Texas
ISO 3166-2 կոդUS-TX
Անվանված էfriend[2]
ՄականունThe Lone Star State
Միության մուտքդեկտեմբերի 29, 1845 (28-րդ)
Կոորդինատներ: 31° հս․ լ. 100° ամ. ե. / 31° հս․. լ. 100° ավ. ե. / 31; 100
texas.gov

Հյուստոնը Տեխասի ամենամեծ քաղաքն է և չորրորդ ամենախոշորը ԱՄՆ-ում, մինչդեռ Սան Անտոնիոն երկրորդ խոշորագույնն է նահանգում և յոթերորդ ամենամեծը ԱՄՆ-ում։ Մյուս մեծ քաղաքներն են Էլ Պասոն և Օսթինը, որը նահանգի կենտրոնն է։ Տեխասի մականունն է Lone Star State, որպեսզի ընգծվի այն հանգամանքը, որ Տեխասը եղել է նախկին անկախ պետություն և ստացել է անկախությունը Մեքսիկայից[4]: Նահանգի անվանումը եկել է «Tejas» բառից, ինչը նշանակում է ընկեր Կադդո լեզվով[5]:

Իր չափսերի և աշխարհագրական բազմազանության շնորհիվ ինչպիսին է Բալկոնես ճեղքվածքը, Տեխասում կան բազմազան լանդշաֆտներ, որոնք հանդիպում են Միացյալ Նահանգների հարավային և հարավարևմտյան շրջաններում[6]: Տեխասը հանրահայտ է որպես անապատային նահանգ, չնայած Տեխասի միայն 10 տոկոսն է անապատ[7]: Բնակչության մեծ մասը կենտրոնացած է նախկին պրերիաներում, խոտհարքում, անտառներում և ափամերձ հատվածներում։

«Տեխասի վեց դրոշներ» տերմինը նշանակում է այն վեց երկրները, որոնց տիրապետության տակ եղել է տարածաշրջանը։ Իսպանիան առաջին եվրոպական պետությունն էր, որը տիրացավ Տեխասին։ Դրանից հետո շատ կարճ ժամանակով Տեխասին տիրացավ Ֆրանսիան։ Մեքսիկան վերահսկեց տարածաշրջանը մինչև 1836 թվականը, երբ Տեխասը դարձավ անկախ՝ դառնալով անկախ հանրապետություն: 1845 թվականին Տեխասը միացավ Միացյալ Նահանգներին որպես 28-րդ նահանգ։ Նահանգի անէքսացիան եղավ պատճառ, որպեսզի սկսվի Մեքսիկա-ամերիկյան պատերազմը 1846 թվականին։ Տեխասը հայտարարեց ԱՄՆ կազմից իր դուրս գալու մասին 1961 թվականին և պաշտոնապես միացավ ԱՄՆ-ին նույն տարվա մարտի 2-ին։ Քաղաքացիական պատերազմից հետո Տեխասում կազմավորվեց ֆեդերատիվ կառավարություն։

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Population Estimates Program
  2. https://books.google.com/books/about/Texas.html?id=PUemv3wa0O8C&redir_esc=y
  3. «U.S. Census Bureau Announces 2010 Census Population Counts – Apportionment Counts Delivered to President»։ Press Release։ U.S. Census Bureau։ Վերցված է փետրվարի 7, 2011 
  4. «Introduction to Texas»։ Netstate.com։ Վերցված է ապրիլի 11, 2010 
  5. Texas from Sea to Shining Sea https://books.google.am/books/about/Texas.html?id=PUemv3wa0O8C&redir_esc=y
  6. Sansom, Andrew: Water in Texas: An Introduction, University of Texas Press, 2008, pg. 25
  7. Dingus, Anne: The dictionary of Texas misinformation, Gulf Publishing Company, 1987