Օտտո վան Վեեն
Օտտո վան Վեեն (հայտնի է նաև որպես Օկտավիուս Վենիուս և Օտտո Վան Վեն (հոլ.՝ Otto van Veen, Octavius Vaenius, Otto Venius, 1556[1][2][3][…] կամ 1556[4], Լեյդեն, Հոլանդիա, Սրբազան Հռոմեական կայսրություն - մայիսի 6, 1629[5][1][6][…], Բրյուսել[6]), ֆլամանդացի նկարիչ, փորագրող, գրքերի նկարազարդող: Մաներիզմի ներկայացուցիչ:
Օտտո վան Վեեն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1556[1][2][3][…] կամ 1556[4] |
Ծննդավայր | Լեյդեն, Հոլանդիա, Սրբազան Հռոմեական կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 6, 1629[5][1][6][…] |
Մահվան վայր | Բրյուսել[6] |
Քաղաքացիություն | Հաբսբուրգյան Նիդերլանդներ[7] |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Beheading of Julius Paulus and Imprisonment of Claudius Civilis?, The Conspiracy of Claudius Civilis and the Batavians in the Schakerbos? և Brinio Is Appointed Chief of the Caninifates (Brinio Raised on the Shield)? |
Ուսուցիչ | Isaac van Swanenburg?, Jean Ramey?, Ֆեդերիկո Ցուկկարո և Dominicus Lampsonius? |
Աշակերտներ | Պիտեր Պաուլ Ռուբենս |
Պաշտոն | պալատական նկարիչ |
Անդամակցություն | Անտվերպենի Սուրբ Ղուկասի գիլդիա |
Զավակներ | Գերտրուիդա վան Վեեն |
![]() |
Հայտնի է նաև որպես Պիտեր Պաուլ Ռուբենսի ուսուցիչ, որի արվեստն իր ազդեցություն է թողել հայտնի աշակերտի աշխատանքի վրա:
Կենսագրություն Խմբագրել
Ապագա նկարչի հայրը եղել է քաղաքագլուխ, իսկ ընտանիքը՝ ունևոր։ Մինչև 1572 թվականը սովորել է Լեյդենում՝ Իսահակ-Կլաաս վան Սվանենբուրգի (1537-1624) մոտ: Հայտնի է, որ 1572 թվականի հոկտեմբերին վան Վեենի կաթոլիկ ընտանիքը տեղափոխվել է Անտվերպեն, ապա Աախեն և Լիեժ, որտեղ նա սովորել է Դոմինիկ Լամպսոնիուսի և Ժան դե Ռամեի (Ռամի) արվեստանոցներում: Լամպսոնուսը գիտեր լատիներեն, համալսարանում ստացել էր բարձրագույն կրթություն և չորս տարի եղել էր Անգլիայի Քենթերբերիի կարդինալ Ռագին Պոլի քարտուղարը: Լավ կրթություն ստանալու, գեղանկարչություն և արվեստի բնագավառում գիտելիքներ ձեռք բերելու ձգտումը Օ. վան Վեենի մոտ առաջացրել է 1575 թվականին Հռոմի պապին այցելելու ցանկություն:
Հռոմում Օ. վան Վենը հանդիպել է Ֆեդերիկո Ցուկարոյի հետ: Իտալական արվեստը զգալի ազդեցություն է ունեցել նրա ոճի վրա: 1583 թվականին Լիեժի ճանապարհին այցելել է Մյունխեն և Քյոլն: Նա աշխատել է կայսր Ռոդոլֆ II-ի և Բավարիայի հերցոգ Վիլհելմ V-ի պալատներում:
1585 թվականին դարձել է Պարմայի հերցոգ Ալեսանդրո Ֆարնեզեի պալատական նկարիչ և բնակություն հաստատել Բրյուսելում: 1592 թվականին Ա. Ֆարնեզեի մահից հետո Օ. վան Վեենը տեղափոխվել է Անտվերպեն, որտեղ հաջորդ տարի դարձել է Սուրբ Ղուկասի գիլդիայի վարպետ։ 1594-1600 թվականներին նրան աշակերտել, ապա նրա օգնականն է դարձել Ռուբենսը: Վերջինս կրել է Օ. Վան Վեենի ազդեցությունը:
1599 թվականին Օ. վան Վեենը ղեկավարել է քաղաքի զարդարումը էրցհերցոգ Ալբրեխտ VII Ավստրիացու և Իզաբելլա Կլարա Եվգենիայի հանդիսավոր այցի կապակցությամբ:
1602 թվականին նա դարձել է Սուրբ Ղուկասի գիլդիայի դեկան: 10 տարի անց նա տեղափոխվել է Բրյուսել, որտեղ դարձել է դրամահատարանի ղեկավար (պահապանը), իսկ 1620 թվականին միացել կաթոլիկ նկարիչների գիլդիային:
Օ. վան Վեենը իր կարերիայի ընթացքում նկարել է կրոնական զոհասեղանի նկարները (այժմ Անտվերպենի տաճարում և եկեղեցիներում, քաղաքապետարանի մատուռում, Անտվերպենի և Բրյուսելի թանգարաններում, ինչպես նաև Լուվրում), ստեղծել է մի շարք փորագրություններ, հիմնական խորհրդանշական սյուժեներով (նախապատրաստական էսքիզները պահվում են Ռուանի, Լիլի, Դուեի թանգարաններում, ինչպես նաև Լուվրում):
Հեղինակել է գրքերի այլաբանական նկարազարդումներ:
Իր ստեղծագործություններում նա ձգտում էր ազատվել մաներիզմից և հարել իր ժամանակի ռոմանիստներին:
Դիմանկարներ Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Otto van Veen — 2009.
- ↑ 2,0 2,1 Otto Vaenius (նիդերլ.) — 1999.
- ↑ 3,0 3,1 Le Dictionnaire des peintres belges du XIVe siècle à nos jours (ֆր.) — La Renaissance du livre, 1995. — ISBN 978-2-8041-2012-2
- ↑ 4,0 4,1 FINA Wiki — Austrian Academy of Sciences.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 RKDartists (նիդերլ.)
- ↑ Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
Գրականություն Խմբագրել
- Сборник "Питер Пауль Рубенс. Письма, документы, суждения современников «, автор-составитель Егорова К. С. М,» Искусство ", 1977
- Елена Матвеева «Фламандская живопись XVII века». Издательство «Белый город». — 2008. — 127 c. ISBN 978-5-7793-1472-5
- Belkin, Kristin Lohse: Rubens . Phaidon Press, 1998. ISBN 0-7148-3412-2 .
- Bertini, Giuseppe «Otto van Veen, Cosimo Masi and the Art Market in Antwerp at the End of the Sixteenth Century .» Burlington Magazine vol. 140, no. 1139. (Feb. 1998), pp. 119–120.
- Montone, Tina, "" Dolci ire, dolci sdegni, e dolci paci ': The Role of the Italian Collaborator in the Making of Otto Vaenius’s Amorum Emblemata, "in Alison Adams and Marleen van der Weij, Emblems of the Low Countries: A Book Historical Perspective . Glasgow Emblem Studies, vol. 8. Glasgow: University of Glasgow, 2003. p.47.
- Rijksmuseum Amsterdam, Otto van Veen’s Batavians defeating the Roman (sic)
- Van de Velde, Carl "Veen [Vaenius; Venius], Otto van " Grove Art Online . Oxford University Press, [accessed 18 May 2007].
Արտաքին հղումներ Խմբագրել
- Otto van Veen(անգլ.)