Բրանդենբուրգ
Բրանդենբուրգ (գերմ.՝ Brandenburg), երկրամաս Գերմանիայում։ Մայրաքաղաքը՝ Պոտսդամ։
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Մասն է | Berlin-Brandenburg Metropolitan Region? | ||||
Կարգավիճակ | Գերմանիայի նահանգ | ||||
Մտնում է | Գերմանիա | ||||
Վարչկենտրոն | Պոտսդամ[1] | ||||
Ամենաբարձր կետ | Kutschenberg? | ||||
ԲԾՄ | 0 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Landtag of Brandenburg? | ||||
Դատական մարմին | Constitutional Court of the State of Brandenburg? | ||||
Վարչապետ | Դիտմար Վոյդկե | ||||
Բնակչություն | 2 449 193 մարդ (դեկտեմբերի 31, 2013)[2] | ||||
Խտություն | 83, 29 | ||||
Տարածք | 29 478,63 կմ² | ||||
Հիմնադրված է | հոկտեմբերի 3, 1990 թ. | ||||
Սահմանակցում է | Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Սաքսոնիա, Սաքսոնիա-Անհալթ, Ստորին Սաքսոնիա, Բեռլին, Lubusz Voivodeship? և Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Նախորդ | State of Brandenburg? | ||||
Փոխարինեց | Կոտբուս, Frankfurt (Oder) District?, Potsdam District?, Schwerin District? և Neubrandenburg District? | ||||
ISO 3166-2 կոդ | DE-BB | ||||
brandenburg.de(գերմ.)(անգլ.)(լեհ.) | |||||
Անվան ծագում
խմբագրելԱնվան ծագման վերաբերյալ կան բազմաթիվ տեսություններ։ Սլավոնական տեսության համաձայն՝ Բրանդենբուրգ քաղաքի անունը առաջացել է սլավոնական «Бранибор» կամ «Бранный Бор» բառերից, այսինքն՝ «պաշտպանական անտառ (սահմանային)»[3]։ Մեկ այլ տեսության համաձայն՝ անունը ծագում է «brenan» (գերմ.՝ brennen վառել, այրել) բառից և նշանակում է «քաղաք՝ առաջացած այրված անտառի փոխարեն»։ Համաձայն երրորդ տարբերակի՝ քաղաքի և հողատարածքի անունը կապված է Սուրբ Բրենդանի եկեղեցու անվան հետ՝ հիմնված այս վայրերում VII-VIII դարերում իռլանդացի միսիոներների կողմից։
Աշխարհագրություն
խմբագրելԲրանդենբուրգը գտնվում է Հյուսիս–Գերմանական դաշտավայրի արևելքում, արևմուտքում սահմանակից է Սաքսոնիա–Անհալտին, հյուսիսում՝ Մեկլենբուրգ– Առաջնային Պոմերիանիայի, արևելքում՝ Լեհաստանի, հարավում՝ Սաքսոնիայի Ազատ պետության հետ։ Բրանդենբուրգի սիրտը Բեռլինն է, որը, սակայն, չի մտնում երկրամասի կազմի մեջ։ Տարածաշրջանի 30 %–ը անտառներ են։ Բրանդենբուրգի տարածքով անցնում է Միջգերմանական ջրանցքի արևելյան հատվածը։
Պատմություն
խմբագրելՆերկայումս մի քանի աղբյուրներով նշվում է, որ գերմանական ցեղերը, այնպիսիք, ինչպես սեմնոնները և այլք, լքել են ժամանակակից Բրանդենբուրգի տարածքը Ժողովուրդների մեծ գաղթի ժամանակ, իսկ ազատված տարածքներում «առաջացան» սլավոնական խմբերը։ Մի շարք հետազոտություններ ապացուցում են, որ «գերմանական ցեղերի» մի քանի անուններ, շատ նման են Արևելյան Գերմանիայում, այդ թվում և Բրանդենբուրգում բնակված սլավոնական ցեղերի անուններին․ սրանից ենթադրվում է, որ սլավոնացիները եկել են այս հողեր բնակվելու «Ժողովուրդների մեծ գաղթի ժամանակ», չնայած, որ այս տեղեկությունը լիովին հաստատված և փաստարկված չէ[4]։
Գերմանացիների՝ արևելք տեղափոխվելու առաջին փուլում՝ 929 թվականին, արևելյան ֆրանկների թագավոր Հենրիխ I Թռչնորսը գրավեց հևելների տարածքը և միացրեց տարածքները տուրքերի միջոցով։ Սլավոնացիների քրիստոնեականացման համար հիմնվեցին Հաֆելբերգի և Բրանդենբուգի եպիսկոպոսությունները, որ ենթարկվում էին Մարգեբուրգի եպիսկոպոսությանը։ Աստիճանաբար աճող լարված իրավիճակում ցեղերը միավորվեցին Լյուտիչի միության մեջ։ 983 թվականին նրանց կողմից բարձրացրած ապստամբության ընթացքում սլավոնացիները կարողացան վերադարձնել իրենց հողերը։ Մոտ հարյուր տարի գերմանացիների՝ այդ տարածքները վերանվաճելու փորձերը ձախողվում էին։ Սակայն Սուրբ Հռոմեական կայսրության և Լեհաստանի թագավորության նվաճողական քաղաքականության հետևանքով տարածքն անընդհատ գտնվում էր ռազմական դրության մեջ։
1150 թվականին մահանում է հևելների իշխան Պրիբիսլավ–Հենրիխը։ Նրա հողերը ժառանգաբար փոխանցվեցին Ալբրեխտ Արջին։ Սակայն այդ հողերին էր հավակնում նաև Յաքսան Կոպանիցայից՝ շպրևանների իշխանը։ Նրան հաջողվեց 1153 թվականին գրավել Բրանդենբուրգ ամրոցը և տիրել մինչև 1157 թվականը, երբ արյունալի ճակատամարտում հաղթանակ տարավ Ալբրեխտը։ Այդ օրը համարվում է Բրանդենբուրգի իշխանության հիմնման օրը, որը սկսեց բռնի կերպով բնակեցվել գերմանացիներով և ֆլամանդացիներով։ Մինչև XV դարի սկիզբը գերմանացիները և վենդները բնակվում էին միասին, բայց առանձնացված վայրերում։ Հենրիխ II–ի մահից հետո՝ 1320 թվականին, Բրանդենբուրգի ղեկավարները Վիտելսբախերի թույլ կառավարիչներն էին, իսկ հետո սկսեցին կառավարել Լյուքսեմբուրգի կառավարիչները․ Բրանդենբուրգի իշխանությունը տառապում էր ավազակ–զինվորների հարձակումներից։
1411 թվականին բրանդենբուրգյան հողերը փոխանցվեցին Հոգենցոլերնների տան ղեկավարմանը, 1415 թվականին նրանք ստացան կուրֆյուրստի տիտղոս։ Հոգենցոլերններին հաջողվեց կարգի բերել Բրանդենբուրգը և վերականգնել կենտրոնական իշխանությունը։ Երեսնամյա պատերազմից վերացված Բրանդենբուրգյան իշխանությունը սկսեց աստիճանաբար վերականգնվել 1640 թվականից հետո՝ Ֆրիդրիխ Վիլհելմի օրոք։ Այդ գործընթացը որոշ ժամանակ դադարեցվել էր՝ կապված շվեդների 1674-1675 թվականներին իրականացրած հարձակման հետ։ «Մեծն կուրֆյուրստը» և գեներալ Գեորգ ֆոն Դերֆլինգերը որոշիչ հաղթանակներ տարան Ռատենովի, Նաուենի և Ֆերբելինի ճակատամարտերում։ Բրանդենբուրգի պատմությունը 1701-1946 թվականներին անքակտելիորեն կապված է Պրուսիայի պատմության հետ։ Բրանդենբուրգը Պրուսիայում մեծ դեր ուներ և ամենամեծ պրուսական պրովինցիան էր։ 1920 թվականին Մեծ Բեռլինի օրենքով՝ Բեռլինը դուրս եկավ Բրանդենբուրգի կազմից։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Բրանդենբուրգի տարածքը օկուպացվեց խորհրդային զորքերի կողմից։ Օդեր–Նեյսե գծով տարածքները անցան Լեհաստանին։
1945 թվականից հետո խորհրդային զորքերի կողմից Գերմանիայի օկուպացված տարածքները վերածվեցին Բրանդենբուրգի պրովինցիայի։ 1946 թվականին իր առաջին նիստին էր հավաքվել Բրանդենբուրգի լանդթագը։ 1947 թվականի հուլիսին Պրուսիայի վերանալուց հետո Բրանենբուրգը վերափոխվեց դաշնային հողատարածքի և զբաղեցնում էր 27 612 կմ² տարածք։ 1949 թվականին իշխանության հողային մարմինները կազմավորեցին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը։ 1952 թվականի վարչական բարեփոխումների ընթացքում Բրանդենբուրգը բաժանվեց երեք շրջանի՝ Կոտբուս, Ֆրանկֆուրտ–իմ–Օդեր և Պոտսդամ։ 1990 թվականի հոկտեմբերի երեքին Բրանդենբուրգի դաշնային հողատարածքը վերականգնվեց։ 1990 հոկտեմբերի 26–ին հավաքվեց արդեն նոր դաշնային հողատարածքի լանդթագը։
Քաղաքականություն
խմբագրելՕրենսդիր մարմինը Բրանդենբուրգի լանդթագն է (Landtag Brandenburg)՝ ընտրվող բնակչության կողմից։ Գործադիր մարմինը Բրանդենբուրգի Դաշնային կառավարությունն է (Brandenburgische Landesregierung)՝ ընտրվող լանդթագի կողմից։ Կառավարության կազմի մեջ մտնում են Բրանդենբուրգի վարչապետը (Ministerpräsidenten des Landes Brandenburg) և նախարարները։ Դատական մարմինը Բրանդենբուրգի սահմանադրական դատարանն է (Verfassungsgericht des Landes Brandenburg), վերին դատական ատյանը՝ Բրանդենբուրգի բարձրագույն դաշնային դատարանը (Brandenburgisches Oberlandesgericht), վարչական արդարադատության վերին ատյանը՝ Բեռլինի և Բրանդենբուրգի բարձրագույն դաշնային դատարանը (Oberverwaltungsgericht Berlin-Brandenburg)։
2002 թվականից Բրանդենբուրգի վարչապետը Մաթիաս Պլատցեկն էր, որը 2004 թվականին վերընտրվեց նոր ժամկետով։
2009 թվականի սեպտեմբերի 27–ի Լանդթագի ընտրություններում Գերմանիայի Սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը ստացավ ձայների ամենաշատ՝ 33 տոկոսը[5]։ 2013 թվականին Պլատցեկը հեռացավ պաշտոնից հիվանդության պատճառով, նրա հաջորդը Դիտմար Վոյդկեն է։
Վարչական բաժանում
խմբագրելԲրանդենբուրգի տարածքը բաժանվում է շրջանների (գերմ.՝ Landkreis) և ազատ քաղաքների (գերմ.՝ Kreisfreie Stadt), շրջանները՝ քաղաքների (գերմ.՝ Stadt) և համայնքների (գերմ.՝ Gemeinde), քաղաքները և համայնքներն էլ իրենց հերթին՝ տեղական մասերի (գերմ.՝ Ortsteil)։
Համայնքներ
խմբագրել- Բարնիմ
- Վերին Հավել
- Վերին Շպրեվալդ Լաուզից
- Արևելյան Պրիգնից Ռուփին
- Դամե Շպրեվալդ
- Մերկիշ Օդերլանդ
- Օդեր Շպրե
- Պոտսդամ Միտելմարկ
- Պրիգնից
- Տելտով Ֆլեմինգ
- Ուկերմարկ
- Հաֆելլանդ
- Շպրե Նայսե
- Էլբա Էլստեր
Ազատ քաղաքներ
խմբագրելՔաղաքներ
խմբագրել20 հազար և ավելի բնակչություն ունեցող քաղաքներ 2011 թվականի նոյեմբերի 30–ի տվյալներով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Շրջաններ
խմբագրելԲրանդենբուրգը հյուսիսային հարթավայրի մաս է՝ Պրիգնից, Ուկեմարկ, Նորյմարկ, Հաֆելլանդ, Միտելմարկ, Շպրեվալդ և Ստորին Լաուզից լանդշաֆտներով։
Տնտեսություն
խմբագրելՍտորին Լաուզիցյան շրջանում կան շագանակագույն ածխի հանքեր և տեքստիլ գործարաններ (Գուբեն, Ֆորստ, Կոտբուս)։ Տնտեսության մեջ մեծ տեղ է գրավում գյուղատնտեսությունը, ինչպես նաև անտառային տնտեսությունը, որովհետև կան մեծ թվով անտառներ։ Զարգացած է մեքենաշինությունը, էլեկտրոնիկան, օպտիկան, սննդային և քիմիական արդյունաբերությունը։
Գյուղատնտեսություն
խմբագրելԲրանդենբուրգը հարուստ է անտառներով, լճերով, ճահճային տարածքներով և սոճուտներով։ Ավազային հողը ցորենի և կարտոֆիլի արտադրության համար է բարեբեր։ Ուկեմարկի և Օդերբրուխսի բերքատու հողերում աճեցվում է ցորեն, շաքարի ճանկդեղ և նույնիսկ ծխախոտ։ Բեռլինի տարածքում և Շպրեվալդի անտառներում տարածված է մրգերի աճեցումը և կենդանաբուծությունը։
Գիտություն
խմբագրելՀամալսարաններ կան Կոտբուսում, Ֆրանկֆուրտում և Պոտսդամում։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Absatz 1 (3) // Constitution of the State of Brandenburg — 1992.
- ↑ 2,0 2,1 https://web.archive.org/web/20160303232210/https://www.statistik-berlin-brandenburg.de/Publikationen/OTab/2014/OT_A01-12-00_124_201312_BB.pdf
- ↑ «Միայն բնակչության աճի, ցեղի, տոհմի վերափոխման ժամանակ է, երբ անհրաժեշտություն է առաջանում պահպանել բնիկ տարածքը․ վերջինս հայտարարվում է ցեղի ձևական արժեք։ Տարածքների միջև գրեթե չեզոք միջակայք է․ ավանդույթը գրեթե ունիվերսալ է՝ միաժամանակ գտնված և՛ Հյուսիսային Ամերիկայի հնդկացիների, և՛ հին գերմանացիների, և՛ սլավոնացիների մոտ»[1]; [2].
- ↑ Վենիամին Պավլովիչ Կոբիչև «Սլավոնացիների նախահայրենիքի փնտրտուքներում»
- ↑ Die «kleine DDR» wird nun bald rot-rot regiert(գերմ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- www.brandenburg.de - պաշտոնական կայք
- Բրանդենբուրգի պատմական վայրը, (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրանդենբուրգ» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 555)։ |