Բացել գլխավոր ցանկը


Անգլիայի թագավորություն (անգլ.՝ Kingdom of England), նախկին ինքնիշխան պետություն Մեծ Բրիտանիա կղզում, որը հիմնադրվել է 10-րդ դարում, երբ միավորվեցին տարբեր Անգլո-սաքսոնական թագավորություններ և գոյատևել է մինչև 1707 թվականը, երբ Շոտլանդիան միավորվեց և ձևավորվեց Մեծ Բրիտանիայի թագավորությունը:

Անգլիայի թագավորություն
Kingdom of England
Մեծ Բրիտանիայի թագավորություն 
Flag of England.svg Royal Coat of Arms of England (1399-1603).svg
Քարտեզ

Location map of England in 1700.svg

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Լոնդոն
Լեզու Անգլերեն
Կրոն Քրիստոնեություն
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Պետության գլուխ թագավոր
Օրենսդրություն Պառլամենտ

10-րդ դարի սկզբին Անգլո-սաքսոնական թագավորությունները միավորեց Էթելսթանը (կառավարել է 927–939) և դարձրեց Հյուսիսծովյան կայսրության մաս Կնուդ I Մեծի օրոք, որը Անգլիայի Դանիայի և Նորվեգիայի միությունն էր: 1066 թվականի Անգլիայի նորմանդական նվաճումները ստիպեցին տեղափոխել Անգլիայի մայրաքաղաքը Վինչեսթերից Վեսթմինսթեր և Լոնդոնը արագորեն դարձավ Անգլիայի ամենամեծ առևտրային կենտրոնը[1]:

Անգլիայի թագավորության պատմաբանները սկսած նարմանդական նվաճումներից թագավորությունը բաժանեցին ժամանակաշրջանները, ըստ կառավարող դինաստիաների, դրանք էին Նորմանական 1066–1154 թվականներ, Պլանտագենետյան 1154–1485, Թյուդորյան 1485–1603 և Ստյուարտյան 1603–1714 (խզվել է 1649-1660 թվականներին): Դինաստիաներով Անգլիայի թագավորները 1066 թվականից սկսած ունեին նորմանական արմատներ: Պլանտագենետների տոհմը սկսվեց Հենրի II Պլանտագենետից (կառավարել է 1154–1189), իսկ Լանկեստերների և Յորքերի տոհմերը Պլանտագենետների դուստր ճյուղերն էին, Թյուդորների արմատները գալիս էին Էդուարդ III-ից, իսկ Ստյուարտները սերում էին Հենրի VII-ից և Մարգարիտ Թյուդորից:

1284 թվականին ավարտվեց Ուելսի նվաճումը Էդվարդ I-ի կողմից և այն անցավ Անգլիայի թագին: Էդվարդ III-ի օրոք Անգլիան վերածվեց Եվրոպայի գլխավոր ռազմական տերություններից մեկը, որտեղ զարգանում էր օրենսդիր մարմինը, հատկապես ձևավորվեց Անգլիայի խորհրդարանը: 1340-ականներից Անգլիայի թագավորները նաև հավակնում էին Ֆրանսիայի թագին, սակայն Հարյուրամյա պատերազմից և Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմից հետո հրաժարվեցին Ֆրանսիայի թագից, բացի այդ կորցրեցին բոլոր տարածքները մայրցամաքում բացառությամբ Կալեից:

ՊատմությունԽմբագրել

Անգոլսաքսոնյան ԱնգլիաԽմբագրել

Անգլիայի թագավորությունը հիմնականում հիմնադրվել է միջնադարյան Անգլոսաքսոնյան թագավորությունների միավորումից, հայտնի որպես Հեպտարխիա, որը ներառում էր Արևելյան Անգլիան, Մերսիան, Նորտրումբիան, Քենթը, Էսսեքսը, Սուսսեքսը և Ուեսսեքսը: 9-րդ դարի Վիկինգների ապստակությունները փոխեցին Անգլիական թագավորությունների ուժերի դասավորությունը և բնիկ անգլո-սաքսոնների կյանքը: Անգլիական հողերը միավորվեցին 10-րդ դարում, երբ թագավոր Էտելստանը 927 թվականին ավարտեց վերանվաճումը:

Հեպտարխիայի ժամանակ Անգլոսասոնական թագավորությունների ամենահզոր թագավորը համարվում էր Բրետվալդան, արքայաց արքա: Մերսիայի անկումից հետո Ուեսսեքսը դարձավ ավելի հզոր: Այն իրեն ձուլեց Քենթի և Սուսսեքսի թագավորությունները 825 թվականին: Ուեսսեքսի թագավորները սկսեցին մեծ ազդեցություն ունենալ Անգլիայի մյուս թագավորությունների նկատմամբ 9-րդ դարում: 827 թվականին Նորտրումբիան ընդունեց Էգբերտին Դորեում, և Էգբերտը դարձավ միավորված Անգլիայի առաջին թագավորը:

886 թվականին Ալֆրեդ Մեծ վերանվաճեց Լոնդոնը, ինչը համարվում է նրա կառավարման շրջադարձային իրադարձություն: Անգլոսաքսոնյան ժամանակագիրները ասում էին, որ ամբողջ անգլիացի ժողովուրդը ընդունում էր միայն Ալֆրեդ թագավորին, ոչ դաներին[2]:

Հաջորդ տարիների ընթացքում Նորտրումբիան արագորեն ընկնում է Անգլիայի թագավորների ձեռքից վիկինգների ձեռքը և հակառակը, սակայն 954 թվականին այն վերջնական անցավ անգլիացիներին Էդրեդ գլխավորությամբ` ավարտելով Անգլիայի միավրումը: Նույն ժամանակներում Նորտրումբիայի հյուսիսային մաս Լոթիանը կցվեց Շոտլանդիայի թագավորությանը: 927 թվականի հուլիսի 12-ին Էամոնտ կամրջի վրա Կումբրիան ճանաչվեց Էթելստանին Անգլիայի թագավոր: Այն կարող է համարվել Անգլիայի հիմնադրման ամսաթիվ, չնայած միավորման գործընթացը տևեց ևս 100 տարի:

 
Կնուդ I Մեծի կալվածքները (1014–1035):

Դրանից հետ Անգլիան մնաց քաղաքանապես միավորված: Էթելրեդ II-ի (978–1016) գահակալման տարիներին դաների ասպատակություների նոր ալիք սկսվեց, որոնք գլխավորում էր Կանութ Դանիացու գլխավորությամբ, ինչը իր գագաթնակետին ասավ դաների կողմից Ագլիայի նվաճմամբ 1013 թվականին: Սակայն Կանութը մահացավ 1014 թվականի փետրվարի 2 և Էթելրեդը վերադարձրեց գահը: 1015 թվականին Կանութի որդի Կնուդ I Մեծը սկսեց նոր ասպատակություններ: Պատերազմն ավարտվեց 1016 թվականին Կնուդի և Էթելրեդի իրավահաջորդ Էդմունդի միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն, որով Անգլիան բաժանվեց նրանց միջև, սակայն նոյեմբերի 30-ին Էդմունդի մահից հետո Անգլիայի մնացած հատվածը նույնպես անցավ դաներին: Սա շարունակվեց 26 տարի մինչև Հարթեկնուդի մահը 1042 թվականի հունիսին: Նա Կնուդի և մմա Նորմանդացու որդին էր (Էթելրեդ II-ի այրին) և չուներ ժառանգներ ու նրան փոխարինեց նրա կիսով չափ եղբայր Էթելրեդի որդի Էդվարդ Խոստովանողը: Անգլիայի թագավորությունը նորից ձեռք բերեց անկախություն:

Նորմանների նվաճումներԽմբագրել

Խաղաղությունը տևեց մինչև Էդվարդի անզավակ մահը 1066 թվականի հունվարին: Նրա խորթ եղբայրը թագադրվեց որպես Հարոլդ II, սակայն նրա զարմիկ Նորմանդիայի դուքս Վիլհելմ նվաճողը անմիջապես իրեն հռչակեց արքա: Վիլհելմը ներխուժեց Անգլիա 1066 թվականի սեպտեմբերի 28-ին: Այդ ժամանակ Հարոլդը և իր բանակը գտնվում էին Յորքում նորվեգացիների դեմ հաղթանակից հետո, երբ լուրը հասավ նրան: Նա որոշեց անմիջապես կանգնեցնել նորմանական բանակին Սուսեքսում` առանց իր զորքին թողնելու, որպեսզի հանգստանան: Վիլհելմի և Հարոլդի բանակները հանդիպեցին Հաստինգսի ճակատամարտում (14 հոկտեմբեր 1066 թվական), որտեղ անգլաիակն բանակը պարտություն կրեց, Հարոլդը և նրա երկու եղբայրները սպանվեցին: Դրանից հետո Վիլհելմը նվաճեց ամբողջ Անգլիան` հանդիպելով միայն թույլ դիմադրության: Նա այնուամենայնիվ չէր ցանկանում միաձուլել թագավորությունը Նորմանդիայի դքսությանը: Որպես դուքս Վիլհելմը հավատարիմ էր Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ I-ին և վերջինիս թույլտվությամբ Վիլհելմը թագադրվեց անկախ Անգլիայի թագավոր 1066 թվականի դեկտեմբերի 25-ին Լոնդոնում:

Բարձր միջնադարԽմբագրել

1092 թվականին Վիլհելմ II-ը գլխավորեց Ստրատքլայդի արշավանքը, որը կելտական թագավորություն էր ներկայիս Շոտլանդիայի հարավ արևմուտքում: Արշավանքի արդյունքում նա Անգլիային կցեց Կումբրիան 1124 թվականին: 1124 թվականին Հենրի IՇոտլանդիայի թագավորության ը կցեց ներկայսի Շոտլանդիայի հարավ արևելյան մասը (կոչվել է Լոթիան), որպես Շոտլանդիայի լոյալության նշան: Այս փոփոխությունից հետո հաստատվեցին Անգլիայի ավանդական սահմանները, որոնք հիմնականում մնացին անփոփոխ դրանից հետո (բացառությամբ աննշան փոփոխությունների: Լոթիանում հետագայում կառուցվեց Շոտլանդիայի ապագա մայրաքաղաք Էդինբուրգը: Այս փոփոխությունը հաստատվեց 1237 թվականին ստորագրված Յորքի պայմանագրով:

 
Հովհաննես թագավորը շրջապատված իր բարոններով ստորագրում է Ազատությունների մեծ խարտիան 1215 թվականին:

Ակվիտանիայի դքսությունը դաշինք կնքեց Անգլիայի թագավորության հետ երբ գահին բարձրացավ Հենրի II, ով ամուսնացած էր Էլեոնորա Աքվիտանացու հետ: Անգլիայի թագավորությունը և Նորմանդիայի դքսությունը մնացին դաշնակից մինչև Հենրի II-ի որդի Հովհաննես Անհողը 1204 թվականին դքսության մայրցամաքային հողերը զիջեց Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ II Օգոստոսին: Նորմանդիայի դքսության մի ձոքր մաս, ներառյալ Նորմանդյան կղզիները մնացին Հովհաննեսի տիրապետության տակ Ակվիտանիայի դքսության հետ միասին:

Մինչև Անգլիայի Նորմանական նվաճումը Ուելսի հիմնական մասը անկախ էր Անգլո-սաքսոնական թագավորություններից, չնայած Ուելսի որոշ թագավորներ խոնարհվել էին Անգլիայի թագավորների առաջ: Անգլիայի Նորմանական նվաճումից շատ չանցած Նորման լորդերը սկսեցին հարձակվել Ուելսի վրա: Նրանք նվաճեցին և տիրեցին Ուելսի մի մասին, սակայն Ուելսը պահպանեց իր անկախությունը: Տարիների ընթացքում այս լորդերը նվաճեցին Ուելսում ավելի ու ավելի շատ տարածքներ, որոնց դիմակայում էին Ուելսի իշխաններ, որոնք հաճախ խոնարհվում էին Անգլիայի թագավորների առաջ:

1282 թվականին Անգլիայի թագավոր Էդուարդ I-ը պարտության մատնեց Լլիվելին ապ Գրուֆուդին և նվաճեց Ուելսը: Նա հիմնեց Ուելսի արքայազն տիտղոսը իր ժառանգոր Էդուարդ II-ի համար: Էդուարդ I-ի նվաճումներին հաջորդեց զանգվածային ամրոցաշինություն Ուելսում:

Վալլիերենը անջատվեց բրիտաներենից և շարունակվեց լինել Ուելսի բնակչության խոսակցական լեզու ևս առնվազն 500 տարի և մնում է բնակչության մեծամասնության լեզու:

Ուշ միջնադարԽմբագրել

 
15-րդ դարի նկար, որտեղ պատկերված է Անգլիայի հաղթանակը Ֆրանսիայի նկատմամբ Ազենկուրի ճակատամարտում:

Էդուարդ III-ը Անգլիայի առաջին թագավորն էր, ով հավակնում էր Ֆրանսիայի գահին: Նրա հավակնությունների արդյունքում բռնկվեց Հարյուրամյա պատերազմը (1337–1453), որին մասնակցեցին Անգլիայի հինգ թագավորներ Պլանտագենետների հարստությունից ընդդեմ Ֆրանսիայի հինգ թագավորների Վալուաների հարստությունից: Թանկարժեք նավատորմերով արշավանքներ տեղի ունեցան երկու կողմից, անգամ ներգրավելով կապերների, ինճպիսիք էին Ջոն Հյուլին Դարտմունթից կամ Պարո Նինոն Կաստիլիայից: Չնայած Անգլիան սկզբնական շրջանում տարավ բազմաթիվ հաղթանակներ, այնուամենայնիվ չկարողացավ պահպանել առավելությունը: Անգլիան պարտություն կրեց մի շարք ճակատամարտերում և հեռացավ Ֆրանսիայից` թողնելով միայն Կալե քաղաքը:

Հարյուրամյա պատերազմից հետո սկսվեց նորմանական լորդերի և անգլոսաքսոնական լորդերի պառակտումը ազգային մտածելակերպի զարգացման հետ մեկտեղ:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. London, 800–1216: The Shaping of a City, "...rivalry between City and government, between a commercial capital in the City and the political capital of quite a different empire in Westminster.", accessed November 2013.
  2. The Anglo-Saxon Chronicle Freely licensed version at Gutenberg Project. Note: This electronic edition is a collation of material from nine diverse extant versions of the Chronicle. It contains primarily the translation of Rev. James Ingram, as published in the Everyman edition.

Լրացուցիչ ընթերցանությունԽմբագրել

  • Elton, G. R., England under the Tudors (London: Methuen, 1955)
  • Elton, G. R., The Tudor Revolution in Government: Administrative Changes in the Reign of Henry VIII (Cambridge University Press, 1953)
  • Elton, G. R., The Reformation (Cambridge University Press, 1958)
  • Elton, G. R., The Tudor Constitution: Documents and Commentary (Cambridge University Press, 1960),
  • Elton, G. R., ed., England, 1200–1640: Sources of History. (Ithaca, NY: Cornell Press, 1969)
  • Elton, G. R. Studies in Tudor and Stuart Politics and Government: Papers and Reviews. 4 volumes (Cambridge University Press, 1974–1992) (1946–1972—1983–1990)
  • Wood, Michael, In Search of the Dark Ages (London: BBC Books, 1981)