Կոմուներոս
Կոմուներոս (իսպ.՝ comuneros, comuna` համայնք), Կաստիլիայի (Իսպանիա) ինքնավար քաղաքների 1520-1522-ի ապստամբությունը թագավորական բացարձակապետության դեմ՝ ի պաշտպանություն քաղաքային ազատությունների։ Ապստամբները պահանջում էին քաղաքային ինքնավարության ընդլայնում, կորտեսների կանոնավոր հրավիրում։ Նրանց շարժումը ժողովրդավարական բնույթ էր կրում[1][2]։ 1521-ի ապրիլին Վիլյալարեի մարտում կոմուներոսի զորքերը պարտվեցին։ 1522-ին կոմուներոսը վերջնականապես ճնշվեց։ Կոմուներոս են կոչվել նաև Նոր Գրանադայի (ներկայիս՝ Կոլումբիա) հակաիսպանական ապստամբության (1781) մասնակիցները, ինչպես նաև 1820-1823-ի Իսպանական հեղափոխության ձախ հոսանքը, որը հայտնի էր «Իսպանական կոմուներոսների կոնֆեդերացիա» անունով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Joseph Pérez Los comuneros. — Esfera de los Libros, 2001. — 296 с. — ISBN 9788497340038
- ↑ José Antonio Maravall Las comunidades de Castilla: una primera revolución moderna. — Alianza, 1979. — 244 с. — ISBN 9788420622279
Գրականություն
խմբագրել- Pérez Joseph[fr] La revolución de las comunidades de Castilla (1520—1521). — Madrid: Siglo Veintiuno de España, 1998. — Vol. I. — 719 p. — (Historia de los movimientos sociales ISSN 1989-2365). — ISBN 843230266X
- Pérez Joseph Los Comuneros. — Madrid: Esfera de los Libros, 2001. — 286 p. — (Historia). — ISBN 8497340035
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոմուներոս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 551)։ |