Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դերըկ (այլ կիրառումներ)

Աշտիշատ, ավան Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհի Տարոն գավառում, իսկ ավելի ուշ շրջանում ավան՝ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում[1]։ Գտնվում էր Արածանի գետի ափին՝ Քարքե լեռան ստորոտում, Սուրբ Կարապետ վանքի մոտակայքում։ Ներկայիս անվանումը՝ Յուջեթեփե (Yücetepe)։ Աշխարհագրական կոորդինատները՝ 38°58'23.40"N, 41°26'59.40"E։

Ավան
Աշտիշատ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառՄշո գավառ
Այլ անվանումներԱրտիշատ, Դերըկ, Դերըք, Դերիկ, Դերյուք, Հաշտիշատ, Հաշտից տեղիք, Յաշտիշատ, Սուրբ Սահակ, Տերեկ, Տերեք, Տերըկ, Տերըք, Տերիկ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն600 մարդ (1915)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունաշտիշատցի
Ժամային գոտիUTC+3
Աշտիշատ (Աշխարհ)##
Աշտիշատ (Աշխարհ)

Անվան ստուգաբանություն խմբագրել

Ըստ Մ. Չամչյանի Աշտիշատը նշանակում է Զոհերի քաղաք, իսկ ըստ Ն. Ադոնցի՝ "Աշտի քաղաք" կամ "Աշտի երկիր": Շատ վերջարմատը Sahr բառից է։

Դերըկ խմբագրել

20-րդ դարասկզբին Աշտիշատն ներկայացել է որպես Դերըկ (Դերըք, Դերիկ, Դերիք, Տերըկ, Տերըք, Տերիկ, Տերիք) անունով գյուղ, որն ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ XX դարի սկզբին ուներ 95 տուն՝ 722 բնակչով։ Դերըկն ուներ դպրոց, որը 1870 թվականին կառուցվել էր Գարեգին Սրվանձտյանի ջանքերով։ Դպրոցում ուսումնառում էին 10-12 աշակերտ[2]։ Դերըկ գյուղը գտնվում էր Մանազկերտ-Կոփ ճանապարհի վրա, Մանազկերտից 12 կմ հարավ-արևմուտք՝ սարավանդում[1]։

Պատմություն խմբագրել

Աշտիաշատը նախաքրիստոնեկան ժամանակաշրջանում եղել է Հայաստանի հեթանոսական պաշտամունքի գլխավոր կենտրոններից մեկը։ Ավանում է գտնվել Աստղիկի, Անահիտի և Վահագնի մեհյաններն իրենց արձաններով։ Աշտիշատում էր գտնվում նաև հարուստ մեհենական մատենադարան։

Նավասարդի և վարդավառի տոները մեծ հանդիսությամբ են տոնել։ Հանդիսություններին մասնակցում էին նաև թագավորներն ու քրմապետները։

Քրիստոնությունը 301 թվականին որպես պետական կրոն ճանաչելուց հետո մեհյաներն ավերվում են Գրիգոր Լուսավորչի նախաձեռնությամբ և նրանց վայրում հիմնում են մի վանք Աշտիշատ անվանումով։ Վանքը հավակնություն ուներ դառնալու Հայաստանի առաջին եկեղեցին և համարվում էր Աղբիանոսների եպիսկոպոսական տոհմի նստավայրը։ Իսկ վանքի մոտակա տարածքները պատկանում էին կաթողիկոսներին։ Սահակ Պարթևի մահից հետո դրանք ըստ կտակից համաձայն անցնում են Մամիկոնյան նախարարներին։

Աշտիշատի Իննակնյա կոչվող վայրում Գրիգոր Լուսավորիչը ամփոփում է Հունաց երկրից իր հետ բերած Հովհաննես Մկրտչի և Աթանագինե վկայի մասունքները և մի վկայարան կառուցում այդ գերեզմանների վրա՝ պատվիրելով, որ ամեն տարի հավաքվեն այդտեղ սրբերի հիշատակը տոնելու համար։

354 թ.-ին Աշտիշատում Ներսես Մեծ կաթողիկոսի կողմից գումարվում է եկեղեցական ժողով, որը քննարկում և կանոնակարգում է աշխարհիկ և հոգևոր կյանքի մի շարք հարցեր։

VII դարում Աշտիշատ վանքն ավերվել է և նրա վայրում կառուցվել է նոր եկեղեցի։ Այն ստացել է Սահակ Պարթև անվանումը։

1915 թվականին Աշտիշատը Դերեկ անվանումով անշուք գյուղ էր։

Բնակչություն խմբագրել

Մեծ եղեռնի նախօրեին Աշտիշատն ուներ 600 հայ բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Աշտիաշատում է գտնվել Սահակ Պարթև կաթողիկոսի նրա դստեր Շուշանիկի դամբարանները, որոնք կանգուն են մնացել մինչև 1915 թվականը։

Ավանն ուներ Ս. Սահակ անունով եկեղեցի։ Աշտիշատի մոտակայքում էր գտնվում Ս. Հովհաննես Մկրտիչ և Ս. Աթանագինե մատուռները[3]։

Աղբյուրներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Բաղեշի նահանգի Մուշի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 89
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 300
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 493