Բագառիճ
Բագառիճ, ավան (գյուղ) Բարձր Հայք նահանգի Դերջանի գավառում, իսկ ավելի ուշ՝ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում։ Գտնվում էր Երզնկայից արևելք, Մամախաթուն քաղաքից հյուսիս, Բագառիճ Փոքր գյուղից 2 կմ հեռավորության վրա, խոր ձորի մեջ։
Ավան | ||
---|---|---|
Բագառիճ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Երզնկայի գավառ | |
Այլ անվանումներ | Բագահառիճ, Բագայառիճ, Բագայառինճ, Բագայառինչ, Բագայառինջ, Բագայառիջ, Բագայռիճ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | բագառիճեցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Անվանումներ
խմբագրելԲագառիճ գյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Բագահառիճ, Բագայառիճ, Բագայառինճ, Բագայառինչ, Բագայառինջ, Բագայառիջ, Բագայռիճ, Բագառին Մեծ, Բագառին Ներքին, Բագառինջ, Բագառիճ Մեծ, Բագառիչ, Բագառիջ, Բակահառիճ, Բակայառիճ, Բաքերեջ, Բեգերիճ, Բեգեռին Ներքին, Բեգեռինչ, Բեգեռիջ, Բեգեռիջ Ներքին, Պեգառիչ, Պեգարիչ, Պեկերիչ, Պեկերիջ, Պեկկերիչ, Պեկյառիջ, Փեքերիչ, Փեքեռիջ, Փեքերիկ, Փեքերինջ, Փեքերիջ, Փեքերիջ Ներքին։
Աշխարհագրություն
խմբագրելԱվանի միջով հոսում էր Եփրատի Ձոր վտակը, որը ավանից 15 կմ հարավ-արևելք միանում է մայր գետին։
Պատմություն
խմբագրելԱվանը գտնվել է Կարին-Տրապիզոն ճանապարհի վրա և հին ժամանակներից ի վեր եղել է խոշոր հանգուցային զուտ հայաբնակ բնակավայր։
Բնակչության խոսվածքը մոտ էր Կարնո բարբառին։
Բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին․ մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ։
Բնակչություն
խմբագրել1872-1873 թվականներին ուներ 80 տուն, իսկ 1909 թվականին՝ 150 տուն` 1800 հայ և նույնքան էլ թուրք բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԶբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով[1]։
Ճարտարապետություն
խմբագրելԱվանն ուներ երկու թաղ, որոնք գտնվում էին բլուրների զառիթափ փեշերի վրա։ Տները մեծ մասամբ մի հարկանի էին, փայտե տափակ տանիքներով, բարեկարգ էին և հարմարավետ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՏիգրան Մեծի ժամանակ (մ.թ.ա. I դար) ավանում կառուցվել է Միհր աստծո մեհյանը։ Տաճարի գտնվելու վայրի մոտակայքում պահպանվել են հին բերդի ավերակներ։
Ձոր գետակի աջ ափին գտնվում էր Ս. Հակոբ եկեղեցին (կամ վանքը)։ Ավանից վերև` ձորի աջ ափին գտնվում էր Ուներ Ս. Աստվածածին հին եկեղեցին։ Ավանի ձախակողմյան թաղամասում մինչև 1915 թվականը պահպանվում էր Ս. Սարգիս եկեղեցու ավերակները։
Բագառիճից 1.5 կմ արևելք գտնվում էր Վարի վանք ավերակ մեծ եկեղեցին։
Կրթություն
խմբագրելՍ. Հակոբ եկեղեցուն կից գործում էր վարժարան, որն ուներ 150 աշակերտ։ Ձոր գետի ձախ ափին բաղոքական հայերն ունեին իրենց վարժարանը և ժողովարանը։
Անվանի մարդիկ
խմբագրելԲագառիճում է ծնվել Նեմեսիս գործողության կարկառուն ներկայացուցիչ, հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ Սողոմոն Թեհլիրյանը[2]։
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 196)։ |