Սելևկյաններ
Սելևկյանների հելլենիստական դինաստիա՝ հիմնած Ալեքսանդր Մակեդոնացու դիադոքոս Սելևկոս I Նիկատորի կողմից։ Սելևկյանների պետությունը գոյատևել է մ.թ.ա. 312 մինչև մ.թ.ա. 64, ընդհատումներով։ Այն մեծ դերակատարում է ունեցել տարածաշրջանում Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո, ունեցել է հզոր պետականություն, ժամանակավորապես իր իշխանությունն է հաստատել Հայաստանում։Մ.թ.ա. 84-ին Սելևկյանների պետությունը գրավել է Տիգրան Բ Մեծը։ Հայ-հռոմեական պատերազմի ժամանակ (մ.թ.ա. 69-մ.թ.ա. 66) հռոմեական զորավար Լուկուլլոսը Սելևկյանների գահը հանձնել է Սելևկյանների շառավիղ Անտիոքոս XIII Ասիացուն, սակայն Տիգրան Բ Մեծը պահպանել է իր գերիշխանությունը։ Մ.թ.ա. 64-ին հռոմեական զորավար Պոմպեոսը վերացրել է Սելևկյանների թագավորությունը։
Արքայացանկ
խմբագրելԱհա Սելևկյանների գահացուցակը.
Անտիոքոս I Սոտեր մ.թ.ա. 281-մ.թ.ա. 261
Անտիոքոս II Թեոս մ.թ.ա. 261-մ.թ.ա. 246
Սելևկոս II Կալլինիկոս մ.թ.ա. 246-մ.թ.ա. 226
Սելևկոս III Սոտեր մ.թ.ա. 226-մ.թ.ա. 223
Անտիոքոս III Մեծ մ.թ.ա. 223-մ.թ.ա. 187
Սելևկոս IV Փիլոպատոր մ.թ.ա. 187-մ.թ.ա. 175
Անտիոքոս IV Եպիփանես մ.թ.ա. 175-մ.թ.ա. 164
Անտիոքոս V Եվպատոր մ.թ.ա. 164-մ.թ.ա. 162
Դեմենտիոս I Սոտեր մ.թ.ա. 162-մ.թ.ա. 150
Ալեքսանդր մ.թ.ա. 150-մ.թ.ա. 145
Դեմետրիոս II Նիկատոր մ.թ.ա. 145-մ.թ.ա. 138
Անտիոքոս VI Եպիփանես մ.թ.ա. 145-մ.թ.ա. 141
Անտիոքոս VII մ.թ.ա. 138-մ.թ.ա. 129
Դեմետրիոս II Նիկատոր մ.թ.ա. 129-մ.թ.ա. 125 (երկրորդ անգամ)
Սելևկոս V մ.թ.ա. 125
Անտիոքոս VIII Գրյուպոս մ.թ.ա. 125-մ.թ.ա. 96
Անտիոքոս IX Կյուզիկեցի մ.թ.ա. 115-մ.թ.ա. 95
Դեմետրիոս III մ.թ.ա. 96-մ.թ.ա. 88
Սելևկոս VI մ.թ.ա. 96-մ.թ.ա. 95
Անտիոքոս X Եվսեբես մ.թ.ա. 95-մ.թ.ա. 92
Անտիոքոս XI մ.թ.ա. 93
Փիլիպպոս I մ.թ.ա. 93-մ.թ.ա. 84
Անտիոքոս XII Փիլադելփոս մ.թ.ա. 87-մ.թ.ա. 84
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |