Բացել գլխավոր ցանկը

Որոդես Բ Պարթև, Արշակունի հարստությանը պատկանող պարթևական արքա, կառավարման տարիները մ.թ.ա. 57-38 թթ.։ Հրահատ Գ-ի որդին է, եղբոր՝ Միհրդատի աջակցությամբ սպանել է հորը և տիրացել գահին մ.թ.ա 57 թ.։ Ամուսնացած էր Կոմագենեի պետության արքա Անտիոքոս Ա Թեոսի դստեր՝ Լաոդիկեի հետ։

Որոդես II
OrodesIICoinHistoryofIran.jpg
Ծնվել է՝անհայտ
Մահացել է՝մ. թ. ա. 38
Վախճանի վայրՌեյ, Թեհրանի նահանգ, Իրան
ՏոհմՊարթև Արշակունիներ
գերիշխան
ՀայրՀրահատ Գ
ԵրեխաներՀրահատ Դ և Pacorus I of Parthia?

Հոր սպանությունից հետո Որոդեսը տվեց եղբորը՝ Միհրդատին Մարաստանի գահը, սակայն շուտով գահընկեց արեց նրան և ստիպեց փախչել Ասորիք։ Պարթևական գահւին տիրականլու Միհրդատի փորձերը ճնշվեցին Որոդեսի տաղանդավոր զորավար Սուրենի կողմից, որի հրամանով նա սպանվեց մ.թ.ա. 54 թ.։

Որոդեսի իշխանության օրոք Պարթևաստան ներխուժեց հռոմեացի զորավար Կրասոսը, որը սակայն մ.թ.ա. 53 թ. ջախջախվեց Խառանի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Սուրենի կողմից։ Նույն ընթացքում ինքը՝ Որոդեսը ներխուժեց Հայաստան՝ ստիպեոլվ առանց հռոմեական օժանդակության մնացած Հայոց արքա Արտավազդ Բ-ին դաշինք կնքել իր հետ։ Մ.թ.ա. 52 թ. պարթևական զորքերը ներխուժեցին Ասորիք, սակայն առանց լուրջ հաջողությունների, քանի որ Սուրենը, որի հաղթանակները հարուցել էին արքայի խանդը, սպանվեց նախքան արշավանքի մեկնարկը, իսկ զորքը ղեկավարած թագաժառանգ Բակուրը ջախջախվեց Ասորիքի հռոմեական կառավարիչ Կասսիուսի կողմից մ.թ.ա. 51 թ.։

Հռոմեական քաղաքացիական պատերազմների ընթացքում Որոդեսը սկզբում աջակցում էր Պոմպեոսին Կեսարի դեմ, այնուհետև Բրուտոսին ու Կասիուսին՝ Մարկոս Անտոնիոսի և Օկտավիանոս Օգոստոսի դեմ։ Մ.թ.ա. 40 թ. Բակուրը ներխուժեց Ասորիք և Փոքր Ասիա, սակայն ջախջախվեց և սպանվեց մ.թ.ա. 38 թ. հռոմեացի զորավար Վենտիդիուսի կողմից։ Որոդեսը ծանր տարավ իր սիրելու որդու վախճանը։ Նոր թագաժառանգ հռչակվեց Հրահատ Դ-ին, որը գահին տիրանալու համար նույն տարում սպանեց հորը։