Մշո դաշտ
Մշո դաշտ, Մուշի դաշտ, Տարոնի դաշտ գտնվում է Հայկական լեռնաշխարհում՝ Արևելյան Եփրատի միջին հոսանքում, զբաղեցնում է Մեծ Հայքի Տարոն նահանգի մի մասը։
Մշո դաշտ | |
---|---|
Տեսակ | հարթավայր |
Երկիր | Թուրքիա[1] |
Վարչատարածք | Մուշի մարզ[1] |
Երկարություն | մոտ 65 կմ |
Լայնություն | 35 կմ |
ԲԾՄ | մոտ 1350 մետր |
Աշխարհագրական տեղադրություն | Հայկական լեռնաշխարհ |
Մշո դաշտը ալիքավոր մակերևույթով աստիճանաձև իջվանք է Հայկական Տավրոսի համակարգում։ Երկարությունը մոտ 65 կմ է։ Գտնվում է 1200-1500 մ բարձրության վրա։ Հիմքում օլիգոցեն-միոցենի ծալքավոր կրաքարամերգելային գոյացություններ են՝ ծածկված անթրոպոգենի լճագետային և ալյուվիալ նստվածքներով։ Մշո դաշտով է հոսում Արածանին՝ ընդունելով Մեղրագետը։ Կլիման ցամաքային է, հունվարին միջին 0-ից մինչև 4 °C աստիճան է, հուլիսինը 24-26 °C։ Բնորոշ է տափաստանային բուսածածկույթով։ Գետահովիտներում և նախալեռնային ձորակներում հանդիպում են նոսր անտառներ և թփուտներ։ Մշո դաշտում բնակվող հայերը զբաղվում էին հողագործությամբ և անասնապահությամբ։ Մշո դաշտը Արևմտյան Հայաստանի խիտ բնակեցված և արգավանդ շրջաններց էր[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 896 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 659)։ |