Բացել գլխավոր ցանկը

Մաժան քրմապետ, մ.թ.ա. 2-րդ դարի հեթանոս քուրմ, հայոց արքայազն։ Արտաշես Ա-ի՝ իր հոր կողմից նշանակվել է Անի-Կամախի Արամազդի տաճարի քրմապետ։ Ըստ Մովսես Խորենացու, երբ Հռոմի Տրայանոս կայսրը հարձակվում է Հայաստանի վրա, Մաժանը նրան ընդառաջ է գնում նրան և ասում.

Aquote1.png Գիտցիր, ով թագավոր, եթե Արտավազդին ու Տիրանին երկրից դուրս չքշես և հայոց զորքերը Զարեհին չվստահես` հարկերն առանց դժվարության չեն հասնի քեզ
- Մովսես Խորենացի.գիրք Բ, ԾԵ
Aquote2.png

Սակայն չլսելով Մաժանին Տրայանոսը հետ է դառնում, իսկ Արտավազդն ու Տիրանը իմանալով իրենց եղբոր դավաճանության մասին սպանում են նրան։ Մաժանը թաղվում է Բագավանում, ինչպես բոլոր հայոց քրմապետերը։ Բնականաբար Խորենացու մոտ կա ժամանակագրական անճշտություն, քանի որ Տրայանոսը գահակալել է մ.թ. 2-րդ դարում։ Հավանաբար Տրայանոսին պատմահայրը շփոթում է որևէ այլ հռոմեացի զորավարի հետ։