Ապպիանոս
Ապպիանոս[4] Ալեքսանդրացի (հին հունարեն՝ Αππιανός εξ Αλεξανδρείας, մոտ 95, Ալեքսանդրիա, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա), Հռոմեական կայսրություն - մոտ 165[1][2], Հռոմ, Հռոմեական կայսրություն), հին հռոմեացի պատմիչ ազգությամբ հույն, գրել է հունարեն։ Զբաղեցրել է բարձր պետական պաշտոններ Եգիպտոսում, որից հետո ստացել է հռոմեական քաղաքացիություն և ընդունվել հեծյալների դաս։ Գրել է 24 գրքից բաղկացած «Հռոմեական պատմություն» (Ῥωμαϊκά) երկասիրությունը, որտեղ ներկայացնում է Հռոմի պատմությունը քաղաքի հիմնադրումից մինչև իր ժամանակները՝ ըստ նրա կողմից վարած պատերազմների։ Երկը մեզ է հասել կիսատ վիճակում, պահպանվել են VI—VIII և XII—XVII գրքերն ամբողջությամբ, մնացած գրքերը՝ հատվածաբար։
Ապպիանոս | |
---|---|
Ծնվել է | մոտ 95 Ալեքսանդրիա, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա), Հռոմեական կայսրություն |
Մահացել է | մոտ 165[1][2] Հռոմ, Հռոմեական կայսրություն |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Մասնագիտություն | պատմաբան, գրող, փաստաբան և պետական ծառայող |
Գործունեության ոլորտ | պատմություն[3], պետական ծառայություն[3] և literary activity?[3] |
Պաշտոն(ներ) | Procurator? |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն և հին հունարեն |
![]() |
Ապպիանոսի աշխատությունը Տիգրան Մեծի պատմության ուսումնասիրության կարևորագույն աղբյուրներից մեկն է։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 http://www.nationaltrustcollections.org.uk/results?Maker=Appianus+of+Alexandria+%2895-c.165%29
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.epdlp.com/escritor.php?id=11801
- ↑ 3,0 3,1 3,2 Czech National Authority Database
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Ավանդական և պատմական անձնանունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 56։ ISBN 99941-56-03-9
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 509)։ |