Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լիմ (այլ կիրառումներ)

Լիմ (թուրքերեն՝ Adır Adası), կղզի Վանա լճում։ Հայոց Մեծ եղեռնի ժամանակ շուրջ 12 000 կանայք և երեխաներ 3 օրվա ընթացքում անցել են կղզի, իսկ նրանց անցումը հսկել են մի քանի հայկական ֆիդայական ջոկատներ[1]։

Լիմ կղզի
Տեսակլճի կղզի և անմարդաբնակ կղզի
Երկիր Թուրքիա
Վարչատարածքային միավորTuşba?
ՀուշարձաններՍուրբ Գևորգ եկեղեցի
Քարտեզ
Քարտեզ

Լիմը ափից հեռու է մոտ 1 կմ։ Վանա լճի կղզիներից ամենամեծն է. երկարություն՝ 2 կմ է, լայնություն՝ 0.5 կմ։ Վաղ ժամանակներում միացած է եղել ցամաքին, որից անջատվել է ջրի մակարդակի բարձրացման հետևանքով։ Մակերևույթը հարթ է, լանդշաֆտը՝ չոր տափաստանային։

Ըստ ավանդության՝ 4-րդ դարի սկզբին Գրիգոր Լուսավորիչը Լիմում հիմնադրել է Լիմի անապատը, որտեղ 14-րդ դարի սկզբին գործել են երեք եկեղեցի՝ սուրբ Աստվածածին, սուրբ Կարապետ և սուրբ Գևորգ եկեղեցիները։ Լիմի անապատը ծաղկում է ապրել 17-րդ դարում, երբ 1622 թվականին Սյունյաց Մեծ անապատից այստեղ է տեղափոխվել Ներսես Մոկացի վարդապետն իր աշակերտներով և հիմնադրել բարձրագույն դպրոց, որը գոյատևել է մինչև 19-րդ դարը։

Կղզու վրա մինչ այժմ պահպանվում են Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու ավերակները[2]։ Այն կառուցվել էր 1305 թվականին, իսկ հավելյալ շինությունները կառուցվել են 1621 և 1766 թվականներին։ Պահպանվում են նաև գերեզմաններ ու խաչքարեր։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kevorkian, Raymond (2011). The Armenian Genocide: A Complete History. London
  2. "A Pilgrimage to Lake Van". EasternTurkeyTours. Retrieved 25 May 2013.

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 616