Խառան (եբրայերեն ՝ חָרָן (Ḥaran) , լատին․ ՝ Κάῤῥαι , հունարեն ՝ ῾Ελληνὀπολις ), պատմական քաղաք Հյուսիսային Միջագետքում , ներկայիս Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանին մոտ։ Հիմնվել է մ.թ.ա. 3-րդ հազարամյակում ։ Մ.թ.ա. XVII-XVIII-րդ դդ. եղել է Միտաննիի , մ.թ.ա. XIII-XII դդ.՝ Ասորեստանի կազմում։ Մ.թ.ա. 610 -ին Հառանը նվաճել է Բաբելոնի թագավոր Նաբոպալասարը , մ.թ.ա. VI-րդ դ. 40-ական թթ.՝ Պարսկաստանը , այնուհետև գտնվել է Սելևկյանների , պարթևների, Հռոմի գերիշխանության տակ։ Մ.թ.ա. 53 -ին Հառանի մոտ պարթևական զորքը ջախջախել է հռոմեական զորավար Մարկոս Կրասոսի զորքերին։ Մ.թ. 166 -ին հայտարարվել է ազատ քաղաք՝ Հռոմի հովանավորության տակ։ Հետագայում գտնվել է Սասանյանների և արաբական տիրապետության տակ։ 13-րդ դարում մոնղոլների արշավանքների հետևանքով ավերվել է։
Հառանի ավերակները
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 31 )։