Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալաշկերտ (այլ կիրառումներ)

Ալաշկերտի դաշտը Հայկական Լեռնաշխարհի հիմնական հովիտներից մեկն է։

Ալաշկերտի դաշտ
Տեսակհովիտ
Երկիր Թուրքիա
ՎարչատարածքԱղրըի մարզ
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրություն և երկրաբանություն խմբագրել

Գտնվում է Հայկական Լեռնաշխարհում, Հայկական Պար, Շարիան և Ծաղկանց լեռնաշղթաների միջև[1]։ Երկարությունը (արևմուտքից-արևելք)՝ մոտ 85 կմ, լայնությունը (հյուսիսից-հարավ)՝ մոտ 50 կմ, բարձրությունը՝ մինչև 1900 մ, կենտրոնական մասում՝ 1650 մ։

Ալաշկերտի դաշտի հիմքում երրորդական ժամանակաշրջանի բազալտային լավաներ են՝ ծածկված գետալճային և կավաավազային նստվածքներով։ Օգտակար հանածոներն են ծծումբը և տորֆը։ Կան ջերմուկներ։

Ձմեռը խստաշունչ է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ -10 °C-ից -12 °C, նվազագույնը՝ -25 °C-ից -30 °C, ամառը՝ զով, օգոստոսի միջին ջերմաստիճանը՝ +16 °C-ից +18 °C։ Տեղումները՝ մինչև 600 մմ։ Գետային ցանցը խիտ է, ձմռանը գետերից շատերը սառցակալում են։ Գլխավոր գետն Արածանին է։ Ալաշկերտի դաշտում բերրի սևահողեր են, գետահովիտներում՝ ալյուվիալ։ Լանդշաֆտը մարգագետնա-տափաստանային է, գետահովիտներում և նախալեռնային ձորակներում կան թփուտներ։

Արածանիի ավազանում հոսում է Աղադևեներու ջուր առվակ[2]։

Պատմամշակութային ակնարկ խմբագրել

Ալաշկերտի դաշտում բնակվող հայերն զբաղվում էին հողագործությամբ (հացահատիկ, բանջարեղեն) և անասնապահությամբ։ Ալաշկերտի դաշտը հիմնականում համընկնում է պատմական Բագրևանդ գավառին։ Ալաշկերտի դաշտի հարավարևելյան հատվածը հնում կոչվում էր Ձիրավ, իսկ արևմտյան՝ հիմնական, հատվածը՝ Բագրևանդի դաշտ։ Ալաշկերտի դաշտում է Ալաշկերտ քաղաքը, որը հիմնել է հայոց Վաղարշ Ա թագավորը (II դ.)։ Ալաշկերտի դաշտումի հարավարևելյան հատվածը հնում կոչվել է Ձիրավի դաշտ (371-ին այնտեղ տեղի է ունեցել Ձիրավի ճակատամարտը՝ հայկական բանակը առաջնորդել է Պապ թագավորը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. [1]
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 152 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 137  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։