Այս հոդվածը առաջարկվել է անվանափոխել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը անվանափոխել։ (Որպես պատճառ նշվում է հետևյալը. «Ծերակույտ»)
Ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջադրվող պատճառներին, ինչպես նաև ձեր տեսակետը հայտնելու համար, այցելեք Անվանափոխման առաջադրված հոդվածներ։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։


Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք անվանափոխման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Անվանափոխման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով անվանափոխման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։

Սենատ (լատին․՝ Senat, senex - ծերունի) բառը հազվադեպ է հանդիպում որպես ծերակույտ, Հին Հռոմում բարձրագույն պետական մարմին, ծագել է պատրիկյան տոհմերի ավագների (ծերակուտականների) խորհրդից՝ թագավորական ժամանակաշրջանի (մոտ մ. թ. ա. 6 դարում) վերջում, եղել թագավորին կից պետական խորհուրդ։ Հանրապետության ժամանակաշրջանում (մ. թ. ա. 5-րդ դար - 3 դարերին) պատրիկների դեմ պլեբեյների պայքարի ընթացքում Սենատի իշխանությունը սահմանափակվել է հօգուտ կոմիտիաների։ Մ. թ. ա. 3-րդ դար - 1 դարերին Սենատը նախապես քննարկում Էր կոմիտիաներում քվեարկման ենթակա օրինագծերը։ Նրան Էր վերապահվում ռազմական գործերի, արտաքին քաղաքականության, ֆինանսների և պետական ունեցվածքի բարձրագույն ղեկավարումը, կրոնական պաշտամունքների նկատմամբ վերահսկումը, արտակարգ դրություն սահմանելու իրավունքը և այլն։ Կայսրության շրջանում Սենատի իշխանությունը ավելի է սահմանափակվել։ Դիոկղետիանոսի օրոք (3-րդ դարի վերջ) Սենատը վերածվում է Հռոմի քաղաքային խորհրդի։ Կոստանդինի օրոք (4 դարի) Սենատ է հիմնադրվել Կոստանդնոպոլիսում՝ իրավունքներով հավասարեցված Հռոմի Սենատին։

Հռոմի Սենատ

Մի շարք երկրներում (Բելգիա, Իռլանդիա, Իտալիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա, Ռուսաստան և այլն) սենատ է կոչվում պառլամենտի վերին պալատը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 288
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սենատ» հոդվածին։