Արտավազդ Ա
Արտավազդ Ա (ծննդյան թվականն անհայտ), Մեծ Հայքի Արտաշեսյան թագավոր մ.թ.ա. 160-115 թվականներին։ Հաջորդել է հորը՝ Արտաշես Ա–ին։
Արտավազդ Ա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մ.թ.ա. մոտ 183 |
Մահացել է | մ.թ.ա. մոտ 115 |
Կրոն | Հայկական դիցաբանություն |
Մասնագիտություն | գերիշխան |
Ամուսին | Դշխո? |
Ծնողներ | Արտաշես Ա,Սաթենիկ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայոց շահնշահ |
Երեխաներ | Արշակ Ա, Վիրքի թագավոր |
![]() |

Արտավազդի գահակալման տարիների և գործունեության մասին տեղեկությունները կցկտուր են։ Մովսես Խորենացին գրում է, որ Արտավազդի հոր կենդանության օրոք վարել է սպարապետության գործակալությունը, կոտորել է Մուրացանների նախարարական տոհմը՝ իրեն վերապահելով արքայից հետո «երկրորդության պատիվը», դավով սպանել իրեն ամբաստանած եղբորը՝ Դարանաղյաց Անիի քրմապետ Մաժանին։
Գահակալման տարիներին եղբայրներին, բացի գահաժառանգ Տիրանից, բնակության վայր է հատկացրել Աղիովիտ և Առբերանի գավառները՝ նրանց հեռացնելով արքունի կալվածքից՝ Այրարատից և Հայաստանի նորակառույց մայրաքաղաքից՝ Արտաշատից։ Ըստ Հուստինոսի, Պարթևաց Միհրդատ II թագավորը մ.թ.ա. 120 թվականին պատերազմել է Արտավազդի դեմ և պատանդ վերցրել նրա եղբորորդուն՝ գահաժառանգ Տիգրանին։ Ըստ ժողովրդական ավանդության, Արտավազդը որսի ժամանակ գետնակուլ է եղել Մասյաց վիհում։
Վեպ Արտավազդի մասին Խմբագրել
Հին հայկական վեպերը պարունակում են հիմնականում պատմական հավաստի նյութեր։ Վեպեր են հյուսվել սիրված թագավորների և հերոսների մասին։
Վեպերի ընդհանուր գիծը անսահման սերն է հայրենիքի նկատմամբ, ազատատենչ ոգին ու պատրաստակամությունը՝ կյանքը չխնայել ժողովրդի ազատության համար։ Նրանցից ամենասիրվածն ու տարածվածը եղել է «Արտաշեսի վեպը»։
Արտաշես Ա-ն եղել է հայերի պաշտելի թագավորը, և պատահական չեն նրա մասին պահպանված վիպական ամբողջ շարքերը նրա մանկության, գահակալության, երկիրը շենացնելու, բարգավաճեցնելու, Արտաշատ մայրաքաղաքը կառուցելու և այլ մանրամասների մասին։ Արտաշեսը պայքարել է երկիր ներխուժած արտաքին թշնամիների դեմ, հաղթել է նրանց և պաշտպանել իր երկրի ու ժողովրդի անկախությունն ու ազատությունը։
Ապրելով երկար և երջանիկ կյանքով՝ Արտաշեսը մահանում է ծեր հասակում։ Նրան թաղում են ոսկե դագաղում, բազմաթիվ զարդերով։ Շատերը, չցանկանալով ապրել իրենց սիրելի թագավորից հետո, ինքնասպան են լինում։ Այս բոլորը տեսնելով՝ թագաժառանգ Արտավազդը, նախանձելով հոր փառքին, նեղսրտած դիմում է նրան.
«Երբ դու գնացիր,
Ու ամբողջ երկիրը քեզ հետ տարար,
Ես այս ավերակների վրա
Ո՞ւմ թագավորեմ»։
Հայրն անիծում է նախանձ և փառասեր որդուն.
Թե դու (ձի) հեծնես որսի գնաս
Ազատն ի վեր, դեպ Մասիս
Քաջքերը քեզ բռնեն տանեն
Ազատն ի վեր, դեպ Մասիս,
Այնտեղ մնաս, լույս չտեսնես»։
Արտաշեսի անեծքը կատարվում է։ Որսորդության ժամանակ քաջքերը բռնում են Արտավազդին և շղթայակապ արգելափակում Մասիս լեռան մի քարանձավի մեջ։
Արտաշեսյան հարստություն Խմբագրել
Արտաշեսյան արքաայտոհմը Հայաստանում կառավարել է 2 դար։ Նրա հիմնադիրը՝ Արտաշես Ա-ն, իշխանությունը օրինական դարձնելու նպատակով իրեն ներկայացնում էր Երվանդունիների ներկայացուցիչ՝ որդի Զարեհի, Երվանդյան։ Իրականում նա հիմնադրել է նոր թագավորական հարստություն։
Անունը | Տարեթվեր | Իշխել է | Նշումներ |
---|---|---|---|
Արտաշես Բարեպաշտ | մ.թ.ա. 230-մ.թ.ա. 160 | մ.թ.ա. 189-մ.թ.ա. 160 | Զարեհի որդի, Երվանդյան |
Արտավազդ Ա | մ.թ.ա. ?-մ.թ.ա. 115 | մ.թ.ա. 160-մ.թ.ա. 115 | Արտաշես Ա-ի ավագ որդի |
Տիգրան Ա | մ.թ.ա. ?-մ.թ.ա. 95 | մ.թ.ա. 115-մ.թ.ա. 95 | Արտաշես Ա-ի կրտսեր որդի |
Տիգրան Մեծ | մ.թ.ա. 140-մ.թ.ա. 55 | մ.թ.ա. 95-մ.թ.ա. 55 | Տիգրան Ա-ի կրտսեր որդի |
Արտավազդ Բ | մ.թ.ա. ?-մ.թ.ա. 34 | մ.թ.ա. 55-մ.թ.ա. 34 | Տիգրան Մեծի որդի |
Արտաշես Բ | մ.թ.ա. ?-մ.թ.ա. 20 | մ.թ.ա. 30-մ.թ.ա. 20 | Արտավազդ Բ-ի ավագ որդի |
Տիգրան Գ | մ.թ.ա. ?-մ.թ.ա. 8 | մ.թ.ա. 20-մ.թ.ա. 8 | Արտավազդ Բ-ի կրտսեր որդի |
Տիգրան Դ Էրատո |
մ.թ.ա. 8-մ.թ.ա. 5, մ.թ.ա. 2-մ.թ.ա. 1 |
Տիգրան Գ որդին և դուստրը |
Նախորդող Արտաշես Ա մ.թ.ա. 189 - մ.թ.ա. 160 |
Մեծ Հայքի արքա Արտավազդ Ա մ.թ.ա. 160 - մ.թ.ա. 115 |
Հաջորդող Տիրան Ա մ.թ.ա. 115 - մ.թ.ա. 95 |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 144)։ |