Բիբլոս
Բիբլոսը (փյունիկերեն՝ , հուն․՝ βύβλος, Բիբլոս) քաղաք է Լիբանանի արևմտյան մասում, Լեռնային Լիբանանի պրովինցիայում։ Քաղաքը հիմնադրել են փյունիկեցիները։ Գտնվում է մայրաքաղաք Բեյրութից 32 կմ հեռավորության վրա՝ Միջերկրական ծովի ափին։ Ներկայումս Բիբլոսը մտնում է համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։
Քաղաք | ||
---|---|---|
Բիբլոս | ||
جبيل | ||
Երկիր | Լիբանան | |
Պրովինցիա | Լեռնային Լիբանանի պրովինցիա | |
Համայնք | Ջբեյլի շրջան | |
Հիմնադրված է | մ.թ.ա. 8 հազարամյակ[1] թ. | |
Մակերես | 5 կմ² | |
ԲԾՄ | 10 մետր | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Պաշտոնական կայք | jbail-byblos.gov.lb(արաբ.)(անգլ.) | |
| ||
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 295 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Պատմություն
խմբագրելԲիբլոսը համարվում է աշխարհի հնագույն մշտապես բնակեցված քաղաքներից մեկը։ Բիբլոսի մասին առաջին տեղեկությունները վերաբերում են մ.թ.ա. IV հազարամյակին։ Այս շրջանով է թվագրվում Բիբլոսում կառուցված ամենահայտնի ճարտարապետական շինություններից մեկը՝ Բաալի (Բելի) տաճարը։
Արդեն մ.թ.ա. III հազարամյակից սերտ կապեր է հաստատում Եգիպտոսի հետ, որը Բիբլոսից ներմուծում էր բնափայտ, մասնավորապես մայրի, գինի և ձիթապտղի յուղ։ Եգիպտոսից մեծ քանակությամբ պապիրուս էր բերվում Բիբլոս, որտեղից էլ այն գնում էին հույները։ Հունարեն բիբլոս՝ պապիրուս, գիրք, և բիբլիա՝ գրքեր, բառերը ծագում են Բիբլոսի անունից։ Աքքադացիները քաղաքն անվանում էին Գուբլ, Աստվածաշնչում այն հիշատակվում է Գեբալ անունով։
Բիբլոսի վրա մեծ էր հատկապես Եգիպտոսի ազդեցությունը։ Դրա մասին է վկայում այն փաստը, որ Բիբլոսի տիրակալները որպես պաշտոնական լեզու կիրառում էին եգիպտերենը։
Մ.թ.ա. III հազարամյակի վերջին Բիբլոսն անկման շրջան է ապրում։ Հայտնի է հրդեհը, որը հետևանքով կործանվել է Բիբլոսի տիրուհու տաճարը։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ (unspecified title) — ISBN 978-1-84217-132-5.
Գրականություն
խմբագրել- Nina Jidéjian, Byblos through the ages, Dar al-Machreq, Beyrouth, 1968
- Je m'appelle Byblos, Jean-Pierre Thiollet, H & D, 2005. ISBN 2 914 266 04 9
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 435)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիբլոս» հոդվածին։ |