Արծաթագործություն, դեկորատիվ–կիրառական արվեստի հնագույն տարածված տեսակներից, արծաթյա գեղարվեստական իրերի պատրաստում՝ հաճախ այլ թանկարժեք մետաղների (տես Ոսկերչություն) և քարերի համադրությամբ։ Տարածված է եղել Հին Եգիպտոսում, Հունաստանում, Իրանում, Չինաստանում, Հնդկաստանում, Բյուզանդիայում և այլուր։ Հայաստանում այն զարգացած է եղել հին ժամանակներից։ Արծաթից պատրաստված աչքի ընկնող գեղարվեստական առարկաներ գտնվել են էրեբունիում, Երզնկայի շրջանում (մ․ թ․ ա․ V–IV դարեր), Արտաշատում (մ․ թ․ ա․ II-I դարերում)։

Հետագայում էլ արծաթագործության կարևոր կենտրոններ եղել են Վանը, Երզնկան, Դվինը, Կարինը (էրզրում), Անին, Երևանը, Ալեքսանդրապոլը (Լենինական), Թիֆլիսը, Կ․ Պոլիսը, Ախալցխան, Շուշին, Շամախին և այլ քաղաքներ։ Արծաթագործության հիանալի նմուշներ են ստեղծել Կիլիկիայի հայ վարպետները։

Կիրառվել են զանազան տեխնիկական հնարներ՝ «ձուլում», «դրվագում», «ցանցկեն», «փորագրություն», «դրոշմում», «սևադապատււմ», «ֆիլիգրան» (ցանցկեն) «արծնակիտում» (էմալապատում)։ Հայ վարպետները պատրաստում էին թագեր, խույրեր, գավազաններ, կանացի նուրբ մանյակներ, ապարանջաններ, ճակատնոցներ, թասակներ, ականջօղեր, հերազարդեր, գոտիներ, սպասք, ձեռագրերի կազմեր, եկեղեցական սպասքներ։ խորհրդային շրջանում հայկական Ա–յան ավանդույթները շարունակեցին՝ Վ․ Հացագործյանը, Ն․ Դիոնեսյանը, Հ․ Ստեփանյանը, Ն․ Տեր–Ղևոնդյանը, Կ․ Նորաշխարյանը, Ն․ Դույումճյանը, ժ․ Չուլոյանը, Հ․ Փիլիպոսյանը, ժ․ Մազլումյանը, որոնք այն հարստացրին նոր ձևերով ու բովանդակությամբ։ Նրանց ստեղծագործությունները ցուցադրվել են հանրապետական, միութենական և արտասահմանյան ցուցահանդեսներում։ Արծաթյա բարձրարվեստ իրեր է արտադրում Երևանի ոսկերչական գործարանը։

Գրականություն խմբագրել

  • Աբրահամյան Վ․ Ա․, Արհեստները Հայաստանում IV–XVIII դդ․, Ե․, 1956։ Վ․ Աբրահամյան
Տես՝ արծաթագործություն Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 69