Էրատո
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էրատո (այլ կիրառումներ)
Էրատո, Հայոց թագուհի մ.թ.ա. մոտ 8-5, մ.թ.ա. 2 - մ.թ. 1, մոտ 6-12։ Արտաշեսյան արքայատոհմի վերջին գահակալը, Տիգրան Գ-ի դուստրը։ Եղբոր՝ Տիգրան Դ-ի հետ ժառանգեց հոր գահը։ Հռոմի Օգոստոս կայսրը մ.թ.ա. մոտ 5 թ. բռնությամբ Հայոց գահին նստեցրեց Արտավազդ Գ-ին, իսկ Տիգրան Դ-ն և Էրատոն այդ ժամանակ խույս տվեցին դեպի Պարսկաստան և քաղաքական ապաստան գտան այնտեղ։ Հայերն ապստամբեցին և Պարթևստանի Հրահատ Ե արքայի սատարմամբ՝ մ.թ.ա. 2 թ Էրատոն և իր եղբայր Տիգրան Դ-ն վերահաստատեցին Հայոց գահին։ Մ.թ. 1 թ Հայաստան ներխուժած հյուսիսի լեռնականների հետ ընդհարման ժամանակ Տիգրան Դ զոհվեց։ Էրատոն հրաժարվեց թագավորելուց։ Հռոմից դժգոհ հայ ավագանին մ.թ. մոտ 6 թ վերստին գահին նստեցրեց Էրատոյին, որը, սակայն, մ.թ. 12-ին գահազրկվեց։ Էրատոյի և Տիգրան Դ-ի անունով պահպանվել են պղնձե դրամներ[1]։
Էրատո | |
---|---|
Մեծ Հայքի Թագուհի | |
![]() | |
Էրատոն | |
Իշխանություն | մ.թ.ա. 8–մ.թ.ա. 5 մ.թ.ա. 2–1 6–12 |
Ծնվել է՝ | անհայտ |
Մահացել է՝ | անհայտ |
Երկիր | ![]() |
Տոհմ | Արտաշեսյան |
գերիշխան | |
Հայր | Տիգրան Գ |
Տիգրան Դ-ի օգնական մ. թ. ա. 8-ից մ. թ. ա. 1-ըԽմբագրել
Մ. թ. ա. 8-ից 5-ըԽմբագրել
Հելլենիստական սովորույթներին համաձայն Էրատոն ամուսնանում է Տիգրանի հետ: Մ. թ. ա. 8 թ.-ին նրա հայր Տիգրան Գ-ն մահացավ, իսկ Տիգրան Դ-ն դարձավ Հայոց թագավոր: Էրատոն նրան օգնում էր տարբեր հարցերում: Թեև նրանց թագավորներ դարձրեց Օգոսստոս Օկտավիանոսը, նրանք դաշնակցում էին Պարթևստանի հետ և շարունակում էին հակահռոմեական քաղաքականությունը:
Նրանց դուստրը հետագայում ամուսնանում է Վիրքի թագավորի՝ Փարսման I-ի հետ: Նրանք ունենում են երեք որդի` Միհրդատ I Իբերացի, Ռադամիստուս և Ամազասպուս (Ամազասպաս), որոնք հայտնի են Հռոմում գտնված հունարեն արձանագրությունից:
Հռոմը և Պարթևստանը անընդհատ մրցակցում էին, թե ում հետ Մեծ Հայքը պետք է դաշնակցեր: Հռոմի դուրը չէր գալիս, որ Մեծ Հայքը դաշնակցում էր Պարթևստանի հետ: Պարթևստանը, վախենալով, որ Հռոմի սպառնալիքներից՝ սկսել լայնածավալ պատերազմ, որոշում է խզել Մեծ Հայքի հետ դաշնակցությունը: Այդպիսով՝ Հռոմը որոշեց չպատերազմել Պարթևստանի հետ, և Պարթև իշխանները հանգստացան:
Ֆեստուս Ռուփուսը պատմում է, որ Տիգրան Մեծ Դ-ն և Էրատոն մեծ հույսեր էին ներշնչում: Նա նաև շեշտում է, որ Մեծ Հայքը Տիգրան Մեծ Դ-ի և Էրատոի ժամանակ շատ ուժեղ էր:
Տիգրան Դ-ի և Էրատոի հեռացումը, Արտավազդ Գ-ի գահ գալը, Մ. թ. ա. 5 թ.Խմբագրել
Հիմնական հոդված՝ Արտավազդ Գ
Մ. թ. ա. 5-ին, վախեցած Տիգրան Դ-ի և Էրատո-ի իշխանությունից, Օգոստոս Օկտավիանոսը հեռացրեց նրանց և թագադրեց Արտավազդ Գ-ին: Արտավազդը վարում էր հռւմամետ քաղաքականություն՝ չէր հետևում հին հայկական սովորույթներին: Նրա իշխանության ժամանակ Մեծ Հայքը ապրում էր ոչ լավ տարիներ: Մ. թ. ա. 2 թ.-ին դժգոհ ժողովուրդը բողոքում է Արտավազդի դեմ: Օգտվելով հնարավորությունից՝ Տրգրան Դ-ն և Էրատոն բարձրանում են գահ, իսկ Արտավազդը հեռանում է: Օկտավիանոսի ծրագիրը ձախողվեց:
Մ. թ. ա. 2-ից Մ. թ. ա. 1-ըԽմբագրել
Մ. թ. ա. 2-ից հետո Տիգրանը և Էրատոն վերադարձան: Նրանք շարունակեցին վարել նրանց քաղաքականությունը, բայց հյուսիսից ներխուժած քոչվոր ցեղերը սկսեցին անընդհատ հարձակվել Մեծ Հայքի վրա: Այդպիսի պատերազմերից մեկի ժամանակ Տիգրան Դ-ն մահացավ: Էրատոն հրաժարվեց գահից: Այսպիսով՝ ավարտվեց Արտաշեսյանների իշխանությունը Մեծ Հայքում:
Տիգրան Ե և ԷրատոԽմբագրել
6 թ. Օգոստոսը վերանայեց իր արտաքին քաղաքականությունը և հերոսական թագավոր Տիգրան Ե-ին նշանակեց՝ որպես Հայաստանի թագավոր: Տիգրան Ե կապված էր Արտաշեսյան արքայատոհմի հետ, քանի որ նրա մոր տատը եղել էր հայ արքայադուստր, որը, հնարավոր է, եղել էր Արտավազդ Բ- ի դուստրը և ամուսնացել է Կապադովկիայի արքաի հետ:
6թ.-ին Տիգրան Ե-ն դարձավ հայոց թագավոր: Նրա գահակալությունից դժգոհ՝ հայ ազնվականները ապստամբեցին Տիգրան Ե-ի դեմ: Նույն հայ ազնվականները վերականգնեցին Էրատոին `վերադարձնելով հայկական գահը: Էրատոն ցանկանում էր համագործակցել Հռոմի հետ՝ ամուսնանալով Տիգրան Ե-ի հետ:
Տիգրան Ե-ն մահանում է 12թ.-ին՝ անհայտ հանգամանքներում: Հետագայում Էրատոի ճակատագիրը անհայտ է:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «ՏԻԳՐԱՆ Դ ԵՎ ԷՐԱՏՈ»։ www.ankakh.com։ Վերցված է 2018-12-16
ԱղբյուրներԽմբագրել
- R. Naroll, V.L. Bullough & F. Naroll, Military Deterrence in History։ A Pilot Cross-Historical Survey, SUNY Press, 1974
- H. Temporini & W. Haase, Aufstieg und Niedergang der römischen Welt։ Geschichte und Kultur Roms im spiegel der neueren Forschung, Walter de Gruyter
- E. Yarshater, The Cambridge History of Iran, Cambridge University Press, 1983
- R. Syme & A.R. Birley, Anatolica։ studies in Strabo, Oxford University Press, 1995
- W.G. Sayles, Ancient Coin Collecting IV։ Roman Provincial Coins (Google eBook), F+W Media, Inc, 1998
- P.M. Swan, The Augustan Succession։ An Historical Commentary on Cassius Dio’s Roman History, Books 55-56 (9 B.C.-A.D. 14) (Google eBook), Oxford University Press, 2004
- R.G. Hovannisian, The Armenian People from Ancient to Modern Times, Volume 1։ The Dynastic Periods։ From Antiquity to the Fourteenth Century, Palgrave Macmillan, 2004
- V.M. Kurkjian, A History of Armenia, Indo-European Publishing, 2008
- M.A. Ehrlich, Encyclopedia of the Jewish Diaspora։ Origins, Experiences, and Culture, Volume 1 (Google eBook), ABC-CLIO, 2009
- M. Bunsen, Encyclopedia of the Roman Empire, Infobase Printing, 2009
- A. Mayor, The Poison King։ the life and legend of Mithradates, Rome’s deadliest enemy, Princeton University Press, 2009
- Armenia and Iran ii. The pre-Islamic period under Darius and Xerxes had much narrower boundaries than the future Armenia of the Artaxiads and the Arsacids. Armenia and Iran, ii. The Pre-Islamic Period: 3. The Artaxiad dynasty b. Tigranes the Great
- Ptolemaic Genealogy: Affiliated Lines, Descendant Lines
- Marriott Hotel – Yerevan, Armenia