Մարկոս Կրասսոս

(Վերահղված է Կրասոսից)

Մարկոս Լիկինիոս Կրասսոս (լատին․՝ Marcus Licinius Crassus; մ. թ. ա. 115[1][2], Հին Հռոմ - հունիսի 8, մ. թ. ա. 53[3] կամ հունիսի 9, մ. թ. ա. 53[2], Խառան, Պարթևստան), հռոմեացի զորավար և քաղաքական գործիչ, եռապետ, իր ժամանակի ամենահարուստ մարդկանցից մեկը։

Մարկոս Կրասսոս
լատին․՝ Marcus Licinius Crassus
Դիմանկար
Ծնվել էմ. թ. ա. 115[1][2]
ԾննդավայրՀին Հռոմ
Մահացել էհունիսի 8, մ. թ. ա. 53[3] կամ հունիսի 9, մ. թ. ա. 53[2]
Մահվան վայրԽառան, Պարթևստան
ՔաղաքացիությունՀին Հռոմ
ՄասնագիտությունՀին հռոմեական քաղաքական գործիչ, Հին հռոմեական զինվորական անձնակազմ և բանակի սպա
ԱմուսինTertulla?
Ծնողներհայր՝ Publius Licinius Crassus Dives?[3][4][5][…], մայր՝ անհայտ
Զբաղեցրած պաշտոններռոմանական կառավարիչ, հինհռոմեացի սենատոր և կոնսուլ
Կուսակցությունօպտիմատներ
ԱնդամությունFirst Triumvirate?
ԵրեխաներPublius Licinius Crassus?[5][5] և Marcus Licinius Crassus?[5][5]
 Marcus Licinius Crassus Վիքիպահեստում

Մեծ հարստություն է կուտակել Սուլլայի պրոսկրիպցիաների ժամանակ։ 71 թվականին Գնեոս Պոմպեոսի հետ ճնշել է Սպարտակի ապստամբությունը։ 70 թվականին ընտրվել է կոնսուլ։ 60 թվականին Հուլիոս Կեսարի և Պոմպեոսի հետ ստեղծել է առաջին եռապետությունը։ Մ. թ. ա. 55 թվականին երկրորդ անգամ ընտրվել է կոնսուլ, ստացել Ասորիքի կառավարումը։

Մ. թ. ա. 54 թվականին հարձակվել է Պարթևաստանի վրա, գրավել մի քանի քաղաք, ապա վերադարձել Ասորիք՝ ձմեռելու։ Հայոց արքա Արտավազդ ԲՄեծ Հայքը հռոմեական և պարթևական զորքերի հարձակումներից զերծ պահելու համար այցելել է Կրասսոսին, առաջարկել պարթևների դեմ արշավել Հայաստանի վրայով և ոչ Միջագետքի ամայի տարածություններով, ինչպես որոշել էր Կրասսոսը։ Մերժելով այդ ծրագիրը՝ Կրասսոսը մ. թ. ա. 53 թ. գարնանը իր զորքերով՝ մոտավորապես 52-54 հազար մարտիկ, անցնում է Հռոմի և Պարթևաստանի սահման հանդիսացող Եփրատ գետը՝ նախաձեռնելով Պարթևական արշավանքը։ 53 թ. հունիսի 9-ին Խառանի (ժամանակակից Ուրֆայի հարավում) մոտ տեղի ունեցած ճակատամարտում հռոմեական զորքերը ջախջախվում են։ Ճակատամարտում զոհվում են Կրասսոսը և նրա որդին, սպանվում է 20, 000 և գերի վերցվում մոտավորապես 10, 000 հռոմեական զինվոր։ Հարուստ ավարի հետ միասին պարթևները գրավում են լեգեոնների արծվադրոշները, ինչը մեծագույն անարգանք էր հռոմեական զենքի և Հռոմի փառքի համար[6]։ Պարթևական զորավար Սուրենը Մեծ Հայքում գտնվող պարթևաց արքա Որոդես II-ին է ուղարկել Կրասսոսի գլուխը, որը ցուցադրվել է Արտաշատում՝ Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ»-ի ներկայացման ժամանակ։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկոս Կրասսոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 682