Բացել գլխավոր ցանկը

Սևջուր

գետ ՀՀ Արմավիրի մարզում
(Վերահղված է Մեծամոր գետից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սևջուր (այլ կիրառումներ)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեծամոր (այլ կիրառումներ)

Սևջուր, Մեծամոր, գետ Հայաստանի Արարատի և Արմավիրի մարզերում[1]: Ունի 40 կիլոմետր երկարություն, ՀՀ մյուս գետերի համեմատությամբ ամենահաստատուն ռեժիմ ունեցող գետն է։ Սկիզբ է առնում Մեծամոր լճից և սնվում Արագածի ստորոտում գտնվող աղբյուրներից, հոսում է շատ դանդաղ, մեծ մասամբ ճահճապատ ափերի միջով և ապա թափվում Արաքս։ Նրա ակունքները, ինչպես և Մեծամոր լճի ճահճացած ափերը, օգտագործում են կուղբի (ջրշան) պահպանման ու բազմացման համար։ Կուղբի կլիմայավարժեցումը այստեղ կարելի է համարել ավարտված։ Թանկարժեք մորթի ունեցող այս փոքրիկ կենդանին այժմ Սևջուր գետի հովտով հասել է Արաքս և ապա նրա ճահճապատ ափերով իջել մինչև գրեթե ընդհուպ Կուր-Արաքսյան դաշտավայրի մատույցները։

Սևջուր
Sevjur (Metsamor) river.jpg
Բնութագիր
Երկարություն40 կիլոմետր
Ավազանի մակերես1610 կմ²
Ջրահոսք
 · Ակունքի տեղակայումՄեծամոր
 · Գետաբերանի տեղակայումԱրաքս
 · Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերՔասաղ և Մաստարայի սելավ
ԵրկիրՀայաստան
ԵրկրամասԱրմավիրի մարզ և Արարատի մարզ

Սևջուրն Արաքսի գետախառնուրդից մոտ 15 կիլոմետր հեռավորության վրա իր մեջ է ընդունում Քասաղ գետը և դառնում Հայաստանի ամենաջրառատ գետերից մեկը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 83 — 150 էջ։