Մարկոս Կրասսոս
Մարկոս Լիկինիոս Կրասսոս (լատին․՝ Marcus Licinius Crassus; մ. թ. ա. 115[1][2], Հին Հռոմ - հունիսի 8, մ. թ. ա. 53[3] կամ հունիսի 9, մ. թ. ա. 53[2], Խառան, Պարթևստան), հռոմեացի զորավար և քաղաքական գործիչ, եռապետ, իր ժամանակի ամենահարուստ մարդկանցից մեկը։
Մարկոս Կրասսոս լատին․՝ Marcus Licinius Crassus | |
---|---|
Ծնվել է | մ. թ. ա. 115[1][2] |
Ծննդավայր | Հին Հռոմ |
Մահացել է | հունիսի 8, մ. թ. ա. 53[3] կամ հունիսի 9, մ. թ. ա. 53[2] |
Մահվան վայր | Խառան, Պարթևստան |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Մասնագիտություն | Հին հռոմեական քաղաքական գործիչ, Հին հռոմեական զինվորական անձնակազմ և բանակի սպա |
Ամուսին | Tertulla? |
Ծնողներ | հայր՝ Publius Licinius Crassus Dives?[3][4][5][…], մայր՝ անհայտ |
Զբաղեցրած պաշտոններ | ռոմանական կառավարիչ, հինհռոմեացի սենատոր և կոնսուլ |
Կուսակցություն | օպտիմատներ |
Անդամություն | First Triumvirate? |
Երեխաներ | Publius Licinius Crassus?[5][5] և Marcus Licinius Crassus?[5][5] |
Marcus Licinius Crassus Վիքիպահեստում |
Մեծ հարստություն է կուտակել Սուլլայի պրոսկրիպցիաների ժամանակ։ 71 թվականին Գնեոս Պոմպեոսի հետ ճնշել է Սպարտակի ապստամբությունը։ 70 թվականին ընտրվել է կոնսուլ։ 60 թվականին Հուլիոս Կեսարի և Պոմպեոսի հետ ստեղծել է առաջին եռապետությունը։ Մ. թ. ա. 55 թվականին երկրորդ անգամ ընտրվել է կոնսուլ, ստացել Ասորիքի կառավարումը։
Մ. թ. ա. 54 թվականին հարձակվել է Պարթևաստանի վրա, գրավել մի քանի քաղաք, ապա վերադարձել Ասորիք՝ ձմեռելու։ Հայոց արքա Արտավազդ Բ-ն Մեծ Հայքը հռոմեական և պարթևական զորքերի հարձակումներից զերծ պահելու համար այցելել է Կրասսոսին, առաջարկել պարթևների դեմ արշավել Հայաստանի վրայով և ոչ Միջագետքի ամայի տարածություններով, ինչպես որոշել էր Կրասսոսը։ Մերժելով այդ ծրագիրը՝ Կրասսոսը մ. թ. ա. 53 թ. գարնանը իր զորքերով՝ մոտավորապես 52-54 հազար մարտիկ, անցնում է Հռոմի և Պարթևաստանի սահման հանդիսացող Եփրատ գետը՝ նախաձեռնելով Պարթևական արշավանքը։ 53 թ. հունիսի 9-ին Խառանի (ժամանակակից Ուրֆայի հարավում) մոտ տեղի ունեցած ճակատամարտում հռոմեական զորքերը ջախջախվում են։ Ճակատամարտում զոհվում են Կրասսոսը և նրա որդին, սպանվում է 20, 000 և գերի վերցվում մոտավորապես 10, 000 հռոմեական զինվոր։ Հարուստ ավարի հետ միասին պարթևները գրավում են լեգեոնների արծվադրոշները, ինչը մեծագույն անարգանք էր հռոմեական զենքի և Հռոմի փառքի համար[6]։ Պարթևական զորավար Սուրենը Մեծ Հայքում գտնվող պարթևաց արքա Որոդես II-ին է ուղարկել Կրասսոսի գլուխը, որը ցուցադրվել է Արտաշատում՝ Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ»-ի ներկայացման ժամանակ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Красс, Марк Лициний (ռուս.) // Военная энциклопедия — СПб.: Иван Дмитриевич Сытин, 1913. — Т. 13. — С. 273.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Красс (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1895. — Т. XVIа. — С. 568—569.
- ↑ 4,0 4,1 Любкер Ф. Licinii (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 768—772.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Digital Prosopography of the Roman Republic
- ↑ Սարգիս Սարգսյան, Հայ ռազմական արվեստի պատմություն, էջ 112
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկոս Կրասսոս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 682)։ |