Բացել գլխավոր ցանկը

Արտավազդ Ա Մեդացի, հայ պատմագիտության մեջ առավել հայտնի է որպես Մար Արտավազդ, Ատրպատականի (Մեդիա-Մարաստանի) արքա Կոմմագենեի թագավորական ընտանիքից, որը կառավարել է մ․թ․ա․ 56 թվականից մինչև մ․թ․ա․ 30 թվականներին[1]։ Թողնելով Ատրպատականի գահը՝ Մար Արտավազդը մ․թ․ա․ 30 թվականին կայսերական Հռոմի գործուն աջակցությամբ հռչակվել է Ծոփքի արքա և կառավարել մինչև մ․թ․ա․ 20 թվականը։

Արտավազդ Ա Մեդացի
Ծոփքի արքա
Ատրպատականի թագավոր
ArtavasdesICoinMedia.jpg
ԻշխանությունԱտրպատականի թագավոր՝ մ․թ․ա․ 56-մ․թ․ա․ 30 թվականներ
Ծոփքի թագավոր՝ մ․թ․ա․ 30-մ․թ․ա․ 20 թվականներ
Թագադրումմ․թ․ա․ 56 թվական՝ Ատրպատականում
մ․թ․ա․ 30 թվական՝ Ծոփքում
ՏիտղոսներՄեդիա-Մարաստանի արքա
Ծնվել է՝մոտ մ․թ․ա․ 59 թվական
Մահացել է՝մ․թ․ա․ 20 թվական (39 տարեկանում)
Վախճանի վայրՀռոմ, Հռոմեական կայսրություն
Ազգությունմար՝ հայկական և հունական արմատներով
ՀարստությունԿոմմագենեի թագավորական ընտանիք
ՏոհմԿոմմագենեի թագավորական ընտանիք
գերիշխան
ՀայրAriobarzanes I of Media Atropatene?
ԵրեխաներIotapa? և Արիոբարզան
Կրոնական հավատքներԶրադաշտականություն Զրադաշտականություն

Մար Արտավազդը Տիգրան Մեծի դստեր որդին էր և անվանված էր ի պատիվ Հայքի արքայից արքա Արտավազդ Բ Աստվածայինի[2]։ Սակայն այս հանգամանքը չի խանգարում վերջինիս ունենալ ընդգծված հակահայկական դիրքորոշում։ Արտավազդի կառավարման սկզբնամասում Ատրպատականը ենթարկվում է Մարկոս Անտոնիոսի ներխուժմանը, որը արևելքի հզորագույն տերության դեմ արշավանք սկսելուց առաջ նախ և առաջ նպատակ ուներ Հայաստանից ներխուժել Մարաստան և գրավել այն։ Սակայն Անտոնիոս սխալ ռազմավարության հետևանքով հռոմեական լեգեոնները Փրաասպայի մատույցների մոտ ջախջախիչ պարտություն են կրում Արտավազդ Մեդացու զորքերի և օգնական պարթևական բանակի կողմից։

Այս դեպքից հետո հանգամանքների բերումով Ատրպատականը կտրուկ փոխում է իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը՝ խզելով դաշինքը պարթևաց արքա Հրահատի հետ և բանակցություններ սկսելով Հռոմի եռապետ Մարկոս Անտոնիոսի հետ։ Արդյունքում՝ կողմերը կնքում են փոխօգնության պայմանագիր, իսկ դաշինքն ամրապնդվում է դինաստիական ամուսնությամբ։ Մ․թ․ա․ 31 թվականին Կլեոպատրան և Անտոնիոսը գլխատում են Հայքի արքայից արքա Արտավազդ Բ-ին և նրա գլուխն ուղարկում Փրաասպա՝ որպես ընծա։ Դրանից հետո Մար Արտավազդի բանակը ասպատակում է Մեծ Հայքի սահմանային շրջանները։

Օկտավիանոսի և Անտոնիոսի միջև մ.թ.ա. 31 թվականին տեղի ունեցած Ակտիումի ճակատամարտից և Անտոնիոսի սպանությունից հետո Ատրպատական են ներխուժում Արտավազդ Բ-ի որդու՝ արքայազն Արտաշեսի գլխավորած հայկական ուժերը, ովքեր պարտության են մատնում Մար Արտավազդին և նվաճում տերությունը։ Վերջինս ստիպված է լինում փախչել և ապաստանել Օգոստոս Օկտավիանոսի մոտ։ Վերջինս ապաստանում է պարտված Մար Արտավազդին և մ․թ․ա․ 30 թվականին վերջինիս ճանաչում Ծոփքի (Փոքր Հայքի) կամակատար թագավորության արքա։ Մար Արտավազդը մահանում է մ․թ․ա․ 20 թվականին՝ հավանաբար Հռոմում[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Swan, The Augustan Succession: An Historical Commentary on Cassius Dio’s Roman History, Books 55-56 (9 B.C.-A.D. 14), p.114
  2. «Ptolemaic Genealogy: Affiliated Lines, Descendant Lines»։ Tyndalehouse.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-16-ին։ Վերցված է 2013-10-12 
  3. Swan, The Augustan Succession: An Historical Commentary on Cassius Dio’s Roman History, Books 55-56 (9 B.C.-A.D. 14), p.115