Արտավազդ Գ (ծն. թ. անհայտ– մ.թ.ա. մոտ 2), հայոց թագավոր մ.թ.ա. 5–ից։ Արտավազդ Բ–ի որդին։ Շուրջ քառորդ դար պատանդ է եղել Հռոմում և խորթացել հայրենի բարքերին, սովորություններին և մայրենի լեզվին։ Անհանգստացած Տիգրան Դ–ի ինքնուրույն քաղաքականությունից, մ.թ.ա. 5–ին կայսերական բանակը ներխուժել է Մեծ Հայք, Տիգրան Դ–ին և Էրատոյին հարկադրել գահը զիջել Հռոմի դրածո Արտավազդին։ Մ.թ.ա. 2 թ. հայերն ապստամբել են, գահընկեց արել Արտավազդին և կրկին թագավոր հռչակել Տիգրան Դ–ին և Էրատոյին։ Արտավազդին պաշտպանող հռոմեական լեգեոնները, զգալի կորուստներ կրելով, արտաքսվել են Մեծ Հայքից։ Հռոմեական ուժերի հետ նահանջող Արտավազդը շուտով հիվանդացել է և մահացել։

Արտավազդ Գ
Մեծ Հայքի Արքա
ԻշխանությունՄ.թ.ա. 5–Մ.թ.ա. 2
Ծնվել է՝մ.թ.ա. 1-ին դար
Մահացել է՝Մ.թ.ա. 2 թ.
ՆախորդՏիգրան Դ
ՀաջորդողՏիգրան Դ և Էրատո
ՏոհմԱրտաշեսյաններ
գերիշխան
ՀայրԱրտավազդ Բ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 144