Ք.ա. 2-րդ դարի սկզբներին Մերձավոր Արևելքում միջազգային հարաբերությունները բավականին սրվել էին։Սելևկյանները լայն ծրագրեր էին մշակել Փոքր Ասիան գրավելու և ապա դեպի Եվրոպա արշավելու ուղղությամբ։Նվաճողական ծրագրեր ուներ նաև Հռոմեական Հանրապետությունը նա իր հերթին ցանկանում էր նվաճել Փոքր Ասիան,ջախջախել Սելևկյաններին և իր տիրապետությունըհաստատել միջերկրածովյան ավազանում։Կողմերի միջև վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Ք.ա.190թ. Մագնեսիայի մոտ, որտեղ Սելևկյանները ծանր պարտություն կրեցին։Մեծ Հայքի և Ծոփքի Սելևկյան կառավարիչներ Արտաշեսն ու Զարեհը անմիջապես օգտվեցին Սելևկյանների պարտությունից և Ք.ա. 180թ. իրենց անկախ թագավորներ հռչակեցին։Այս քայլերը միանգամից խրախուսվեց Հռոմեական Հանրապետության կողմից։Այսպիսով Երվանդականների թագավորությունից ընդամենը մեկ տասնամյակ անց սկսվեց նոր արքայատոհմ որի հիմնադիրը դարձավ Արտաշես 1-ը Ք.ա.(189֊1)թթ։

Արտաշեսյաններ
Standard of the Artaxiad dynasty.svg
Տեսակարքայատոհմ
Մասն էԵրվանդունիներ
ԵրկիրStandard of the Artaxiad dynasty.svg Մեծ Հայք
ՏիտղոսներՄեծ Հայքի Արքա
ՀիմնադիրԱրտաշես Ա Բարեպաշտ
ՀիմնումՄ.թ.ա. 190
ԱվարտՄ.թ. 12
ՁուլումԱրքայից Արքա Տիգրան Բ Մեծ
Ազգային
պատկանելիություն
հայ
Կրտսեր
ճյուղեր
Արշակունիներ
Հայկական աշխարհակալ տերությունը Տիգրան Բ Մեծի օրոք

Արտաշեսյանների թագավորությունԽմբագրել

Արտաշեսյանների թագավորությունը, մ․թ․ա․ 189- մ․թ․ 1 թվականներին գոյություն ունեցած թագավորություն է, որի հիմնադիրը Արտաշես Ա Բարեպաշտն է։ Թագավորությունն իր հիմնադրման սկզբնական շրջանում ունեցել է նվազագույնը 250 հազար կմ² տարածք, իսկ հզորության գագաթնակետին՝ Տիգրան Մեծի ազդեցության ոլորտը ընդգրկել է շուրջ 3 մլն կմ²։ Կմ²տարածք։

Մ․թ․ա․ 201 թվականին Սելևկյան Անտիոքոս Մեծ թագավորի զորքերի ղեկավար Արտաշեսը մտնում է Հայաստան և տապալում Երվանդունիների թագավորությունը, որի վերացումից հետո Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը՝ Ծոփքում դառնում են կառավարիչներ[1]։ Սակայն մ․թ․ա․ 190 թվականին տեղի է ունենում Մագնեսիայի ճակատամարտը, որտեղ Սելևկյանները ջախջախիչ պարտություն են կրում և սկսում թուլանալ։ Օգտվելով նպաստավոր պայմաններից՝ Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում մ․թ․ա․ 189 թվականին վերականգնում են հայոց անկախությունը։ Անկախությունը։

Արտաշեսը կատարում է մի շարք բարեփոխումներ, կառուցում է Արտաշատը, և Արտաշեսյանների թագավորությունը տարածաշրջանում ձեռք է բերում ազդեցիկ դիրք[1]։

Թագավորության մայրաքաղաքն ի սկզբանե եղել է Երվանդ Դ Վերջինի կողմից կառուցված Երվանդաշատը, ապա Արտաշես Ա-ի կողմից կառուցված է Արտաշատ քաղաքը։ Հետագայում, երբ ստեղծվեց Տիգրան Մեծի աշխարհակալությունը, Արտաշատը ընկավ պետության ծայր հյուսիսում, և Տիգրան Մեծը Աղձնիքում հիմնադրեց Տիգրանակերտը։

Արտաշեսին հաջորդում է Արտավազդ Ա-ն, որի ժամանակ տեղի ունեցած հայ-պարթևական պատերազմի ժամանակ հայկական կողմը պարտություն է կրում և ստիպված լինում ապագա արքա Տիգրան Ա-ի որդուն՝ Տիգրան Արտաշեսյանին պատանդ հանձնել պարթևներին։

Տիգրան Ա-ի ժամանակաշրջանը համեմատաբար խաղաղ է անցնում, իսկ նրա մահից հետո Արտաշեսյանների թագավորություն է վերադառնում Տիգրանը՝ վերադարձի համար պարթևներին զիջելով Յոթանասուն հովիտներ կոչվող տարածքը։ Վերադառնալով Հայաստան՝ Տիգրան Մեծը անմիջապես սկսում է ամրապնդել թագավորության հիմքերը։ Նա դաշնակցում է Պոնտոսի արքա Միհրդատի հետ և մի շարք արշավանքներ ձեռնարկելով՝ ստեղծում հայոց աշխարհակալությունը։ Սակայն այդ ժամանակ սկսվում է հակասություններ առաջանալ Հռոմի և Հայաստանի միջև, որը վերածվում է պատերազմի։ Այն տեղի է ունենում մ․թ․ա․ 69-66 թվականներին։ Պատերազմի հետևանքով Տիգրան Մեծը կնքում է Արտաշատի պայմանագիրը ըստ որի՝ Հայաստանը կորցնում է իր բոլոր արտաքին նվաճումները, բացառությամբ Հյուսիսային Միջագետքի։ Տիգրան Մեծին հաջորդում է նրա որդին՝ Արտավազդ Բ-ն[2], որը մասնակցություն է ունենում Հռոմի՝ Պարթևստանի դեմ ուղղված պատերազմներին։ Նա երկու անգամ խոստանում է զորք տրամադրել Հայաստանի «բարեկամ և դաշնակից» համարվող Հռոմին, սակայն երկու անգամ էլ հռոմեացի զորավարների սխալ քայլերը տեսնելով և վերահաս պարտությունը զգալով՝ նա հետ է քաշում իր զորքերը։ Առաջին արշավանքը ավարտվում է Կրասսոսի մահով, իսկ երկրորդը Անտոնիոսի անփառունակ պարտությամբ։

Ի վերջո՝ մ․թ․ա․ 34 թվականին Անտոնիոսը մեղադրում է նրան դավաճանության մեջ և ներխուժելով Հայաստան՝ գերեվարում է նրան Ալեքսանդրիա, ապա մահապատժի ենթարկում։

Արտաշեսյանների արքայացանկըԽմբագրել

Անունը Տարեթվեր Իշխանություն Ծագում
Արտաշես Ա մ.թ.ա. 230-մ.թ.ա. 160 մ.թ.ա. 189-մ.թ.ա. 160 Զարեհի որդի, Երվանդյան
Արտավազդ Ա մ.թ.ա. ???-մ.թ.ա.115 մ.թ.ա. 160-մ.թ.ա. 115 Արտաշես Ա-ի ավագ որդի
Տիգրան Ա մ.թ.ա. -մ.թ.ա. 95 մ.թ.ա. 115-մ.թ.ա. 95 Արտաշես Ա-ի կրտսեր որդի
Տիգրան Բ Մեծ մ.թ.ա. 95-մ.թ.ա. 55 մ.թ.ա. 95-մ.թ.ա. 55 Տիգրան Ա-ի կրտսեր որդի
Արտավազդ Բ մ.թ.ա. -95մ.թ.ա.- 34 մ.թ.ա. 55-մ.թ.ա. 34 Տիգրան Մեծի որդի
Արտաշես Բ մ.թ.ա. -մ.թ.ա. 20 մ.թ.ա. 30-մ.թ.ա. 20 Արտավազդ Բ-ի ավագ որդի
Տիգրան Գ մ.թ.ա. -մ.թ.ա. 8 մ.թ.ա. 20-մ.թ.ա. 8 Արտավազդ Բ-ի կրտսեր որդի
Տիգրան Դ
Էրատո
մ.թ.ա. 8-մ.թ.ա. 5,
մ.թ.ա. 2-մ.թ.ա. 1
Տիգրան Գ որդին և դուստրը
 
Արտաշեսյանների զինանշան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 140  

Վանաձոր 2022 տարածաշրջանային քոլեջ կուրս`1բ