Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հաննիբալ (այլ կիրառումներ)

Հաննիբալ[4] (մ. թ. ա. 247, Կարթագեն, Կարթագեն - մ. թ. ա. 183, Գեբզե, Բյութանիա), կարթագենցի զորավար, հին աշխարհի մեծագույն զորավարներից ու պետական գործիչներից մեկը։ Եղել է Հռոմեական հանրապետության երդվյալ թշնամին և Կարթագենի վերջին նշանավոր առաջնորդը Պունիկյան պատերազմներում նրա անկումից առաջ։

Հաննիբալ
Զինվորական կոչումԳերագույն գլխավոր հրամանատար
Ծնվել է՝մ. թ. ա. 247
ԾննդավայրԿարթագեն, Կարթագեն
Մահացել է՝մ. թ. ա. 183 ինքնասպանություն
Վախճանի վայրԳեբզե, Բյութանիա
ԵրկիրԿարթագեն
ՏոհմԲարսիդներ[1]
քաղաքական գործիչ և զորավար
ՀայրՀամիլկար Բարկա[2]
ԵրեխաներՀասպար Բարսա
Պարգևներ
Առողջական վիճակմիակնություն

Հաննիբալը ծնվել է մ.թ.ա. 247 թվականին կարթագենացի զորավար Համիլկարի ընտանիքում։ Ինը տարեկան հասակում երդվել է լինել Հռոմի թշնամին։ Դառնալով կարթագենյան զորքերի հրամանատարն Իսպանիայում՝ սկսել է Պունիկյան երկրորդ պատերազմը՝ հարձակվելով Սագունտի վրա։ Մ.թ.ա. 218 թվականին ներխուժել է Իտալիա և մի քանի անգամ պարտության մատնել հռոմեացիներին, այդ թվում նաև Կաննեում։ Սակայն հռոմեացիները կարողացել են նախաձեռնությունը վերցնել իրենց ձեռքը և հարձակման անցնել Իսպանիայում, ապա նաև Աֆրիկայում։ Կարթագենին օգնելու նպատակով գնալով Աֆրիկա՝ Հաննիբալը պարտություն է կրել Զամայի ճակատամարտում, ինչից հետո Կարթագենն ստիպված է եղել հաշտություն կնքել Հռոմի հետ։ Մ.թ.ա. 196 թվականին Հաննիբալը մեղադրվել է հակահռոմեական տրամադրություններ ունենալու մեջ և հայտնվել տարագրության մեջ։ Ինքնասպանություն է գործել մ.թ.ա. 183 թվականին՝ չցանկանալով հանձնվել հռոմեացիներին։

Հաննիբալը համարվում է մեծագույն ռազմավարներից մեկը Եվրոպայի պատմության մեջ, ինչպես նաև հին աշխարհի մեծագույն զորավարներից մեկը Ալեքսանդր Մակեդոնացու, Հուլիոս Կեսարի, Սկիպիոնի և Պյուռոսի հետ միասին։ Ռազմական պատմաբան Թեոդոր Այրո Դոջը Հաննիբալին կոչել է «ռազմավարության հայր», քանի որ նրա թշնամիները՝ հռոմեացիները, փոխառել են նրա ռազմավարության որոշ տարրեր[5]։ Այդպիսի գնահատականը նրա համար ստեղծել է մեծ համբավ ժամանակակից աշխարհում, նա համարվել է մեծ ռազմավար Նապոլեոն Բոնապարտի հետ միասին։

Մ.թ.ա. 189 թվականին Հաննիբալը ժամանել է Հայաստան՝ Արտաշես Ա թագավորի մոտ։ Վերջինիս պատվերով նախագծել և հիմնել է Արտաշատ քաղաքը, որը հետագայում դարձել է Հայաստանի մայրաքաղաքը և հին աշխարհում կոչվել է նաև հայկական Կարթագեն։

Անվան ստուգաբանություն

խմբագրել

Հաննիբալի անունը փյունիկերեն գրվել է առանց ձայնավորների՝ ḤNBʻL: Բանավոր խոսքում այդ բառում հնչող ձայնավոր հնչյունների հարցը մնում է վիճելի։ Գոյություն ունեն անվան ստուգաբանության մի քանի տարբերակներ.

  1. Ḥannibaʻ(a)l[6][7], որ նշանակում է «Բաալը ողորմած է»[7][8] կամ «Բաալի պարգև»[6],
  2. Ḥannobaʻal, նույն նշանակությամբ[9],
  3. ʼDNBʻL ʼAdnibaʻal, որ նշանակում է «Բաալն իմ տերն է»[9], հունարեն՝ Ἁννίβας, Hanníbas:

Կենսագրություն

խմբագրել

Մանկություն և պատանեկություն

խմբագրել

Հաննիբալը ծնվել է մ.թ.ա. 247 թվականին Կարթագենում, զորավար Համիլկար Բարկայի ընտանիքում[10]։ Մոր անունն անհայտ է։ Հաննիբալը եղել է ընտանիքի առաջին որդին և ունեցել երկու կրտսեր եղբայր՝ Հասդրուբալ և Մագոն։ Նա ունեցել է նաև երեք ավագ քույր, որոնց անուններն անհայտ են[11]։ Հայտնի է, որ նրանցից մեկը մ.թ.ա. 238 թվականին ամուսնացած էր Բոմիլկարի հետ և ուներ որդի՝ Հաննոնը։ Հաննիբալի մյուս քույրն ամուսնացած էր Հասդրուբալ Գեղեցիկի հետ։ Նրա երրորդ քույրը՝ հավանաբար կրտսերը, ամուսնացել է Նումիդիայի արքայազն Նարավասի հետ[12]։ Գերմանացի գիտնական Յակոբ Զեյբերտը, հիմնվելով Վալերի Մաքսիմի ու Կասսիոդորի վկայությունների վրա, կարծիք է հայտնել, որ Համիլկարն ունեցել է նաև չորրորդ որդի, որը զոհ է մատուցվել մ.թ.ա. շուրջ 240 թվականին[13]։ Համիլկարն ու նրա որդիները հայտնի են Բարկա մականունով։ Վերջինս նշանակում է «կայծակ» և նրանց տրվել է հռոմեական պատմագիրների կողմից։ Հավանաբար այդ մականունը Համիլկարն ստացել է Սիցիլիայում հռոմեական զորքերի դեմ պայքարելու իր մարտավարության համար[12]։ Հելլենիստական պետություններում տարածված է եղել նաև «Քերավն» մականունը, որը հունարենից թարգմանաբար նշանակում է «կայծակ»[12]։ Համիլկարին ու իր որդիներին սատարող քաղաքական խմբավորումը պատմագրության մեջ սովորաբար կոչվում է Բարկիդներ։ Հաննիբալի տոհմը, որ պատկանել է Կարթագենի բարձր արիստոկրատական ընտանիքների թվին, իր ծագումը կապել է քաղաքի առասպելական հիմնադիր Էլիսսայի ուղեկիցներից մեկի հետ[14][15]։

Նույն թվականին Համիլկարը Կարթագենի ավագների խորհրդի կողմից ուղարկվել է Սիցիլիա՝ կռվելու հռոմեացիների դեմ[16], այդ պատճառով էլ Հաննիբալը մանկության տարիներին հաճախ չի տեսնվել հոր հետ։ Համիլկարը մեծ հույսեր է կապել որդու հետ։ Ըստ Վալերի Մաքսիմի՝ մի անգամ նա, նայելով ոգևորությամբ խաղացող իր որդիներին, բացականչել է. «Ահա կորյունները, որոնց ես մեծացնում եմ ի կործանումն Հռոմի»[17]։

Իննամյա Հաննիբալին հայրն իր հետ տարել է Իսպանիա, որտեղ ցանկացել է փոխհատուցել Պունիկյան առաջին պատերազմում իր քաղաքի կրած կորուստները։ Ստույգ հայտնի չէ, թե արդյոք Համիլկարն Իսպանիա մեկնել է սեփական նախաձեռնությամբ[18][19], թե ուղարկվել է Կարթագենի ղեկավարության կողմից[20]։ Արշավանքի մեկնելուց առաջ Համիլկարը զոհեր է մատուցել աստվածներին, ինչից հետո իր մոտ է կանչել Հաննիբալին ու հարցրել, թե արդյոք նա ուզում է մեկնել իր հետ։ Երբ տղան ուրախությամբ համաձայնել է, Համիլկարը նրան ստիպել է զոհասեղանի առաջ երդվել, որ նա ամբողջ կյանքում կմնա Հռոմի անհաշտ թշնամին։ Ըստ Պոլիբիոսի ու մի շարք այլ պատմագիրների՝ Հաննիբալն ինքն է պատմել Սելևկյան Անտիոքոս III-ին այդ պատմությունը[21][22]։ «Հաննիբալյան երդում» արտահայտություը դարձել է թևավոր[23]։ Բացի նրանից, որ Համիլկարը ցանկացել է, որ որդին շարունակի պայքարն ընդդեմ Հռոմի, նա, լինելով ռազմական արիստոկրատիայի ներկայացուցիչ, ցանկացել է, որ Հաննիբալը գնա հոր հետքերով[24]։

Հասնելով Գադես, որ Կարթագենի գաղութն էր Իսպանիայում (Իբերիա), Համիլկարն սկսել է կատարել նվաճողական արշավանքներ[25]։ Նրա խնդիրն էր «կարգավորել Իբերիայում Կարթագենի գործերը»[26]։ Հաննիբալն ապրել է ճամբարում, մեծացել ու դաստիարակվել զորականների շրջապատում։ Իսպանիայում Հաննիբալն ընկերացել է Մագոն Սամնիտի, Հաննոնի ու Մոնոմախ մականունն ունեցող Հաննիբալի հետ, որոնք հետագայում ուղեկցել են նրան Իտալական արշավանքի ժամանակ։ Ավելի ուշ Իսպանիա են ժամանել նրա եղբայրները՝ Հասդրուբալն ու Մագոնը[27]։ Հաննիբալն ստացել է բազմակողմանի կրթություն։ Ամենայն հավանականությամբ նրա ուսուցիչները եղել են կարթագենացիներ և վարձված հույներ[28]։ Մասնավորապես սպարտացի Սոսիլը նրան սովորեցրել է հունարեն[29]։ Դրանից բացի, Հաննիբալը հավանաբար խոսել է իբերիական մի քանի ցեղերի բարբառներով[28]։

Հաննիբալը ժամանակի հետ սկսել է մասնակցել հոր արշավանքներին, որտեղ ձեռք է բերել անհրաժեշտ ռազմական փորձը[30]։ Համիլկարն առաջինը գրավել է Մորենա Սիերայի ոսկու և արծաթի հանքերը և վերսկսել արծաթե մետաղադրամների հատումը, որ պետք էին Հռոմին ռազմատուգանքներ վճարելու համար[31][32]։ Մ.թ.ա. շուրջ 230 թվականին[33] Համիլկարը հիմնադրել է Ակրա Լևկա քաղաքը[34]՝ նպատակ ունենալով ստեղծել վստահելի թիկունք և ուժեղացնել կարթագենական ազդեցությունը[35]։ Մ.թ.ա. 229/228 թվականներին Համիլկարը պաշարել է Գելիկու քաղաքը։ Սկզբում պաշարումը հաջող էր արթագենացիների համար, և նրանց զորավարը որոշել է իր բանակի ու փղերի մեծ մասն ուղարկել ձմեռելու Ակրա Լևկայում։ Բայց հետո օրետանների (օրիսներ) ցեղի առաջնորդը, որ, թվում էր, թե կարթագենացիների դաշնակիցն է, անսպասելիորեն օգնության է գնացել Գելիկին, և Համիլկարի զորքերն ստիպված են եղել նահանջել[34]։ Զորքի շարքերում գտնվող Հաննիբալին ու Հասդրուբալին փրկելու համար Համիլկարը շեղել է օրիենտների ուշադրությունը և որդիներին զորքի մյուս մասի հետ ուղարկել ուրիշ ճանապարհով։ Օրիենտների հետապնդումից փախչելիս Համիլկարը խեղդվել է գետում, իսկ նրա որդիներն անվնաս հասել են Ակրա Լևկա[36]։

Համիլկարի մահվանից հետո Իսպանիայում կարթագենական զորքերի հրամանատար է դարձել նրա փեսան՝ Հասդրուբալը, որը երկար ժամանակ եղել էր նրա «աջ ձեռքը»[30]։ Հասդրուբալը շարունակել է Իբերիայի նվաճումը։ Առաջին հերթին նոր զորավարը ջախջախել է օրիենտներին ու վրեժ լուծել աներոջ մահվան համար[37]։ Իսպանիայում Կարթագենի տիրապետությունը տարածվել է մինչև Անաս գետի վերին հոսանքներ[38]։ Հասդրուբալն ամուսնացել է իբերիական ցեղերից մեկի առաջնորդի դստեր հետ և այդ առաջնորդների կողմից հռչակվել թագավոր[37]։ Ըստ Տիտոս Լիվիոսի՝ Հաննիբալն իր եբբայրների հետ միասին հոր մահվանից հետո հեռացել է Իսպանիայից ու վերադարձել Կարթագեն[39]։ Հավանաբար նա Կարթագենում անցկացրել է շուրջ հինգ տարի ու մ.թ.ա. 224 թվականին գնացել Իսպանիա[40]։ Հաննիբալն սկսել է ծառայությունը որպես հեծելազորի ղեկավար Հասդրուբալի հրամանատարության ներքո[41]։ Հասդրուբալի մոտ ծառայելու ընթացքում Հաննիբալը ձեռք է բերել գերազանց զորականի ու քաջ հրամանատարի համբավ[42]։ Հասդրուբալը հիմնադրել է Նոր Կարթագեն քաղաքը, որը դարձել է կարթագենական Իբերիայի մայրաքաղաք[43]։ Մ.թ.ա. 223 թվականին Սագունտ քաղաքում սկսվել են անհանգստություններ, և նրա իշխանությունները դիմել են Հռոմի օգնությանը[44]։ Հռոմեական իշխանությունները կարգուկանոն են հաստատել քաղաքում՝ վտարելով Կարթագենի կողմնակիցներին[45]։ Այդպիսով Սագունտը դարձել է հռոմեական պրոտեկտորատ։ Մ.թ.ա. 221 թվականին Հասդրուբալը սպանվել է իր ծառայի կողմից, որը վրեժ է լուծել Հասդրուբալի հրամանով սպանված իր նախկին տիրոջ համար[46]։

Գլխավոր հրամանատար Իսպանիայում

խմբագրել

Հասդրուբալի մահվանից հետո զինվորները նոր գլխավոր հրամանատար են ընտրել Հաննիբալին։ Այդ ընտրությունը հաստատվել է կարթագենական ժողովրդական ժողովի[47], իսկ մի քանի ամիս անց՝ ավագների խորհրդի կողմից։

Երկու տարվա ընթացքում (մ.թ.ա. 221-220 թվականներ) Հաննիբալն ընդլայնել է կարթագենական տիրապետության սահմանները Պիրենեյան թերակղզու հյուսիս-արևմուտքում[48]։ Մ.թ.ա. 221 թվականին նա կատարել է արշավանք ընդդեմ օլկադների ցեղերի և գրոհով վերցրել նրանց մայրաքաղաքը, որը Պոլիբիոսի մոտ կոչվում է Ալալիա, Տիտոս Լիվիոսի մոտ՝ Կարտալու։ Կարթագենացիների հաջողությունն օլկադների մյուս քաղաքներին նույնպես ստիպել է ընդունել Կարթագենի գերիշխանությունը[49]։ Նոր Կարթագենում ձմեռելուց հետո Հաննիբալը շարժվել է առաջ, իրեն ենթարկեցրել վակկեներին ու գրավել նրանց կարևորագույն քաղաքները՝ Սալամանտիկան ու Արբոկալան։ Հարավային Գվադարրամայով վերադառնալիս նրանք ենթարկվել են կարպետանների հարձակմանը, որոնց ստիպել էին ոտքի կանգնել վակկեների ու օլկալդների շարքերից փախածները[50][51][52]։ Հաննիբալը կարողացել է հեռանալ, ապա պարտության է մատնել նրանց, երբ կարպատենները անցել են Տագ գետը։ Դրանից հետո իրեն է ենթարկել նաև կարպատեններին։ Այդպիսով Էբրոյից հարավ ընկած բոլոր տարածքները հայտնվել են կարթագենական տիրապետության տակ[53][54]։ Նույն թվականին[55] Հաննիբալն ամուսնացել է Կաստուլոնայից իբերիացի Իմիլկայի հետ[56]։

Կարթագենական զավթողագործությունից ու հարևան իբերիական ցեղերի պրովոկացիաներից անհանգստացած Սագունտի բնակիչները դեսպաններ են ուղարկել Հռոմ[57]։ Դրանից բացի Սագունտում պայքար է բռնկվել հռոմեամետ ու Կարթագենին կողմնակից կուսակցությունների միջև[58]։ Հռոմից դեսպանություն է ուղարկվել Իսպանիա։ Սագունտ ժամանելով մ.թ.ա. 220 թվականի ամռան վերջին՝ հռոմեացիները դադարեցրել են խռովություններն ու հրամայել մահապատժի ենթարկել Կարթագենին սատարող կուսակցության անդամներից մի քանիսին[59]։ Հաննիբալի հետ հանդիպման ժամանակ հռոմեական դեսպանները պահանջել են զերծ մնալ Սագունտի դեմ ուղղված թշնամական գործողություններից։ Հաննիբալը դեսպաններին ընդունել է լիակատար ամբարտավանությամբ[60]՝ հայտարարելով, որ «կարթագենացիները վաղուց ի վեր պահում են բոլոր հալածվածներին պաշտպանելու կանոնը»[58]։ Չկարողանալով ուղղակի պատասխան ստանալ Հաննիբալից՝ դեսպաններն ուղևորվել են Կարթագեն։ Հաննիբալը փորձել է խաղաղության խախտել տալ Սագունտի իսպանական գաղութին, որպեսզի կողքից թվար, թե իրեն պատերազմի մեջ են ներքաշել սագունտցիները[41]։

Հաննիբալը լուր է ուղարկել Կարթագեն, թե սագունտցիներն սկսել են նեղել կարթագենի ենթականերին՝ տորբոլետներին։ Կարթագենի իշխանությունները նրան լիազորել են գործել այնպես, ինչպես ինքն է անհրաժեշտ համարում[61]։ Մ.թ.ա. 219 թվականի ձմռանը[62]՝ բանակցությունների ձախողումից հետո, սկսվել են ռազմական գործողությունները։ Պաշարման ամենասկզբում Հաննիբալը վիրավորվել է ազդրից՝ անզգուշորեն մոտենալով պարսպին[63]։ Սագունդը կատաղի կերպով պաշտպանվել է։ Մ.թ.ա. 219 թվականի ամռանը Հաննիբալի մոտ է գնացել հռոմեական դեսպանությունը, բայց նա նույնիսկ չի ընդունել նրանց[64], և դեսպաններն ուղևորվել են Կարթագեն։ Ութամսյա[65] համառ պաշարումից հետո Սագունտը հանձնվել է աշնանը։ Սագունտցի չափահաս տղամարդիկ սպանվել են Հաննիբալի հրամանով, իսկ կանայք ու երեխաները վաճառվել ստրկության։ Սագնուտը բնակեցվել է փյունիկացի գաղութաբնակների կողմից[66]։ Հռոմեական դեսպանները Կարթագենում պահանջել են հանձնել Հաննիբալին, բայց պատասխան չստանալով ավագների խորհրդից՝ պատերազմ են հայտարարել[67]։

Սագունտի անկումից հետո Հաննիբալը իր բանակը տարել է ձմեռելու որ Կարթագենում[68]։ Այդ ժամանակ նա արդեն ծրագրել էր ներխուժել Իտալիա[68]։ Իրականում նա այլ ընտրություն չուներ. հռոմեացիները կոնսուլներ էին ուղարկել Իսպանիա ու Սիցիլիա, որպեսզի հետո ներխուժեն Աֆրիկա։ Նա պետք է շեղեր իտալացիներին Աֆրիկայից, որպեսզի ձեռք բերեր հաղթելու հնարավորություն[69]։ Նա տուն է ուղարկել իբերիական ցեղերից վերցվա զինվորներին, ապա նրանցից ոմանց ուղարկել Աֆրիկա՝ ամրացնելու այնտեղի կայազորները[68]։ Ձմռանը Հաննիբալը նախաձեռնել է ակտիվ հետախուզական ու դիվանագիտական գործունեություն[70]։ Դեսպաններ են ուղարկվել գալլերի մոտ։ Նրանցից շատերը պատրաստակամություն են հայտնել սատարելու կարթագենացիներին[70]։

Թեև հռոմեացիները պատերազմ են հայտարարել մարտին, սակայն Հաննիբալն անմիջապես չի սկսել արշավանքը դեպի Իտալիա։ Ցիզալպիական Գալլիայում նա դրդել է բոյերի ապստամբությունն ընդդեմ հռոմեական գերիշխանության, որն սկսվել է ապրիլին կամ մայիսին[71][72]։ Կարթագենական նավատորմը գրոհել է Սիցիլիան ու Հարավային Իտալիան, ինչի արդյունքում կոնսուլ Տիբերիոս Սեմպրոնիոս Լոնգոսը հրաժարվել է Աֆրիկա կատարվելիք արշավանքից[73]։

Իտալական արշավանք

խմբագրել
 
Հաննիբալի իտալական արշավանքի քարտեզը

Իսպանիայից մինչև Իտալիա

խմբագրել

Հաննիբալը Նոր Կարթագենից դուրս է եկել մ.թ.ա. 218 թվականի ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին[74] և հնարավոր է նույնիսկ հունիսի սկզբին[75]։ Ըստ Պոլիբիոսի՝ նրա բանակը բաղկացած էր 90 հազար հետևակից, 12 հազար հեծյալից և 37 փղերից[76]։ Սակայն ժամանակակից պատմաբանները կարծում են, որ Նոր Կարթագենից դուրս է եկել 60-70 հազար զինվոր[77]։ Պոլիբիոսը գրել է, որ Հաննիբալը Պիրենեյներն անցկացրել է 50 հազար հետևակ և 9 հազար հեծյալ[78]։ 10 հազար հետևակներ և 1 հազար հեծյալներ Հաննոնի գլխավորությամբ նա թողել է Կատալոնիայում և նույն քանակի զինվորների տուն է ուղարկել։ Այսինքն՝ նա Էբրոյի ու Պիրենեյների միջև մարտերում կորցրել է 21 հազար մարդ, ինչը քիչ հավանական է[79]։ Էբրոյի ու Պիրենեյների միջև Հաննիբալը հանդիպել է իլերգետների, բարգուսների, ավսետանների, էրոնոսականների ու անդոսինների դիմադրությանը[80]։ Կարթագենացիներն անցել են Պիրենեյները Սարդանով, ապա Պերշ լեռնանցքով ու Տետայի հովտով։ Ժամանակակից Ռուսիլյոնի տարածքում ապրող որոշ ժողովուրդներ դիմադրել են փյունիկեցիների շարժմանն ու հավաքել միասնական զորք Ռուսցինոնում (ներկայում՝ Կաստել Ռուսիլյոն)[81]։ Սակայն Հաննիբալը շռայլորեն պարգևատրել է առաջնորդներին ու նրանցից թույլտվություն ստացել անարգել անցնել Ռուսցինոնի մոտով։

Օգոստոսի վերջին Հաննիբալը հասել է Հռենոս գետին[82]։ Մինչ այդ կոնսուլ Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնը շարժվել է դեպի ծովը Էտրուրիայի ու Լիգուրիայի ծովափի երկայնքով և կանգ առել Մասիլիայում՝ ուղղբելով Իսպանիա։ Հաննիբալը Հռոնոսն անցել է Դյուրանսի հետ նրա միախառնվելու վայրից մի քիչ վերևով[83]։ Նրա անցմանը փորձել է խանգարել վոլկիների ցեղը, բայց նա նրանց թիկունքն է ուղարկել իսպանացիների հեծյալ ջոկատը, որը վոլկիներին ստիպել է նահանջել։ Գետն անցնելուց անմիջապես հետո Հաննիբալը նումիդիական հեծյալների ջոկատին ուղարկել է հետախուզելու հռոմեացիների պլանները։ Նումիդիացիները հանդիպել են հռոմեական հեծյալների ջոկատին, որն ուղարկվել էր նմանատիպ առաջադրանք կատարելու, և մարտի են բռնվել նրա հետ։ Մարտում հաղթել են հռոմեացիները, իսկ նումիդիացիներն ստիպված են եղել նահանջել։ Սկիպիոնը, որ գտնվում էր Կրո հովտում, շարժվել է Հաննիբալին ընդառաջ։ Վերջինս նախանջել է Հռենոսի ձախ ափով դեպի վեր[84]։ Սկիպիոնը չի հետապնդել նրան, և բանակի մի մասի հետ ուղղվել է Պո հովիտ, որպեսզի պատրաստվի նրա պաշտպանությանը, իսկ մյուս մասն ուղարկել է Իսպանիա։

Հաննիբալի խոսքն՝ ուղղված իր զինվորներին Ալպերն անցնելուց հետո

«Այժմ դուք հաղթահարում եք... ոչ միայն Իտալիայի, այլ նաև Հռոմի պարիսպները։ Այսուհետև ամեն ինչ կգնա ինչպես հարթ, թեքավուն լանջով. մեկ կամ շատ, երկու մարտեր մեր ձեռքը, մեր իշխանությանը կհանձնեն Իտալիայի բերդն ու մայրաքաղաքը»[85].

Հաննիբալը մի քանի օր շարժվել է Հռենոսի հոսանքով դեպի վեր՝ հասնելով Իզեր գետի հետ նրա միախառնման վայրին[86], ապա շրջվել է դեպի արևելք։ Նա շարժվել է Իզերի երկայնքով մինչև Արկ գետի հետ նրա միախառնման վայրը[87], որտեղ սկսվել է լեռնոտ ալպիական տեղանքը։ Լեռնականների հետ մարտեր մղելով՝ Հաննիբալն անցել է Ալպերը[88][89]։ Հոկտեմբերի վերջին՝ վերելքն սկսելու իններորդ օրը[87], Հաննիբալը հասել է լեռնանցի գագաթին[90][91]։ Վայրէջքը տևել է շուրջ վեց օր, ինչից հետո Հաննիբալն իջել է Մորիենայի վերին հովիտ[92]։ Նրա զորքից մնացել էր 20 հազար հետևակ ու 6 հազար հեծյալ[93]։

Կարթագենական «բլիցկրիգ»

խմբագրել
 
Տրեբիայի ճակատամարտը

Ալպերից իջնելուց հետո կարթագենացիները գրավել են տավրինների ցեղի մայրաքաղաքը (հետագայում՝ Թուրին)՝ վերցնելով այն եռօրյա պաշարումից հետո։ Իտալիայում Հաննիբալի հայտնվելն անսպասելի էր հռոմեացիների համար[94]։ Նրանք անմիջապես Լիլիբեյից կանչել են երկրորդ կոնսուլ Տիբերիոս Սեմպրոնիոս Լոնգոսին։ Գալլական որոշ ցեղեր սկսել են անցնել կարթագենացիների կողմը, բայց հռոմեացիների ներկայությունը մյուս ցեղերին խանգարել է միանալ Հաննիբալին[95]։ Սկիպիոնը, որը գտնվում էր Պլացենտիայում, անցել է Պո գետն ու շարժվել Հաննիբալին ընդառաջ։ Հաննիբալը նույնպես սպասում է ճակատամարտի՝ հույս ունենալով, որ հաղթանակից հետո գալլերը կանցնեն իր կողմը[95]։ Կարթագենացիներն ու հռոմեացիները հանդիպել են Պո գետի հյուսիսային ափի մոտ՝ Սեսիա և Տիչինո գետերի միջև ընկած տարածքում։ Ճակատամարտից առաջ Հաննիբալն իր զինվոների համար կազմակերպել է «գլադիատորական մարտեր», որոնց մասնակցել են գերի լեռնականները[96][97]։ Դրանով նա ցանկացել է նրանց ցույց տալ, որ ճակատամարտում նրանց սպասում է հաղթանակ կամ մահ[98]։ Ճակատամարտում կարթագենացիները հաղթանակ են տարել։ Դա եղել է հեծելազորային բախում, որին մասնակցել են նաև հռոմեացի պարսատիկավորները։ Նումիդիացիներն անցել են հռոմեական հեծելազորի թիկունքն ու նրան ստիպել են փախչել։ Սկիպիոնն արագ նահանջել է դեպի Պլացենտիա[99][100]։ Նրա բանակում ըմբոստացել են գալլերն ու անցել Հաննիբալի կողմը[101]։ Հետևելով Հռոմի իտալական դաշնակիցների նկատմամբ իր վարքագծին՝ Հաննիբալը հրամայել է չափազանց նուրբ վարվել Կլաստիդիում գերի վերցվածների հետ[102]։

Դեկտեմբերի կեսերին Տրեբիային է մոտեցել Տիբերիոս Սեմպրոնիոս Լոնգոսի բանակը։ Սեմպրոնիոսը ձգտել է շուտ ճակատամարտ սկսել՝ հույս ունենալով ջախջախել Հաննիբալին նախքան իր կոնսուլական լիազորությունների ավարտը[103]։ Սկիպիոնը կարծել է, որ պետք չէ արագացնել դեպքերը, քանի որ ժամանակն աշխատում էր հօգուտ հռոմեացիների։ Սակայն Սկիպիոնը հիվանդացել է, և Սեմպրոնիոսը փաստացիորեն դարձել է միանձնյա հրամանատար։ Հաննիբալը հռոմեացիներին ստիպել է անցնել Տրեբիան, բռնկվել է կատաղի մարտ, որը շարունակվել է այնքան ժամանակ, քանի դեռ թաքստոցից դուրս չէր եկել Մագոնի գլխավորած հեծելազորը, որը հարձակվել է հռոմեացիների վրա թիկունքից։ Ճակատամարտն ավարտվել է հռոմեացիների ջախջախիչ պարտությամբ։ Տրեբիայի ճակատամարտում տարած հաղթանակի շնորհիվ Հաննիբալը ձեռք է բերել Ցիզալպիական Գալլիան ու հնարավորություն ստացել իր կողմը գրավել այդ տարածքում բնակվող բոլոր ցեղերին[104]։ Այդ հաղթանակից հետո Հաննիբալն անցել է Տրեբիան ու ուղղվել Բոլոնյա, որտեղ անցկացրել է ձմեռը[105]։

Մ․թ․ա․ 217 թվականի գարնան գալու հետ Հաննիբալը շարժվել է դեպի Ապենիններ, անցել Պորետա լեռնանցքով և դուրս եկել Պիստոայի մոտ[106]։ Հռոմում կոնսուլներ են ընտրվել Գայոս Ֆլամինիոսն ու Գնեոս Սերվիլիոս Գեմինոսը[107]։ Մ․թ․ա․ 217 թվականի արշավանքի սկզբում հռոմեական երկու բանակները, որ գլխավորում էին Ֆլամինիոսն ու Սերվիլիոսը, կանգ են առել Հաննիբալի՝ Հռոմ ներխուժելու ճանապարհներին, առաջինը՝ Արետիայի մոտ[108], երկրորդը՝ Արիմինի։ Բայց նա, ձախ կողմից շրջանցելով Ֆլամինիոսի բանակը, սկսել է սպառնալ Հռոմի հետ նրա հաղորդակցմանը՝ ընտրելով ամենակարճ ճանապարհը դեպի Պարմա և Կլուզիական ճահիճների միջով, որոնք այդ ժամանակ հեղեղված էին վարարած Առնո գետի ջրերով[109]։ Ճահիճներով անցնելու ժամանակ Հաննիբալի մոտ սկսվել է աչքերի ծանր բորբոքում, ինչի հետևանքով նա զրկվել է մի աչքից, և հետագա ողջ կյանքի ընթացքում նա ստիպված է եղել կրել վիրակապ։ Առնոյի ճահիճներից Հաննիբալը դուրս է եկել Ֆիեզոլե շրջան։Նա կատարել է մի քանի արշավանքներ դեպի Կիանտի մարզ։ Իմանալով այդ մասին՝ Ֆլամինիոսը շարժվել է Հաննիբալին ընդառաջ, որը ձևացրել է, թե նահանջում է։ Օգտվելով իր հակառակորդի սխալից՝ Հաննիբալն դարանակալել է նրան Տրազիմենոյի լճի մոտ և արյունահեղ մարտում, որում զոհվել է նաև Ֆլամինիոսը, պարտության է մատնել թշնամուն[110]։ Մինչ այդ Գնեոս Սերվիլիոսը Ֆլամինիոսին օգնության է ուղարկել 4000 հեծյալների պրոպրետոր Գայոս Կենտենիոսի գլխավորությամբ։ Իմանալով Տրազիմենոյի ճակատամարտի ելքի մասին՝ Կենտինիոսն շարժվել է դեպի Ումբրիա։ Հաննիբալն նրա դեմ ուղարկել է Մագարբալի հեծելազորը, որը ջախջախել է հռոմեական հեծելազորին[111][112]։ Դրանից հետո Հաննիբալն անցել է Ումբրիայով, հատել Ֆլամինիոսի ճանապարհը և ուղղվել արևելք՝ դեպի Ադրիատիկ ծովը[113]։ Շարժվելով Ադրիատիկ ծովի ափի երկայնքով՝ նա գնացել է Ապուլիա։ Տրազիմենոյի ճակատամարտում հաղթելուց հետո Հաննիբալը գտնվել է Հռոմից ընդամենը 80 մղոն հեռավորության վրա, և նրա ու քաղաքի միջև չի եղել հռոմեական ոչ մի նշանակալի ուժ[114]։ Նրա բանակը կազմել է 50-55 հազար մարդ[115]։ Դրանից բացի, Հաննիբալի ճամբարից ոչ հեռու՝ Էտրուրիա էր ժամանել կարթագենական նավատորմը, որ կազմված էր 70 նավից[116]։ Հնարավոր է, որ նավատորմի ժամանման նպատակը եղել է հարձակումը Հռոմի վրա[117]։ Բայց Հաննիբալը չի շարժվել դեպի Հռոմ։ Ժամանակակից պատմաբանները ենթադրում են, որ Հաննիբալի բանակի թվաքանակը բավարար չէր հարձակվելու համար այնպիսի մեծ ու ամուր պաշտպանված քաղաքի վրա, ինչպես նաև նշում են, որ հնարավոր չէր պաշարել Հռոմը ծովում Հռոմեական նավատորմի գերազանցության պատճառով[118]։ Հնարավոր է, որ Հաննիբալը համարել է, թե պաշարում սկսելու դեպքում ինքը կդառնա թիրախ հռոմեական մյուս բանակների համար[119]։

Երկրին սպառնացող վտանգի պատճառով հռոմեացիները դիկտատորական իշխանություն են շնորհել Ֆաբիոս Մաքսիմոսին (հետագայում կոչվել է Կունկտատոր, այսինքն՝ դանդաղկոտ)[120]։ Սենատորները դիկտատուրայի հարցը բարձրացրել են ժողովրդական ժողովում, և ընտրվել է Ֆաբիոսը։ Նրա օգնականը՝ հեծելազորի ղեկավարը, նույնպես ընտրվել է ժղովրդական ժողովի կողմից[121][122]։ Դա եղել է Մարկոս Մինուցիոս Ռուֆոսը։ Ֆաբիոսը, ընդունելով Սերվիլիոսի կոնսուլական բանակը, ժամանել է Ապուլիա։ Իմանալով նրա գալու մասին՝ Հաննիբալը նույն օրը իր զորքերը հանել է ճամբարից ու կանգնեցրել նոր մարտի համար, բայց Ֆաբիոսը չի ենթարկվել այդ պրովոկացիային[123][124]։ Հռոմեական դիկտատորն անցել է նոր մարտավարության, որի նպատակն էր հակառակորդին ուժասպառ անել ոչ մեծ բախումներով և յուրօրինակ պարտիզանական հարձակումներով[125]։ Հաննիբալը, ըստ Տիտոս Լիվիոսի, անհանգստացա էր նրանից, որ հռոմեացիները հրաժարվում էին ճակատամարտ սկսել[126], և փորձել է նրան ստիպել ընդունել մարտը՝ թալանելով ու ավերելով Ապուլիան, բայց Ֆաբիոսը մնացել է անդրդվելի։ Այդ ժամանակ Հաննիբալը որոշել է շարժվել դեպի հարավ։ Ուղվելով դեպի Սամնիում, ավերածություններ կատարելով Բենևենտոյում և գրավելով Տելեսիա քաղաքռը[127]՝ Հաննիբալը որոշել է ուղղվել դեպի Կամպանիա հռոմեացիների դեմ տրամադրված նրա բնակիչների հրավերով։ Պատրաստվելով շարժվել դեպի Կազինա՝ նա սխալմամբ գնացել է Կազիլին և հայտնվել բոոր կողմերից լեռներով ու գետերով շրջապատված մի երկրում[128]։ Մինչ այդ Ֆաբիոսը գրավել է լեռնանցքները, բայց Հաննիբալը խորամանկությամբ դուրս է եկել ծուղակից ու գրավել Գերոնիումը[129]։ Մարկոս Մինուցիոս Ռուֆոսն ավելի վճռական էր տրամադրված և ուզում էր մարտի բռնվել կարթագենացիների հետ[129]։ Երբ Ֆաբիոսը գնացել է Հռոմ՝ մասնակցելու կրոնական ծեսերի, Հաննիբալը մարտի մեջ է ներքաշել նրան, հետա նահանջել, որպեսզի նրան ներշնչի, թե հաղթանակ է տարել[130]։ Մինուցիոսի կողմնակիցները Հռոմում պահանջել են հավասար իրավունքներ տալ դիկտատորին ու հեծելազորի ղեկավարին[131]։ Որոշվել է այդպես էլ անել[131]։ Հռոմեական բանակը բաժանվել է երկու մասի, և մեկը տրվել է Ֆաբիոսին, մյուսը՝ Մինուցիոսին։ Վերջինս մարտի է բռնվել Հաննիբալի հետ և ընկել նրա ծուղակը, քանի որ Հաննիբալը դարանում թողել էր կարթագենացիների, որոնք հռոմեացիների վրա են հարձակվել թիկունքից[132]։ Մինուցիոսին օգնության եկած Ֆաբիոսը Հաննիբալին ստիպել է ավարտել ճակատամարտը[133]։ Հաննիբալին թույլ չտալով նորից ջախջախել հռոմեական բանակը՝ Ֆաբիոսը «հապաղումով փրկեց դրությունը» (Cunctando restituit rem

 
Հաննիբալը հաշվում է մարտում սպանված հռոմեացի հեծյալների մատանիները, հեղինակ՝ Սեբաստիեն Շլոդտց, 1704, Լուվր

Ֆաբիոսի դիկտատուրայի ժամկետի ավարտվելուց հետո բանակի հրամանատարությունը կրկին ընդունել են կոնսուլները՝ Գնեոս Սերվիլիոս Գեմինոսն ու Մարկոս Աթիլիոս Ռեգուլոսը։ Գերոնիումի մոտ տեղի ունեցած ռազմական գործողություններում նրանք հետևել են Ֆաբիոսի մարտավարությանը[134]։ Կարթագենացիներն սկսել են զգալ պարենամթերքի խիստ պակասություն։ Մ․թ․ա․ 216 թվականին ընտրվել են նոր կոնսուլներ՝ Գայոս Տերենցիոս Վարոնն ու Լուցիոս Էմիլիոս Պավլոսը։ Հռոմեական հանրապետության բանակը կազմել է 87[135]-92 հազար մարդ[136]։ Հաննիբալի զորքերը ուժասպառ էին եղել արշավանքներից, իսկ Կարթագենից օգնություն չի ուղարկվել։ Ամռան ավարտին Գենիումում պարենամթերքը վերջացել է, և Հաննիբալը շարժվել է դեպի Կաննե։ Կաննեի ճակատամարտն արմատապես փոխել է կողմերի հարաբերակցությունը։ Կարթագենացիները շարվել էին մանգաղի ձևով, որի կենտրոնում հետևակն էր, ծայրերին՝ աֆրիկյան հեծելազորը։ Հռոմեական հետևակն սկսել է դանդաղ ճեղքել պաշտպանությունը կենտրոնում, երբ Հաննիբալի հեծելազորն ամբողջովին ոչնչացրել է հակառակորդի հեծելազորը։ Հավասարվելով հռոմեացիների վերջին շարքերին՝ աֆրիկացիները հարվածել են նրան թիկունքից։ Շրջապատված հռոմեացիների խիտ շարքերը գրեթե ամբողջովին ոչնչացվել են։ Մարտի ընթացքում հռոմեացիները կորցրել են շուրջ 50 հազար մարդ[137], իսկ կարթագենացիները՝ 6 հազար[138]։

Ճակատամարտից հետո կարթագենական հեծելազորի ղեկավար Մագարբալն ասել է, թե երազում է չորս օր անց խնջույք անել հռոմեական Կապիտոլիումում։ Հաննիբալը պատասխանել է, թե իրեն պետք է մտածել։ Այդ ժամանակ Մագարբալն ասել է. «Դու կարողանում ես հաղթել, Հաննիբա՛լ, բայց չես կարողանում օգտվել հաղթանակից»[139]։ Հաննիբալը պատերազմի նպատակ համարել է ոչ թե հակառակորդի ոչնչացումը, այլ Արևմտյան Միջերկրածովում Կարթագենի հեգեմոնիան հաստատելը և Սիցիլիան, Կորսիկան ու Սարդինիան վերադարձնելը[140]։ Դրանից բացի, Հռոմը չափազանց ամուր պաշտպանված քաղաք էր, և այն պաշարելու համար պետք կլիներ տեխնիկա, որը Հաննիբալը չուներ[141]։ Բայց կարթագենացի ինժեներները հավանաբար կարող էին պատրաստել պաշարողական մեքենաներ, մանավանդ որ այլ վայրերում նա դրանք օգտագործել է[114]։ Նա սպասում էր, որ հռոմեացիները կառաջարկեն հաշտություն կնքել, բայց դա չի եղել։ Հաննիբալը հռոմեական սենատին առաջարկել է գնել գերիներին և դրանով սկսել հաշտության բանակցությունների նախապատրաստումը, բայց սենատը մերժել է[142]։ Այդ ժամանակ նա սկսել է դիվանագիտական ակտիվ գործունեություն, որի արդյունքում նրա կողմն են անցել ապուլիացիները, սամնիտներն, լուկանիացիներն ու բրուտիները[140]։

Նոլայի մոտ տեղի ունեցած առաջին ճակատամարտից մինչև Կապուայի անկումը

խմբագրել

Կաննեի ճակատամարտից հետո Հաննիբալը շարժվել է դեպի Նեապոլ, բայց չի համարձակվել գրոհել այն և ուղղվել է դեպի Կապուա[143]։ Կապուան, որտեղ գերիշխում էին հակահռոմեական տրամադրությունները, անցել է Հաննիբալի կողմը։ Կապուայում թողնելով կայազոր՝ կարթագենացի զորավարը գրավել է Նուցերիան[144] և փորձել գրավել Նոլան, բայց Մարցելոսը պաշտպանել է քաղաքն ու պարտության մատնել Հաննիբալին[145]։ Դրանից հետո կարթագենացիները առանց հաջողության փորձել են Ացերրի քաղաքին ստիպել հանձնվել, բայց նրա բնակիչները մերժել են, և կարթագենացիներն ավերել ու հրդեհել են քաղաքը[146]։ Կազիլինը գրավելու անհաջող փորձից հետո Հաննիբալը գնացել է ձմեռելու Կապուայում[147]։

Մ․թ․ա․ 215 թվականին Մարցելլոսը, Տիբերիոս Սեմպրոնիոն Գրակխոսն ու Ֆաբիոսը, գլխավորելով երեք բանակները, պետք է պաշարեին Կապուան, որտեղ գտնվում էր Հաննիբալը։ Կարթագենացիները գրավել են ազիլինը, Պետելիան ու Կոզենցան[148]։ Բրուտիները գրավել են հունական Կրոտոն քաղաքը, ապա Լոկրին, ուր շուտով հասել է օգնություն Կարթագենից[149]։ Գարնանը կամ ամռանը Բրուտիումում ափ է իջել մակեդոնական դեսպանությունը, որը նպատակ ուներ դաշինք կնքել Կարթագենի հետ[150]։ Արդյունքում դաշինքը կնքվել է[151]։ Այն նախատեսել է փոխադարձ օգնություն. Ֆիլիպին Հանիբալից աջակցություն էր պետք Հունաստանում, Հաննիբալին Ֆիլիպից՝ Իտալիայում։ Սիրակուզիի թագավոր Հիերոնիմոսն իր շրջապատի ճնշմամբ դեսպաններ է ուղարկել Հաննիբալի մոտ ու Կարթագեն և նրանց հետ դաշինք կնքել[152]։ Մինչ ամռան ավարտը Հաննիբալը կրկին փորձել է գրավել Նոլան, բայց պարտություն է կրել[153]։ Այդ ժամանակ նա գնացել է Ապուլիա՝ Գարգանո թերակղզու ձմեռային բնակարաններ[154]՝ թողնելով զորքի մի մասը, որ շարունակի պաշարել քաղաքը։ Կարթագենական զորքի՝ Կապուայի ձմեռանոցներում մնալը հռոմեական տարեգրության մեջ համարվել է Հաննիբալի ռազմավարական ամենալուրջ սխալներից մեկը, որը նպաստել է նրա բանակի կազմալուծմանը[155]։ Ժամանակակից որոշ պատմաբաններ ժխտում են դա՝ փաստարկելով, թե Կապուայում ձմեռելուց հետո Հաննիբալը երկար տարիներ կռվել է Իտալիայի հարավում ու հաղթանակներ տարել[156]։

Մ․թ․ա․ 214 թվականի գարնանը Հաննիբալը վերադարձել է Կապուայից ոչ հեռու՝ Տիֆատա լեռան վրա գտնվող իր հին ճամբարը[157]։ Դրանից հետո նա ավերել է Կումին և անհաջող կերպով փորձել գրավել Պուտեոլին ու Նեապոլը[157]։ Նոլան կրկին պաշտպանել է Մարկոս Կլավդիոս Մարցելոսը[158]։ Կարթագենացի զորավարի մոտ է ժամանել երիտասարդ դիվանագետների դեսպանություն Տարենտից և առաջարկել քաղաքը հանձնել կարթագենացիներին։ Հաննիբալը շարժվել է դեպի Տարենտ, բայց կոնսուլ Մարկոս Վալերիոս Լևինոսը հասցրել է քաղաքը նախապատրաստել պաշտպանության[150]։ Աշնանը Հաննիբալը վերադարձել է Ապուլիա և ձմեռն անցկացրել Սալապիայում։ Այդտեղ Հաննիբալը, ըստ Պլինիոս Ավագի, կապ է ունեցել տեղացի մարմնավաճառի հետ[159]։

Մ․թ․ա․ 213 թվականի ամռան զգալի մասը Հաննիբալն անցկացրել է Սալենտո շրջանում։ Մ․թ․ա․ 212 թվականի հունվարին նա խորամանկությամբ գրավել է Տարենտը[160][161]։ Շուտով Հաննիբալին են հանձնվել Մետապոնտ և Ֆուրիի քաղաքները։ Կամպանիայում պատերազմը շարունակվել է փոփոխական հաջողությամբ։ Կապուան պաշարվել է հռոմեացիների կողմից։ Հաննիբալը պարտության է մատնել հռոմեացիներին Հերդոնիայի մոտ։ Դրանից հետո նա մոտեցել է Կապուային ու հանել պաշարումը։ Բայց Ապուլիայից Հաննիբալի հեռանալուց անմիջապես հետո քաղաքը նորից պաշարվել է։ 212/211 թվականների ձմեռը կարթագենացի զորավարն անցկացրել է Բրուտիում[162]։

Մ․թ․ա․ 211 թվականին Հաննիբալը փորձել է հանել Կապուայի պաշարումը, բայց պարտություն է կրել քաղաքը պաշարող հռոմեական զորքերից։ Դրանից հետո նա որոշել է շեղող զորաշարժ կատարել դեպի Հռոմ՝ հույս ունենալով, որ հռոմեացիները կհեռանան Կապուայից[163]։ Հռոմի մատույցներում կարթագենացիներն սկսել են սպառնալ քաղաքի վրա հարձակմամբ։ Հաննիբալը չի պաշարել Հռոմը, որովհետև այն չափազանց ամրացված քաղաք էր, և այն պաշարելու նախապատրաստական աշխատանքները կպահանջեին շուրջ մեկ տարի։ Որոշ ժամանակ մնալով Հռոմի մոտ՝ Հաննիբալը նահանջել է։ «Հաննիբալը դարպասների մոտ է» (Hannibal ante portas) արտահայտությունը դարձել է թևավոր[164]։ Կապուան հանձնվել է հռոմեացիներին։ Դա եղել է լուրջ անհաջողություն Հաննիբալի համար։ Կապուայի բնակիչների նկատմամբ հռոմեացիների կազմակերպած հաշվեհարդարը սարսափեցրել է Հաննիբալի կողմն անցած մյուս քաղաքների բնակիչներին։ Կապուայի անկումը ցույց է տվել Հաննիբալի անզորությունը, որը չկարողացավ կանխել իտալական ամենաուժեղ ու ազդեցիկ դաշնակցի նվաճումը[165]։ Նրա հեղինակությունն իտալական դաշնակիցների շրջանում զգալիորեն ընկել է[166]։ Նրանցից շատերում սկսվել են հռոմեամետ անհանգստություններ[167]։

Հերդոնիայի մոտ տեղի ունեցած երկրորդ ճակատամարտից մինչև Իտալիայից հետ կանչվելը

խմբագրել

Մ․թ․ա․ 210 թվականին Հաննիբալը պարտության է մատնել հռոմեացիներին Հերդոնիայի երկրորդ ճակատամարտում, ապա պատերազմը Ապուլիայում շարունակվել է փոփոխական հաջողություններով։ Սալապիան, որ առաջիններից մեկն էր անցել կարթագենացիների կողմը, դավաճանել է նրանց ու կրկին միացել հռոմեացիներին[168]։

Մ․թ․ա․ 209 թվականի ամռան սկզբին Քվինտոս Ֆաբիոս Մաքսիմոսը պաշարել է Տարենտը։ Հաննիբալը, որ գտնվում էր Բրուտիում, մտադրվել է խանգարել նրանց։ Մարցելոսին հանձնարարվել է շեղել Հաննիբալին։ Նա հետապնդել է Հաննիբալին մինչև Ապուլիա, որտեղ Կանուսիի մոտ տեղի է ունեցել ճակատամարտ, որում հաղթել են հռոմեացիները։ Երբ Հաննիբալը մոտեցել է Տարենտին[169], քաղաքն արդեն գրավվել էր Ֆաբիոսի կողմից դավաճանության շնորհիվ[170]։ Այդ ժամանակ նա փորձել է Ֆաբիոսի մարտի մեջ ներքաշել Մետապոնտի մոտ, բայց դա նրան չի հաջողվել։

Մ․թ․ա․ 208 թվականին կոնսուլ Տիտոս Կուինտիոս Կրիսպինոսը փորձել է գրավել Լոկրին, բայց Հաննիբալը խանգարել է նրան։ Այդ ժամանակ Կրիսպինոսը միացել է Մարցելոսին, և երկու կոնսուլները ցանկացել են մղել վճռական մարտն ընդդեմ Հաննիբալի։ Վերջինս դարանակալել է հռոմեացիներին, ինչի արդյունքում զոհվել է կոնսուլ Մարցելոսը, իսկ մյուս կոնսուլ՝ Տիտոս Կուինտիոս Կրիսպինոսը, ծանր վիրավորվել է[171][172]։ Դրանից հետո Հաննիբալը փորձել է խորամանկությամբ գրավել Սալապիան, բայց դա նրան չի հաջողվել. նրա մտադրությունը բացահայտվել է[173][174][175]։ Շարժվելով դեպի Լոկրի՝ կարթագենացիները հարձակվել են քաղաքը պաշարող հռոմեացիների վրա և նրանց ստիպել են նահանջել[173]։

Իտալիայում հաջող պատերազմը շարունակելու հույսը Հաննիբալը կապել է իր եղբորը՝ Հասդրուբալին միանալու հետ[176], որը գալիս էր Իսպանիայից։ Կոնսուլ Գայոս Կլավդիոս Ներոնը շարժվել է Հաննիբալին ընդառաջ և հաղթանակ տարել Գրումենտումի ճակատամարտում։ Մինչ այդ Հասդրուբալը հասել էր Իտալիա, բայց եղբորն ուղղված նրա նամակն ընկել է հռոմեացիների ձեռքը։ Ներոնը միացել է մյուս կոնսուլի՝ Մարկոս Լիվիոս Սալինատորի հետ ու պարտության մատնել Հասդրուբալի զորքին, իսկ Հասդրուբալն ինքը զոհվել է մարտում։ Կարթագենն այլևս չէր կարող զորք ուղարկել Հաննիբալին օգնության, և նա ստիպված է եղել թողնել Ապուլիան ու Լուկանին և նահանջել Բրուտի[177]։

Հաննիբալի խոսքերը, որ նա ասել է հայրենիք վերադառնալու հրամանն ստանալուց հետո

«Արդեն առանց խորամանկությունների, արդեն բացահայտորեն ինձ հետ են կանչում նրանք, ովքեր վաղուց արդեն ջանում էին ինձ հեռացնել այստեղից՝ մերժելով փող ու զոինվոր ուղարկել։ Հաննիբալին հաղթեց ոչ թե հռոմեական ժողովուրդը, որ այնքան անգամ ջարդվել է իմ կողմից ու փախուստի դիմել, այլ կարթագենական սենատն իր չար նախանձով։ Սկիպիոնն այնքան չի փառաբանի իրեն և ուրախանա իմ անփառունակ հեռանալով, որքան Հաննոնը, որը չկարողացավ ոչինչ անել ինձ հետ, բացի Կարթագենը կործանելուց, միայն թե նրա ավերակների տակ թաղի իմ տունը»[178]։

Մ․թ․ա․ 205 թվականի ամառը Հաննիբալն անցկացրել է Լիցինյան Յունոնայի տաճարի մոտ։ Այնտեղ նա կանգնեցրել է զոհասեղան՝ փյունիկերեն ու հունարեն գրությամբ, որում պատմել է իր գործերի մասին[179]։ Նույն թվականին սենատը կոնսուլ Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնին հանձնարարել է նախապատրաստել զորքի ափհանումն Աֆրիկայում։ Լոկրին գրավվել է հռոմեացիների կողմից։ Այնտեղ է գնացել Սկիպիոնը, որն ուղղվում էր Սիցիլիա։ Հաննիբալը չի հարձակվել Լոկրիի վրա ու նահանջել է[180]։ Մ․թ․ա․ 204 թվականին Սկիպիոնն ափ է իջել Աֆրիկայում և շուտով մի քանի անգամ պարտության է մատնել կարթագենական զորքերին։ Այդ ժամանակ Հաննիբալը պաշտպանական մարտեր էր մղում ընդդեմ հռոմեացիների Բրուտիում[181]։ Կարթագենը հաշտություն է կնքել Սկիպիոնի հետ՝ պարտավորվելով հետ կանչել Հաննիբալին։

Պատերազմ Աֆրիկայում

խմբագրել
 
Կոռնելիս Կորտ, «Զամայի ճակատամարտ» (1567)

Աֆրիկայի վերադառնալու հրաման ստանալուց հետո Հաննիբալն իր զինվորներին նավ է նստեցրել Կրոտոնում։ Մ․թ․ա․ 203 թվականի աշնանը նա առանց խոչընդոտների հասել է Լեպտիս 24 հազարանոց բանակի հետ[182] և բնակավորել իր զորքը Հադրումետում։ Ձմեռն անցկացնելու համար նա իր զորքին տեղավորել է Բազիցիում[183]։ Ձմռան ընթացքում նա արագորեն նախապատրաստվել է արշավանքի սկսվելուն[184]։ Նա հավաքել է հացի պաշար, գնել ձիեր, դաշինքներ կնքել նումիդիական ցեղերի հետ[184]։

Մ․թ․ա․ 202 թվականի արշավանքն սկսվել է կարթագենացիների կողմից հաշտության խախտմամբ[185]։ Սկիպիոնն անմիջապես կանչել է Նումիդիայի թագավոր Մասինիսային, իսկ ինքը կատարել է ավերիչ արշավանք Բագրադ (Մեջերդա) գետի հովտով[184] ու զբաղեցրել Կարթագենին մոտենալու ցամաքային ուղիները[186]։ Կարթագենի խորհուրդը պատգամավորություն է ուղարկել Հադրումետում գտնվող Հաննիբալի մոտ՝ խնդրելով անմիջապես դուրս գալ Սկիպիոնի դեմ։ Թեև անհապաղ հարձակումը չէր մտնում Հաննիբալի ծրագրերի մեջ, նա ստիպված էր գնալ Զամա քաղաքի մոտ, որը գտնվում էր Կարթագենից ոտքով հինգ օրվա հեռավորության վրա[187][188]։

Մոտենալով Զամային՝ Հաննիբալը հետախույզներ է ուղարկել հռոմեական ճամբար։ Սակայն նրանք բռնվել են հռոմեացիների կողմից և տարվել Սկիպիոնի մոտ։ Պրոկոնսուլը տրիբունին հրամայել է ուղեկցել լրտեսներին և նրանց ցույց տալ ճամբարը։ Դրանից հետո Սկիպիոնը բաց է թողել կարթագենացիներին ու խորհուրդ տվել ամեն ինչի մասին պատմել ղեկավարությանը։ Դրանով Սկիպիոնը կրկնել է պարսից թագավոր Քսերքսես I-ի արարքը, որի մասին կարող էր կարդալ Հերոդոտոսի մոտ[189]։ Նման համարձակությունն ու վստահությունն արթնացրել են Հաննիբալի հետաքրքրասիրությունը, և նա Սկիպիոնին առաջարկել է հանդիպել։ Այդ ժամանակ Մասինիսան հասել է հռոմեացիների ճամբար։ Հանդիպման ընթացքում Հաննիբալը Սկիպիոնին առաջարկել է ընդունել նրա պայմանները, բայց Սկիպիոնը մերժել է։

Հաջորդ օրն սկսվել է ճակատամարտը։ Մարտի ընթացքում կարթագենական փղերը, պատված տեգերով ու նետերով, շփոթ է առաջացրել կարթագենական հեծելազորի շարքերում։ Մասինիսայի ուժեղ նումիդիական հեծելազորը փախուստի է մատնել կարթագենական հեծելազորին։ Մարտի դաշտ վերադարձած նումիդիական հեծելազորը թիկունքից հարվածել է կարթագենական հետևակին[190]։ Հաննիբալը հեծյալների ոչ մեծ ջոկատի հետ փախել է Հադրումետ[191]։

Երբ Հաննիբալին շտապ կանչել են Կարթագեն[192], նա արդեն կորցրել էր պատերազմը հաջողությամբ շարունակելու հույսը և գնում էր հաշտություն կնքելու նպատակով[193]։ Նրան սատարող Բարկիդների խմբավորման անդամները դեռևս պատերազմը տանուլ տված չէին համարում[193]։ Միևնույն ժամանակ Սկիպիոնն սկսել է նախապատրաստվել Կարթագենի պաշարմանը։ Բայց այդ ընթացքում նրա մոտ են գնացել Կարթագենի դեսպանները՝ առաջարկելով հաշտություն կնքել[194]։ Թունետում սկսվել են բանակցություններ։ Սկիպիոնն առաջարկել է հաշտության պայմանները. Կարթագենը պետք է հրաժարվի Աֆրիկայից դուրս գտնվող տարածքներից, հանձնի բոլոր ռազմական նավերը, բացի տասից, չպետք է կռվի առանց Հռոմի համաձայնության, պետք է Մասինիսային վերադարձնի նրա ունեցվածքն ու տիրույթները[195]։ Հաննիբալը համարել է, որ կարթագենացիները պետք է ընդունեն այդ պայմանները։ Հավանաբար նա ենթադրել է, որ պատերազմի շարունակվելու դեպքում Կարթագենը կոչնչանա, իսկ խաղաղության պայմաններում կարելւ է վերականգնել ուժերը[195]։ Կարթագենում սկսվել են բանավեճեր հաշտության կողմնակիցների ու հակառակորդների միջև։ Նույնիսկ գործը հասել է նրան, որ երբ ոմն Գիսկոն Ժողովրդական ժողովի դեսպանների առաջ խոսել է հաշտության անընդունելի լինելու մասին, Հաննիբալն նրան քաշել է ամբիոնից, ինչն այն ժամանակ համարվում էր չլսված անպատկառություն և անհարգալից վերաբերմունք, ինչի համար նա, վախենալով, ներողություն է խնդրել[196][197]։ Կարթագենացի դեսպանները մեկնել են Հռոմ, իսկ սենատը Սկիպիոնին տվել է հաշտություն կնքելու լիազորություններ[198]։ Սկիպիոնի ճամբարում համաձայնությունն ամրագրվել է ստորագրություններով ու կնիքներով[199]։ Ավարտվել է Պունիկյան երկրորդ պատերազմը։

Քաղաքական գործիչ Կարթագենում

խմբագրել

Հայտնի չէ, թե ինչով է զբաղվել Հաննիբալը հաշտության կնքմանն անմիջապես հաջորդած տարիներին[200]։ Սկիպիոնի շնորհիվ Հաննիբալը կարողացել է մնալ ազատության մեջ[201], թեև հռոմեացիները դեռ մ․թ․ա․ 218 թվականին էին պահանջել նրան հանջնել որպես պատերազմը հրահրող։ Ըստ Դիոն Կասսիոսի՝ Հաննիբալը կանգնել է դատարանի առաջ նրա համար, որ չի գրավել Հռոմն ու յուրացրել է ռազմավարը[202]։ Հաննիբալը, չնայած պարտությանը, շարունակել է համարվել ազգային հերոս[203]։ Նա ոչ մի պատժի չի արժանացել պարտության համար այն բանի շնորհիվ, որ Բարկիդների խմբավորումը պահպանել է իր ազդեցությունը, և բացի այդ, Կարթագենին պետք էին վարձկաններին պահելու ընդունակ զորավարներ, որպեսզի չկրկնվեր Պունիկյան առաջին պատերազմին հաջորդած իրավիճակը[203]։ Կորնելիուս Նեպոսը գրել է, թե նա նախկինի պես գլխավորել է բանակը[204]։ Սակայն Հաննիբալի կրտսեր եղբոր՝ Մագնոնի մասին հիշատակումը, թե իբր նա ծառայում էր Հաննիբալի հրամանատարության ներքո, թեև ստույգ հայտնի է, որ Մագնոնը մահացել է մ․թ․ա․ 203 թվականին, այդ պնդումը դարձնում է ոչ հավաստի[200]։ Նեպոսը նաև գրել է, որ Հաննիբալը շարունակել է Աֆրիկայում պատերազմ վարել ընդհուպ մինչև մ․թ․ա․ 200 թվականը, բայց հասկանալի չէ, թե ում դեմ։ Հռոմեացի հեղինակ Սեքստոս Ավրելիոս Վիկտորն առաջարկել է լեգենդ այն մասին, թե Հաննիբալը, որ խաղաղ ժամանակներում իր զինվորները կարող են բարոյալքվել, նրանց ստիպել է աշխատել ձիթապտղի տնկադաշտերում[205]։ Հավանաբար Հաննիբալը բանակը պաշտոնապես գլխավորել է մինչև մ․թ․ա․ 199 թվականը[206]։

 
Անտիոքոս III Մեծ

Մ․թ․ա․ 196 թվականին Հաննիբալն ընտրվել է սուֆետ, որ բարձրագույն պաշտոնատար անձն էր Կարթագենում[207]։ Նրա պաշտոնակցի անունն անհայտ է։ Կա ենթադրություն, թե Հաննիբալն այդ տարի եղել է միակ սուֆետը[208]։ Սկզբում նա Ժողովրդական ժողովի օգնությամբ հասել է նրան, որ դատավորներն ընտրվել են ամեն տարի, ընդ որում՝ դատավորը չէր կարող զբաղեցնել այդ պաշտոնը երկու ժամկետ անընդմեջ։ Նախքան այդ բարեփոխումը դատավորի պաշտոնը ցմահ էր, իսկ դատավորական կարգին անցումը կատարվում էր մի պաշտոն զբաղեցնելուց հետո, որը Տիտոս Լիվիոսը Հռոմի համաբանությամբ կոչում է քվեստոր։ Բարեփոխումն ուղղված էր մեծահարուստների դեմ՝ նպատակ ունենալով ավագների խորհրդին զրկել իրական իշխանությունից[209]։ Այդ բարեփոխումը եղել է Հաննիբալի ներքին քաղաքական նշանակալի հաղթանակը[210]։

Կարթագենը բավականաչափ գումար չի ունեցել Հռոմին ռազմատուգանքը վճարելու համար, և կառավարությունը որոշել է ներդնել նոր հարկ[210]։ Այդ ժամանակ Հաննիբալը, ստուգելով ֆինանսական հաշվետվությունները, հայտնաբերել է մեծ թվով խախտումներ ու մեքենայություններ, որոնք մեծահարուստներին թույլ են տվել հարստություն դիզել գանձարանի հաշվին։ Ժողովրդական ժողովի առաջ Հաննիբալը հայտարարել է, որ մեծահարուստներին կստիպի վերադարձնել իրենց յուրացրած գումարները։ Մեծահարուստները հավանաբար ստիպված են եղել գումարների մի մասը[211]։ Այդ քայլով Հաննիբալը ձեռք է բերել բազմաթիվ թշնամիներ։ Բարկիդների թշնամի խմբավորման ներկայացուցիչները Հռոմում Հաննիբալին մեղադրել են Սելևկյան Անտիոքոս III թագավորի հետ գաղտնի հաղորդակցություն ունենալու մեջ՝ նպատակ ունենալով պատերազմ հրահրել Հռոմի հետ։ Հռոմեական սենատը որոշել է դեսպանություն ուղարկել, որը պետք է Հաննիբալին ստիպել պատասխան տալու ավագների խորհրդի առաջ։ Հաննիբալը նախատեսել էր, որ ինքն ստիպված կլինի փախչել և հասցրել էր նախապատրաստվել։ Գիշերը Հաննիբալը ձիով գնացել է իր առափնյա կալվածք, որտեղ արդեն պատրաստ էր նավը[212]։ Այդ նավով Հաննիբալը հասել է Կերկինա կղզիներ։ Իրեն ճանաչողների հարցերին նա պատասխանել է, թե կարևոր առաքելությամբ մեկնում է Տյուրոս։ Կերկինայից Հաննիբալը մեկնել է Տյուրոս, որն այդ ժամանակ գտնվում էր Սելեևկյանների տերության կազմում։

Տարագրություն

խմբագրել

Տյուրոսում Հաննիբալը ձեռք է բերել մի շարք ծանոթություններ, որոնք հետագայում օգտակար են եղել նրա համար։ Դրանից հետո նա մեկնէլ է Անտիոք, որտեղ նպատակ ուներ հանդիպել նրա թագավոր Անտիոքոս III-ի հետ, բայց վերջինս արդեն մեկնել էր Եփեսոս։ Մ․թ․ա․ 195 թվականի աշնանը Հաննիբալը վերջապես հանդիպել է Անտիոքոսի հետ Եփեսոսում[213]։

Անտիոքոսն այդ ժամանակ «սառը պատերազմ»[214] էր վարում Հռոմի հետ։ Նա վարում էր նվաճողական քաղաքականություն՝ էլ ավելի մոտենալով հռոմեական պրոտեկտորատ Հունաստանին։ Անտիոքոսն զգուշանում էր Հաննիբալի ազդեցության ուժեղացումից, ինչն անպայման տեղի կունենար, եթե Անտիոքոսը Հաննիբալին նշանակեր գերագույն հրամանատար։

Մ․թ․ա․ 194/193 թվականների ձմռանն Անտիոքոսը բանակցություններ է սկսել Հռոմի հետ՝ հույս ունենալով հռոմեացիներին ստիպել ընդունել իր տարածքային ձեռքբերումները։ Սակայն բանակցությունները ոչ մի արդյունքի չեն հանգեցրել[215]։ Մ․թ․ա․ 193 թվականի աշնանը բանակցությունները վերսկսվել են, բայց ավարտվել են վեճով[216]։ Հռոմեական դեսպան Պուբլիոս Վիլիոս Տապուլոսը փորձել է իմանալ Հաննիբալի ծրագրերը և միաժամանակ վարկաբեկել նրան Անտիոքոսի առաջ[217][218]։ Տիտոս Լիվիոսը, և նրանից հետո նաև Ապպիանոսն ու Պլուտարքոսը ներկայացրել են Հաննիբալի ու Սկիպիոնի հանդիպման պատմությունը, որը տեղի է ունեցել Եփեսոսում մ․թ․ա․ 193 թվականի վերջին։ Պլուտարքոսն այդ հանդիպման մասին գրում է.

«Պատմում են, որ Եփեսոսում նրանք հանդիպել են ևս մեկ անգամ, և երբ նրանք միասին զբոսնել են, Հաննիբալը քայլել է առջևից, թեև պատվավոր տեղն ավելի վայել կլիներ Սկիպիոնին՝ որպես հաղթողի, բայց Սկիպիոնը լռել է ու քայլել, կարծես ոչինչ չի եղել։ Իսկ հետ նա խոսք է բացել զորավարների մասին, և Հաննիբալը հայտարարել է, որ զորավարներից լավագույնը եղել է Ալեքսանդրը, նրանից հետո՝ Պյուռոսը, իսկ երրորդը կոչել է իրեն։ Եվ այդ ժամանակ Սկիպիոնը, լուռ ժպտալով, հարցրել է. «Իսկ ի՞նչ կասեիր դու, եթե ես չհաղթեի քեզ», ինչին Հաննիբալը պատասխանել է. «Այդ ժամանակ ոչ թե երրորդը, այլ առաջինը կհամարեի ինձ զորավարների շարքում»[219]»։

Հաննիբալն Անտիոքոսին առաջարկել է Աֆրիկա ուղարկել հատուկ խումբ, որը պետք է Կարթագենին դրդեր պատերազմ սկսել ընդդեմ Հռոմի։ Նա Կարթագեն է ուղարկել իր գործակալին՝ տյուրոսցի առևտրական Արիստոնին, որը պետք է կատարեր քարոզչությունը[220][221]։ Սակայն հռոմեացիներն իմացել են նրա պլանի մասին, և այն ձախողվել է[222]։ Եփեսոսի հանդիպումից հետո Հաննիբալի դրությունը Սելևկյան թագավորի արքունիքում վատացել է[223]։ Անտիոքոսն սկսել է նրան կասկածել հռոմեամետ տրամադրություններ ունենալու մեջ[218][224]։ Հաննիբալը ցրել է նրա կասկածները՝ պատմելով իր երդման մասին[225][226][227], բայց նրանց հարաբերությունները չեն լավացել։ Մ․թ․ա․ 192 թվականի սկզբին Հաննիբալն Անտիոքոսին առաջարկել է զորքերը կենտրոնացնել Էպիրոսում և սկսել նախապատրաստվել Իտալիա ներխուժելուն[222]։

Մ․թ․ա․ 192 թվականին սկսվել է Ասորական պատերազմը. Անտիոքոսն իր բանակը տարել է Հունաստան, բայց պարտություն է կրել Թերմոպիլեի ճակատամարտում և ստիպված է եղել նահանջել Ասիա։ Միևնույն ժամանակ ասորական նավատորմը լրջորեն տուժել է հռոմեական նավատորմի հետ մարտերում։ Այդ պատճառով Անտիոքոսը Հաննիբալին ուղարկել է Տյուրոս՝ նրան հանձնարարելով հավաքել ու սարքավորել նոր նավախումբ[228]։ Հաննիբալը հավաքել է նավատորմն ու շարժվել Էգեյան ծով։ Էվրիմեդոնտ գետ գետաբերանի մոտ Հռոդոսի նավատորմը հանդիպել է Հաննիբալի նավատորմին։ Ծավալված մարտում հռոդոսցիները պարտության են մատնել փյունիկացիներին և շրջափակել նրանց նավատորմը Կորակեսիում[229]։ Մինչ այդ ասորական զորքերը մ․թ․ա․ 189 թվականի հունվարին Անտիոքոսի գլխավորությամբ պարտություն էին կրել Մագնեսիայի ճակատամարտում։ Անտիոքոսն ստիպված է եղել հաշտություն կնքել հռոմեացիների թելադրած պայմաններով, որոնցից մեկը եղել է Հաննիբալին հանձնելը[230]։

Կյանքի վերջին տարիներ

խմբագրել

Իմանալով հռոմեացիների պահանջի մասին՝ Հաննիբալը հավանաբար հեռացել է Կրետեի Գորտինա քաղաք։ Կրետեում նրա լինելու մասին հիշատակվում է միայն Կորնելիուս Նեպոսի[231] ու Յուստինոսի մոտ[232]։ Գոյություն ունի դրա հետ կապված լեգենդ այն մասին, թե ինչպես է Հաննիբալն իր ոսկին թաքցրել է Կրետեի ընչաքաղց բնակիչներից.

«Այդ ժամանակ աշխարհի այդ ամենախորամանկ մարդը նկատեց, որ մեծ փորձանքի մեջ կընկնի Կրետեի բնակիչների ընչաքաղցության պատճառով, եթե չմտածի որևէ ելք։ Խնդիրն այն էր, որ նա իր հետ բերել էր մեծ հարստություններ և գիտեր, որ դրանց մասին լուրն արդեն տարածվել է։ Այդ ժամանակ նա մտածել է հետևյալ միջոցը. վերցրել է բազմաթիվ սափորներ և դրանք լցրել արճիճով՝ վերևից պատելով ոսկով ու արծաթվ։ Այդ անոթները ամենանշանավոր քաղաքացիների ներկայությամբ նա տեղադրել է Դիանայի տաճարում՝ ձևացնելով, թե իր ունեցվածքը վստահում է Կրետեի բնակիչների ազնվությանը։ Մոլորեցնելով նրանց՝ իր բոլոր փողերը նա լցրել է պղնձե արձանների մեջ, որ բերել էր իր հետ, և այդ արձանները ցրել տան բակում։ Եվ ահա Կրետեի բնակիչները մեծագույն եռանդով պահպանում են տաճարը ոչ այնքան օտարներից, որքան Հաննիբալից՝ զգուշանալով, որ նա առանց իրենց իմացության չհանի գանձերն ու չտանի այն իր հետ»[231]։

Դրանից հետո Հաննիբալը մեկնել է Մեծ Հայք[233][234], որը հռչակվել էր անկախ Սելևկյանների կայսրությունից։ Մեծ Հայքի թագավոր Արտաշես I-ը Հաննիբալի խորհրդով հիմնադրել է Արտաշատ (Արտաքսատա) քաղաքը[235] և նրան է հանձնարարել շինարարական աշխատանքների ղեկավարությունը։

Մոտավորապես մ․թ․ա․ 186 թվականին[236] Հաննիբալը հասել է Բյութանիայի թագավոր Պրուսիոս I-ի մոտ, որն այդ ժամանակ պատերազմ էր սկսել Պերգամոնի թագավոր Եվմենոս II-ի հետ, որը Հռոմի դաշնակիցն էր։ Հաննիբալի մասնակցության վերաբերյալ ոչինչ ստույգ հայտնի չէ, բայց Կորնելիուս Նեպոսը հայտնում է Պորգամոնի նավատորմի հետ ծովամարտում նրա բանեցրած խորամանկությունների մասին.

«Երբ երկու նավախմբերը շարվել են, բայց դեռ չէր տրվել մարտի ազդանշան, Հաննիբալը առաջ է ուղարկել գավազանով սուրհանդակի, որպեսզի իր մարդկանց համար բացահայտի Եվմենոսի գտնվելու վայրը։ Մոտենալով հակառակորդի նավերին՝ դեսպանը ներկայացրել է նամակն ու հայտարարել, որ պետք է այն հանձնի թագավորին։ Քանի որ ոչ ոք չի կասկածել, որ ուղերձում պարունակվում են հաշտության որոշակի առաջարկություններ, նրան անմիջապես տարել են թագավորի մոտ, իսկ նա, յուրայինների համար բացահայտելով հրամանատարի նավը, վերադարձել է այնտեղ, որտեղից եկել էր։ Եվմենոսը, բացելով նամակը, նրա մեջ գտել է ոչինչ ավելի, քան վիրավորանքներ։ Զարմանալով և չհասկանալով նման դեսպանության նպատակը՝ նա, այնուամենայնիվ, չի դանդաղել անմիջապե սկսելու մարտը։ Հակառակորդների բախման ժամանակ բյութանցիները, հետևելով Հաննիբալի հրահանգին, միահամուռ կերպով հարձակվել են Եվմենոսի նավի վրա։ Ի վիճակի չլինելով դիմադրել նրանց գրոհին՝ նա փրկություն է որոնել փախչելու մեջ, և չէր գտնի այն, եթե չթաքնվեր իր ամուր պաշտպանված նավահանգիստներից մեկում, որոնք տեղակայված էին մոտակա ափին։ Պերգամոնի մյուս նավերն էլ ավելի կատաղի կերպով են նեղել հակառակորդին, երբ հանկարծ նրանց վրա են թափվել կավե տարաները, որոնց մասին ես հիշատակեցի վերևում։ Այդ նետող գործիքները սկզբում մարտիկների մոտ ծիծաղ են առաջացրել, քանի որ անհնար էր հասկանալ, թե ինչ է նշանակում այդ ամենը։ Իսկ երբ նրանք տեսել են, որ իրենց նավերում վխտում են օձերը, սարսափել են նոր զենքից, և չիմանալով, թե ինչից փրկվել առաջին հերթին, սկսել են փախչել և վերադարձել են իրենց կայանատեղերը։ Այդպես Հաննիբալը խորամանկությամբ հաղթել է Պերգամոնի զորքին։ Եվ ոչ միայն այդ մարտում, այլև բազմաթիվ այլ արդեն ցամաքային կռիվներում հաղթել է թշնամուն նմանատիպ խորամանկությունների օգնությամբ»[237]։

 
Բյութանիայի արքա Պրուսիոսի մետաղադրամ

Այդ ժամանակ Պրուսիոսը մտադրվել է հիմնադրել նոր մայրաքաղաք իր թագավորության համար, որը պետք է գտնվեր հնից դեպի հարավ[238]։ Հայտնի չէ, թե ում է պատկանել քաղաքը Ուլուգադ լեռան նախալեռներում կառուցելու գաղափարը։ Քաղաքն ստացել է Պրուսա անվանումը, իսկ ներկայում կոչվում է Բուրսա[238]։ Համարվում է, որ նրա հիմքի առաջին քարը դրել է Հաննիբալը[239]։

Մ․թ․ա․ 183 թվականին Եվմենոսը դեսպաններ է ուղարկել Հռոմ։ Դեսպանները հայտարարել են, թր Բյութանիայի թագավոր Պրուսիոսն օգնության համար դիմել է Ֆիլիպ Մակեդոնացուն, և իրենց հերթին խնդրել են օգնություն։ Սենատը որոշել է Տիտոս Կվինկտիոս Ֆլամինինոսին ուղարկել Բյութանիա։ Պլուտարքոսը, Ապպիանոսն ու Տիտոս Լիվիոսը գրել են, թե հռոմեացիները չեն իմացել, որ Հաննիբալը գտնվում է Պրուսիոսի արքունիքում, իսկ Ֆլամինինոսն այդ մասին իմացել է արդեն Բյութանիայում[240][241][242]։ Կորնելիոս Նեպոսը գրել է, թե Ֆլամինինոսն այդ մասին իմացել է Հռոմում Բյութանիայի դեսպաններից և այդ մասին հայտնել է սենատին, և սենատը նրան ուղարկել է Բյութանիա[243]։ Բյութանիայում Ֆլամինինոսը Պրուսիոսից պահանջել է հանձնել Հաննիբալին։ Հնարավոր է, որ Պրուսիոսն ինքն է մատնել Հաննիբալին՝ ցանկանալով բարձրանալ հռոմեացիների աչքում[244]։ Բյութանական զինվորները շրջապատել են Հաննիբալի թաքստոցը Լիբիսում, որը գտնվում էր Նիկոմեդիայից մի քիչ արևմուտք։ Հաննիբալն ուղարկել է ստուգելու նահանջի ուղիները։ Իմանալով, որ ելքի բոլոր ճանապարհներն արգելափակված են Պրուսիոսի զինվորների կողմից, Հաննիբալն ընդունել է իր մատանու մեջի թույնը, որն մշտապես պահում էր իր մոտ[245][246][247]։

Անհատականություն

խմբագրել
 
Հաննիբալի արձանը Շյոնբրուն պալատի մոտ, Վիեննա

Հռոմեացի պատմագիր Տիտոս Լիվիոսը հետևյալ կերպ է բնութագրել Հաննիբալին.

«Դեռ երբեք նույն մարդու հոգին չի եղել այդքան հավասարապես հարմարված այդքան տարբեր երկու պարտականություններին՝ հրամայելուն ու ենթարկվելուն. այդ պատճառով էր դժվար էր տարբերել, թե ով էր ավելի բարձր գնահատում նրան՝ գլխավոր հրամանատարը, թե զորքը։ Ոչ ոքի Հասդրուբալն ավելի սիրով չի նշանակել ջոկատի հրամանատար, որի հանձնարարվում էր խիզախություն ու դիմացկունություն պահանջող գործ, և զորքերն էլ ոչ ոքի ղեկավարության ներքո ավելի վստահ ու ավելի անվախ չէին։ Որքան նա քաջ էր վտանգի մեջ նետվելիս, այնքան էլ զգույշ էր վտանգի մեջ։ Չկար այնպիսի աշխատանք, որից նա հոգներ մարմնով կամ հուսահատվեր։ Ե՛վ տոթը, և՛ ցուրտը նա տանում էր նույն համբերությամբ, ուտում և խմում էր այնքան, որքան պահանջում էր բնությունը, և ոչ թե հաճույքի համար. ժամանակը բաժանելով արթուն մնալու և քնի միջև, ուշադրություն չդարձնելով ցերեկվան ու գիշերվան՝ նա հանգստին հատկացնում էր այն ժամերը, որոնք ազատ էին մնում աշխատանքից, ընդ որում՝ նա չէր օգտագործում փափուկ անկողին և չէր պահանջում լռություն, որպեսցի հեշտ քներ. հաճախ էին տեսնում նրան, թե ինչպես է նա, փաթաթվելով զինվորական անձրևանոցի մեջ, քնում զինվորների մոտ, որ կանգնած էին պահակ կամ ուղեկալում։ Հագուստով նա ընդհանրապես չի տարբերվել հասակակիցներից. միայն զենքերից ու ձիուց կարելի էր ճանաչել նրան։ Ինչպես հեծելազորում, այնպես էլ հետևակում նա իրենից շատ հետ էր մյուս բոլորին. առաջինն էր ձգտում մարտի, մարտից հետո վերջինն էր հեռանում դաշտից։ Բայց այդ բարձր արժանիքներին հավասար չափով ուներ և ահավոր արատներ։ Նրա դաժանությունը հասնում էր անմարդկայնության, նրա ուխտադրժությունը գերազանցում էր նույնիսկ տխրահռչակ «պունիկյան» ուխտադրժությանը։ Նա չէր ճանաչում ո՛չ ճշմարտություն, ո՛չ առաքինություն, չէր վախենում աստվածներից, չէր պահում երդումը, չէր հարգում սրբությունները»[248]։

Սա Հաննիբալի «ծրագրային դիմանկարն» է, որ ներկայացված է հռոմեական պատմագիրների մետ[249]։ Վերջիններս Հաննիբալին բնութագրել են կանխակալությամբ ու ոչ օբյեկտիվորեն[250]։ Ընդունելով նրա ռազմական տաղանդը՝ հռոմեացի պատմագիրները շտապել են ընդգծել նրա թերությունները։ Դա կարող էր հռոմեական ավանդական պահպանողականության հետևանք։ Հռոմեական պատմագիրներն ընդգծել են հռոմեացիների արժանիքներին ու դրանց բացակայությունը թշնամու մոտ[250]։

Հռոմեական պատմագրության մեջ հայտնվել են Հաննիբալին նկարագրելու որոշակի կարծրատիպեր, որոնք պարզ երևում են Տիտոս Լիվիոսի նկարագրության մեջ[249]։ Հույն պատմագիր Պոլիբիոսը փորձել է իր աշխատությունում հերքել հռոմեական պատմագիրների որոշ մեղադրանքներ[249]։

Այդ մեղադրանքները ներառել են ժլատությունը, դաժանությունն ու վայրագությունները, անբարոյականությունն ու նույնիսկ կաննիբալիզմը[250]։ Պոլիբիոսը գրել է, թե ժլատության մեղադրանքը նա լսել է Բարկիդների ու Մասինիսայի քաղաքական հակառակորդներից[251]։ Դաժանության վերաբերյալ Պոլիբիոսը կարծիք է հայտնել, թե չի կարելի դատել զորավարի դաժանության մասին՝ հաշվի չառնելով դրա կիրառման կոնկրետ հանգամանքները[252]։ Հաննիբալի դաժանության բազմաթիվ դրսևորումներ, որ ներկայացվել են հռոմեացի պատմագիրների կողմից, « իրենք իրենց հերքողխղճուկ հորինվածքներ են», բայց որոշ մեղադրանքներ օրինաչափ են[253]։ Ընդ որում, հռոմեական պատմագիրները իրենց ուշադրությունը չեն կենտրոնացնում հռոմեացիների զորավարների այն արարքների վրա, որոնք իրենց դաժանությամբ չեն զիջում Հաննիբալի արածներին[254]։

Անձնական կյանք

խմբագրել

Հաննիբալի անձնական կյանքի մասին քիչ բան է հայտնի։ Տիտոս Լիվիոսը հայտնում է, որ Իսպանիայում եղած ժամանակ Հաննիբալն ամուսնացել է ծագումով Կաստուլոնից իբերիացու հետ, սակայն նրա անունը չի նշում[255]։ Բանաստեղծ Սիլիոս Իտալիկոսը նրան կոչում է Իմիլկա։ Իտալական արշավանքի մեկնելիս Հաննիբալը նրան թողել է Իսպանիայում և այլևս չի տեսնվել նրա հետ։

Հռոմեական պատմագիրները, ի թիվս այլ մմեղադրանքների, Հաննիբալին մեղադրել են անբարոյականությա համար[251]։ Այսպես, Ապպիանոսը Հաննիբալին մեղադրել է նրա համար, որ նա «տրվում է շքեղությանն ու սիրուն» Լուկանիայում, իսկ Պլինիոսը գրել է, թե Ապուլիայում «կա Սալապիա անունով քաղաք, որը հայտնի է, որովհետև այնտեղ Հաննիբալն ունեցել է բոլորովին առանձնահատուկ մարմնավաճառ»[159]։

Զորավարական տաղանդ

խմբագրել

Հաննիբալը եղել է Հին աշխարհի խոշորագույն զորավարներից մեկը, որը նշանակալի ներդրում է ունեցել ռազմական արվեստի զարգացման գործում։ Հաննիբալի ռազմավարությունը բնութագրվում է ռազմաքաղաքական դրությունը ճիշտ գնահատելու և հակառակորդի ճամբարում առկա հակասություններն օգտագործելու ունակությամբ, բանակի թիկունքի մասին հոգալով, հաղորդակցման ու մատակարարման բազաների կայունության ապահովմամբ, հետախուզության մանրամասն նախապատրաստմամբ և մարտադաշտի ու ռազմական գործողությունների թատերաբեմի խորը ուսումնասիրությամբ, զորքի բազմակողմանի նախապատրաստությամբ և տևական անցումների ապահովմամբ։ Հաննիբալը բանակի հիմքը համարել է ցամաքային զորքերը, որոնց գլխավոր հարվածող ուժը եղել է հեծելազորը։ Հաննիբալի մարտավարության բնութագրական գծերը եղել են հակառակորդին լավ իմանալն ու նրա թույլ կողմերն օգտագործելու ունակությունը, մարտին մանրամասն նախապատրաստվելը, ուժերի վճռական զորաշարժն ու հակառակորդին լիովին ջախջախելու ձգտումը, անսպասելիության ու գործողությունների նոր ձևերի վարպետորեն օգտագործումը, տեղանքի առանձնահատկությունները հաշվի առնելը։ Հաննիբալի զորավարական արվեստի պսակը Կաննեի ճակատամարտն է, որը դարձել է նոր փուլ մարտավարության զարգացման մեջ և հակառակորդի խոշոր ուժերի շրջապատման ու նրա լիակատար ոչնչացման առաջին օրինակը[256]։

Կրոնական հայացքներ

խմբագրել

Հռոմեացի պատմագիրները Հաննիբալին մեղադրել են ուխտադրժության և աստվածներին չհարգելու մեջ։ Ընդ որում՝ Տիտոս Լիվիոսը հակասում է ինքն իրեն՝ նկարագրելով, թե ինչպես է Հաննիբալը երկրպագում փյունիկյան աստվածներին։ Նա գրում է, որ Իսպանիայից հեռանալուց առաջ Հաննիբալը գնացել է Կադիս, որպեսզի ընծաներ տանի Մելկարտի ուխտի համաձայն ու նոր ուխտ անի[257]։ Մելկարտը հատուկ տեղ է զբաղեցրել Բարկիդների ընտանեկան պանթեոնում[258]։ Պատմաբան Դ. Պիկարդը կարծում է, որ Լիվիոսը, որը հաճախ էր բերում Հաննիբալի կրոնասիրության օրինակներ, պարզապես կրկնել է այն մեղադրությունը, որը ծնունդ էր առել նրա թշնամի կարթագենացիների շրջանում և չի կարողացել քննադատաբար գնահատել նրան, որովհետև վատ է իմացել կարթագենացիների աստվածաբանական վեճերի նրբությունները[259]։ Ըստ այլ տարբերակի՝ Լիվիոսը կրկնել է հռոմեական պատմագիրների շրջանում տարածում գտած անաստվածության մեղադրանքը[260]։ Հռոմեացի պատմագիրների աշխատություններում բերվում են Հաննիբալի կրոնասիրության այլ օրինակներ ևս։ Ալպերն անցնելուց հետո Հաննիբալը կատարել է գոհունակության աղոթք[261]։ Իտալիայում նա հարգանք է ցուցաբերել սրբերի նկատմամբ ու բազմիցս փրկել տաճարները իր զինվորների կողմից ավերվելուց[262]։ Լացինիայի Յունոնայի տաճարում (Կրոտոնե) նա աստվածուհու զոհասեղանի վրա թողել է գրություն, որում թվարկել է կատարած սխրանքները[263]։

Գրական ժառանգություն

խմբագրել

Հաննիբալի կյանքի՝ Բյութանիայում անցկացված շրջանին են վերաբերում նրա ստեղծագործությունները[264]։ Կորնելիուս Նեպոսը գրել է.

«Ավելացնենք, որ այդ հսկա տղամարդը՝ ծանրաբեռնված ռազմական խոշոր ձեռնարկումներով, չի ցանկացել զբաղվել գիտական գործերով, և նրանից հետո մնացել են մի քանի աշխատություններ հունարենով, որոնց թվում էր հռոդոսցիների համար նախատեսված գիրքը Ասիայում Գնեոս Մանլիոս Վուլսոն գործերի մասին»[265]:

Առաջին հայտնի տեքստը՝ Հաննիբալի ուղերձն է հռոդոսցիներին՝ կապված Փոքր Ասիայում Գնեոս Մանլիոս Վուլսոնի վարած քաղաքականության։ ուղերձը չի կարող գրված լինել մ.թ.ա. 189 թվականից շատ ուշ[264], երբ Վուլսոնն սկսել է գալաթիական պատերազմև։ Հաննիբալն իր նամակում ամենայն հավանականությամբ հռոդոսցիների ուշադրությունը հրավիրել է հռոմեացի զինվորների կողմից կատարվող դաժանությունների վրա[264]։ Տեքստը չի պահպանվել[264]։

Մեզ է հասել Հաննիբալի կեղծ ուղերձն աթենքի բնակիչներին[266]՝ գրված պապիրուսների վրա, որոնք ներկայում պահվում են Համբուրգում[264]։ Նրանում հեղինակը Հաննիբալի անունից ներկայանում է որպես «կարթագենացիների թագավոր»[267] և կոչ է անում սկսել հույների ապստամբություն ընդդեմ Հռոմի։ Ժամանակակից ուսումնասիրողները հանգել են այն եզրակացության, որ այդ փաստաթուղթը գրվել է մ.թ.ա. 190 և 185 թվականների միջև[267]։ Հնարավոր է, որ այդ փաստաթուղթը գրված և տարածում գտած լինի Հաննիբալի մահվանից անմիջապես հետո[268]։

Հիշատակ

խմբագրել

Պլինիոս Ավագը գրել է, որ իր ժամանակներում (I դարի կեսեր) այն վայրից ոչ հեռու, որտեղ Հաննիբալն ինքնասպանություն է գործել, դեռ կարելի էր տեսնել գերեզմանաբլուրը[269]։ Բյուզանդացի պատմագիր Յոաննիս Ցեցեսը հիշատակել է, որ Աֆրիկայում Սեպտիմիուս Սևերուսի կառավարման օրոք բլուրը շպատվել է սպիտակ մարմարով[270]։ Դա լիովին կարող էր տեղի ունենալ, որովհետև Սեպտիմիուս Սևերուսը 193-195 թվականներին եղել է այդ վայրերի մոտ՝ պաշարելով Բյուզանդիոնը, որտեղ գտնվել են իր թշնամի Պեսցեննիոս Նիգերի կողմնակիցները[271]։

Հռոմեական պատմագիրները Հաննիբալին ներկայացրել են կանխակալությամբ ու ոչ օբյեկտիվ։ Ընդունելով Հաննիբալի ռազմական տաղանդը՝ նրանք ընդգծել են նաև նրա թերությունները։ Հռոմեական պատմագրությունը, սկսած Լիվիոսից, հրաժարվել է ստեղծված կերպարի քննադատական մեկնաբանությունից, ինչի արդյունքում Հաննիբալի կերպարը ձեռք է բերել «ռազմական հանցագործի» ծաղրանկարային գծեր[252]։ Նրա բնութագրության մեջ հատուկ նշանակություն է ստացել ուխտադրժությունը, որը, ըստ հռոմեացիների, հատուկ է եղել բոլոր փյունիկացիներին «փյունիկյան ուխտադրժություն»։ Այդ մակդիրը հետագայում սկսել է ասոցացվել հենց Հաննիբալի հետ, և Օվիդիոսը, որ ապրել է Օկտավիանոս Օգոստոսի ժամանակներում, ստիպված չի եղել նշել անունը, որ ընթերցողները հասկանային, թե ում մասին է խոսքը[272][273]։ Ըստ հռոմեական ավանդույթի՝ Հաննբալի բնութագրման մեջ կարևոր տեղ է գրավել նրա դաժանությունը։ Ցիցերոնը, որ Հաննիբալին համեմատել է Պյուռոսի հետ, առաջինի դաժանությունը հակադրել է երկրորդի մարդկայնությանն ու գթասրտությանը[274]։ Մ.թ.ա. I դարում հռոմեացի գրողները համեմատել են քաղաքացիական պատերազմների ու Հանիբալյան պատերազմի ժամանակները։ Լուցիոս Աննեուս Ֆլորոսը Տիտոս Լիվիոսիին վերապատմելու ընթացքում նշել է, որ Պյուռոսի ու Հաննիբալի ներխուժումներն Իտալիային ավելի քիչ դժբախտություններ ու ավերածություններ են բերել, քան Դաշնակցային պատերազմը[275]։ Ցիցերոնը մ.թ.ա. 49 թվականին Կեսարի կատարած արշավանքը դեպի Հռոմ համեմատել է Հաննիբալի արշավանքի հետ[276], իսկ Մարկոս Անտոնիոսին կոչել երկրորդ Հաննիբալ, որն ավելի մեծ վնաս է հասցրել Իտալիային, քան իր նախորդը[277]։ Լուկանոսը Հաննիբալի անցումն Ալպերի վրայով հակադրել է Կեսարի կողմից Ռուբիկոնն անցնելուն՝ որպես երկու հավասարազոր սխրանքներ[278]։ Հորացիոսը գրել է, որ Հաննիբալը պակաս վտանգավոր էր, քան շարունակվող քաղաքացիական պատերազմները[279]։

Պրինցիպատի ձևավորումից հետո Հաննի բացասական կերպարն սկսել է աստիճանաբար խամրել։ Կարթագեն քաղաքը վերականգնվել է և նորից վերաշինվել մ.թ.ա. I դարում։ Երբ Հռոմեական կայսրությունն սկսել է ծաղում ապրել, կարթագենացի զորավարի վախեցնող կերպարի անհրաժեշտությունն այլևս չկար, բայց որոշ կարծրատիպեր պահպանվել են[280]։ Արդեն Յուվենալիսը շարադրել է Հաննիբալի արշավանքների պատմությունը ծաղրական ոգով[281]։

Կլասիցիզմի դարաշրջանում Հաննիբալի կերպարն այնքան էլ մեծ ժողովրդականություն չի վայելել։ Հավանաբար դա բացատրվում է նրանով, որ գեղարվեստական դիմանկարչության մեջ գերիշխել է էպիկական սկիզբն, ու պատմական կերպարներն առաջին հերթին ներկայացվել են որպես խոշոր մարտերի գործող անձինք[282]։ Հաննիբալի գրական կերպարը «փակվել է մեկ՝ էպիկական հերոսի ամպլուայի շրջանակներում, որը ողբերգական կերպով զոհվում է վերջին գործողությունում»[283]։ Նա հիշատակվում է Պիեռ Կոռնեյլի «Նիկոմեդես» պիեսում և Թոմ Կոռնեյլի «Հաննիբալի մահը» պիես գլխավոր հերոսն է։ Կարթագենացի զորավարի ճակատագրի ներքին ողբերգականությունը ցույց տալու փորձ է արել Մարիվոն, սակայն այդ փորձը հաջողությամբ չի պսակվել[283]:շշշ

18-րդ և 19-րդ դարերի սահմանագծին տեղի է ունեցել կտրուկ փոփոխություն Հաննիբալի կերպարի մեկնաբանության մեջ։ Արդեն Մոնտեսքյոն իր «Հռոմեացիների ծաղկման ու անկման պատճառների մասին խորհրդածություններում» գտել է որոշ նմանություններ Կարթագենի ու իրեն ժամանակակից Անգլիայի միջև։ Շատոբրիանը զարգացրել է այդ համեմատությունը՝ զուգահեռներ անցկացնելով հերցոգ Մալբորոյի ու Հաննիբալի միջև։ Հաննիբալի դերի ու նշանակության արմատական փոփոխություն է տեղի ունեցել նապոլեոնյան դարաշրջանում[283]։ Այդ փոփոխությունն իր արտահայտությունն է գտել այդ ժամանակի պաշտոնական դիմանկարչության մեջ։ Նկարիչ Ժակ Լուի Դավիդն իր «Նապոլեոնը Սեն Բեռնարն լեռնանցքին» նկարի ձախ անկյունում նշել է Հաննիբալի ու Կառոլինգի անունները։ Վինչենցո Մոնտին «Պրոմեթևս» (1797) ստեղծագործությունում Նապոլեոնին կոչել է «երկրորդ Հաննիբալ և Իտալիան ազատագրող»։ Սուրբ Հեղինեի կղզում գտնվելու ընթացքում Նապոլեոնն իրեն համեմատել է Հաննիբալի հետ։ Միայն 19-րդ դարի երկրորդ կեսին են պատմաբաններն սկսել հետաքրրքվել Հաննիբալով[284]։

Գեղարվեստական գրականություն

խմբագրել

Հաննիբալը մեծ հետք է թողել արվեստում ու մշակույթում որպես մարդ, որն ազդել է Եվրոպայի պատմության վրա։ Նրա կողմից Ալպերն անցնելը մնում է հին աշխարհի խոշորագույն ռազմական սխրանքներից մեկը, որը ոգեշնչել է շատերին (այդ թվում նաև արվեստի գործիչներին)։

Հաննիբալին նվիրված են մի շարք պատմավեպեր, որոնցից են Ջեկ Լինդսեյի «Հաննիբալ», Գեորգի Գուլիայի «Հաննիբալը՝ Համիլկարի որդին», Ալեքսանդր Նեմիրովսկու «Հաննիբալի փղերը», Ռոս Լեկիի «Հաննիբալ»[285] և Հանս Բաումանի «Ես քայլում էի Հաննիբալի հետ» ստեղծագործությունները[286]։

Կինեմատոգրաֆիա

խմբագրել
Տարի Ֆիլմ Նշումներ
2006 Հաննիբալ (Hannibal — Rome’s Worst Nightmare)[287] BBC-ի հեռուստատեսային ֆիլմը, գլխավոր դերում՝ Ալեքսանդր Սիդդիգ[288]
2005 Հաննիբալն ընդդեմ Հռոմի[289] Ամերիկյան վավերագրական ֆիլմ, National Geographic Channel
2005 Հաննիբալի ճշմարտանման պատմությունը[290] Ամերիկյան վավերագրական ֆիլմ
2001 Հաննիբալ. մարդը, որ ատում էր Հռոմը[291] Բրիտանական վավերագրական ֆիլմ
1997 Հաննիբալի խոշոր մարտերը Անգլիական վավերագրական ֆիլմ
1996 Գուլիվերի ճանապարհորդությունները Հաննիբալը հայտնվում է Գուլիվերին մոգական հայելում
1959 Հաննիբալ (Annibale)[292] Իտալական գեղարվեստական ֆիլմ, գլխավոր դերում՝ Վիկտոր Մեթյուր[293]
1955 Յուպիտերի սիրելին[294] Ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, գլխավոր դերում՝ Հովարդ Քիլ[295]
1937 Սկիպիոն Աֆրիկացի – Հաննիբալի պարտությունը (Scipione l’africano)[296] Իտալական գեղարվեստական ֆիլմ
1914 Կաբիրիա[297] Իտալական համր գեղարվեստական ֆիլմ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Dictionary of African Biography / E. K. Akyeampong, Henry Louis Gates, Jr.NYC: OUP, 2012.
  2. Амилкаръ (ռուս.) // Энциклопедический лексиконСПб.: Адольф Александрович Плюшар.
  3. https://tufas.palma.cat/system/documents/attachments/000/000/027/original/51ef57c395415b6dc808842654d4327368bbc4c4.pdf
  4. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 58. ISBN 99941-56-03-9.
  5. Ayrault Dodge, Theodore (1995). Hannibal: A History of the Art of War Among the Carthaginians and Romans Down to the Battle of Pydna, 168 BC. Da Capo Press.
  6. 6,0 6,1 Benz, Franz L. 1982. Personal Names in the Phoenician and Punic Inscriptions. P. 313—314
  7. 7,0 7,1 Baier, Thomas. 2004. Studien zu Plautus' Poenulus. P. 174
  8. Friedrich, Johannes, Wolfgang Röllig, Maria Giulia Amadasi, and Werner R. Mayer. 1999. Phönizisch-Punische Grammatik. P.53.
  9. 9,0 9,1 Brown, John Pairman. 2000. Israel and Hellas: Sacred institutions with Roman counterparts. P. 126—128
  10. «Амилькар». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  11. Габриэль, 2012, էջ 19
  12. 12,0 12,1 12,2 Габриэль, 2012, էջ 20
  13. Seibert, 1993, էջ 524
  14. Силий Италик, «Пуника», I, 73—80
  15. Кораблев, 1976, էջ 12
  16. Лансель, 2002, էջ 26
  17. Валерий Максим, IX, 3, 2
  18. Фабий Пиктор, Ганнибал, 2
  19. Аппиан, Ибер., 5
  20. Полибий, II, 1, 5
  21. Тит Ливий, XXI, 1, 4
  22. Полибий, III, 1
  23. Серов Вадим. «Аннибалова клятва». Энциклопедический словарь крылатых слов и выражений. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2012-01—31-ին.
  24. Габриэль, 2012, էջ 21
  25. Лансель, 2002, էջ 74
  26. Полибий, II, 1, 6
  27. Габриэль, 2012, էջ 23
  28. 28,0 28,1 Габриэль, 2012, էջ 25
  29. Корнелий Непот, Ганнибал, 13
  30. 30,0 30,1 Лансель, 2002, էջ 77
  31. Лансель, 2002, էջ 75
  32. Дион Кассий, фрагмент 46
  33. Шустов В. Е. Войны и сражения Древнего мира. — Ростов-на-Дону: Феникс, 2006. — С. 250. — ISBN 5-222-09075-2
  34. 34,0 34,1 Диодор, XXV, 10, 3
  35. Лансель, 2002, էջ 76
  36. Диодор, XXV, 10, 4
  37. 37,0 37,1 Диодор, XXV, 12
  38. Hoyos, 2003, էջ 74
  39. Кораблев, 1976, էջ 53
  40. Кораблев, 1976, էջ 54
  41. 41,0 41,1 «Аннибал, сын Амилькара». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  42. Габриэль, 2012, էջ 27
  43. Лансель, 2002, էջ 79
  44. Полибий, III, 30, 2
  45. Лансель, 2002, էջ 93
  46. Тит Ливий, XXI, 1, 2, 6
  47. Тит Ливий, XXI, 2, 1
  48. Лансель, 2002, էջ 90
  49. Тит Ливий, XXI, 5, 4
  50. Полибий, III, 14, 3
  51. Тит Ливий, XXI, 5, 6
  52. Кораблев, 1976, էջ 62
  53. Полибий, III, 14, 9
  54. Тит Ливий, XXI, 5, 17
  55. Лансель, 2002, էջ 103
  56. Силий Италик, «Пуника», III, 97—105
  57. Тит Ливий, XXI, 6, 2
  58. 58,0 58,1 Полибий, III, 15, 7
  59. Габриэль, 2012, էջ 112
  60. Лансель, 2002, էջ 94
  61. Аппиан, Исп., 10
  62. Лансель, 2002, էջ 95
  63. Тит Ливий, XXI, 7, 10
  64. Тит Ливий, XXI, 6, 8
  65. Полибий, XXI, 6, 8
  66. Аппиан, Исп., 12
  67. Тит Ливий, XXI, 18
  68. 68,0 68,1 68,2 Лансель, 2002, էջ 102
  69. Габриэль, 2012, էջ 133
  70. 70,0 70,1 Кораблев, 1976, էջ 76
  71. Hoyos, 2003, էջ 104
  72. Lazenby, 1994, էջ 51
  73. Габриэль, 2012, էջ 151
  74. Лансель, 2002, էջ 106
  75. Габриэль, 2012, էջ 149
  76. Полибий, III, 35, 1
  77. Лансель, 2002, էջ 111
  78. Полибий, III, 35, 7
  79. Лансель, 2002, էջ 110
  80. Полибий, III, 35, 2
  81. Тит Ливий, XXI, 24
  82. Лансель, 2002, էջ 120
  83. Лансель, 2002, էջ 122
  84. Лансель, 2002, էջ 124
  85. Тит Ливий, XXI, 35, 9
  86. Лансель, 2002, էջ 128
  87. 87,0 87,1 Лансель, 2002, էջ 134
  88. Полибий, III, 54, 4—55
  89. Тит Ливий, XXI, 35, 10—37
  90. Полибий, III, 53, 9
  91. Тит Ливий, XXI, 35, 4
  92. Лансель, 2002, էջ 136
  93. Полибий, III, 56, 4
  94. Лансель, 2002, էջ 139
  95. 95,0 95,1 Кораблев, 1976, էջ 89
  96. Полибий, III, 62
  97. Тит Ливий, XXI, 42
  98. Тит Ливий, XXI, 43—44
  99. Полибий, III, 65
  100. Тит Ливий, XXI, 46
  101. Полибий, III, 67
  102. Кораблев, 1976, էջ 94
  103. Лансель, 2002, էջ 145
  104. Кораблев, 1976, էջ 99
  105. Лансель, 2002, էջ 151
  106. Лансель, 2002, էջ 154
  107. Кораблев, 1976, էջ 100
  108. Полибий, III, 77, 1—2
  109. Тит Ливий, XXII, 2,2
  110. Кораблев, 1976, էջ 108
  111. Полибий, III, 86, 1—5
  112. Тит Ливий, XXII, 8, 1
  113. Лансель, 2002, էջ 161
  114. 114,0 114,1 Габриэль, 2012, էջ 122
  115. Габриэль, 2012, էջ 191
  116. Полибий, III, 96
  117. Hoyos, 2003, էջ 62
  118. Габриэль, 2012, էջ 194
  119. Габриэль, 2012, էջ 195
  120. Плутарх, Фабий, 3
  121. Полибий, III, 87, 6—9
  122. Тит Ливий, XXII, 8, 6
  123. Полибий, III, 89, 1
  124. Тит Ливий, XXII, 12, 3—4
  125. Кораблев, 1976, էջ 114
  126. Тит Ливий, XXII, 12, 4—5
  127. Тит Ливий, XXII, 13, 1
  128. Кораблев, 1976, էջ 116
  129. 129,0 129,1 Плутарх, Фабий, 4
  130. Плутарх, Фабий, 8
  131. 131,0 131,1 Плутарх, Фабий, 9
  132. Плутарх, Фабий, 11
  133. Плутарх, Фабий, 12
  134. Кораблев, 1976, էջ 128
  135. Тит Ливий, XXII, 36, 1—5
  136. Плутарх, Фабий, 14
  137. Тит Ливий, XXII, 51
  138. Полибий, III, 117, 6
  139. Тит Ливий, XXII, 51, 2
  140. 140,0 140,1 Лансель, 2002, էջ 178
  141. Лансель, 2002, էջ 160
  142. Кораблев, 1976, էջ 162
  143. Лансель, 2002, էջ 183
  144. Тит Ливий, XXIII, 15
  145. Плутарх, Марцелл, 11
  146. Тит Ливий, XXIII, 17, 4—7
  147. Лансель, 2002, էջ 187
  148. Габриэль, 2012, էջ 221
  149. Габриэль, 2012, էջ 222
  150. 150,0 150,1 Лансель, 2002, էջ 190
  151. Полибий, VII, 9
  152. Лансель, 2002, էջ 192
  153. Тит Ливий, XXIII, 43—46
  154. Лансель, 2002, էջ 193
  155. Кораблев, 1976, էջ 166
  156. Кораблев, 1976, էջ 167
  157. 157,0 157,1 Лансель, 2002, էջ 199
  158. Тит Ливий, XXIV, 17
  159. 159,0 159,1 Плиний, Естественная история, XVI, 4
  160. Тит Ливий, XXV, 11
  161. Полибий, VIII, 24—34
  162. Лансель, 2002, էջ 208
  163. Тит Ливий, XXVI, 8, 5
  164. Серов Вадим. «Ганнибал у ворот». Энциклопедический словарь крылатых слов и выражений. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.
  165. Кораблев, 1976, էջ 240
  166. Шустов, 2006, էջ 270—271
  167. Кораблев, 1976, էջ 241
  168. Кораблев, 1976, էջ 251
  169. Плутарх, Фабий, 23
  170. Плутарх, Фабий, 21—22
  171. Плутарх, Марцелл, 29
  172. Шустов, 2006, էջ 277
  173. 173,0 173,1 Тит Ливий, XXVII, 28
  174. Полибий, X, 33, 7
  175. Аппиан, Ганниб., 51
  176. Лансель, 2002, էջ 228
  177. Шустов, 2006, էջ 277—278
  178. Тит Ливий, XXX, 20
  179. Тит Ливий, XXVIII, 46
  180. Кораблев, 1976, էջ 280
  181. Шустов, 2006, էջ 281
  182. Шустов, 2006, էջ 283
  183. Лансель, 2002, էջ 269
  184. 184,0 184,1 184,2 Лансель, 2002, էջ 271
  185. Лансель, 2002, էջ 270
  186. Кораблев, 1976, էջ 298
  187. Полибий, XV, 5, 3
  188. Тит Ливий, XXX, 29, 2
  189. Геродот, VII,146
  190. Шустов, 2006, էջ 284—285
  191. Полибий, XV, 14
  192. Тит Ливий, XXX, 35
  193. 193,0 193,1 Кораблев, 1976, էջ 300
  194. Аппиан, Лив., 49
  195. 195,0 195,1 Кораблев, 1976, էջ 302
  196. Полибий, XV, 19
  197. Тит Ливий, XXX, 37
  198. Тит Ливий, XXX, 42—43
  199. Кораблев, 1976, էջ 304
  200. 200,0 200,1 Лансель, 2002, էջ 283
  201. Gavin De Beer, 1969, էջ 290
  202. Дион Кассий, фрагмент 86
  203. 203,0 203,1 Габриэль, 2012, էջ 282
  204. Корнелий Непот, Ганнибал, VII, 1—4
  205. Аврелий Виктор, О цезарях, 37, 3
  206. Габриэль, 2012, էջ 283
  207. Тит Ливий, XXXIII, 46
  208. Лансель, 2002, էջ 284
  209. Лансель, 2002, էջ 285
  210. 210,0 210,1 Кораблев, 1976, էջ 309
  211. Тит Ливий, XXXIII, 47, 2
  212. Тит Ливий, XXXIII, 47—48
  213. Лансель, 2002, էջ 300
  214. Badian, 1959, էջ 81
  215. Тит Ливий, XXXIV, 58, 2
  216. Тит Ливий, XXXV, 17, 2
  217. Тит Ливий, XXV, 14, 2—3
  218. 218,0 218,1 Полибий, III, 11, 2
  219. Плутарх, Фламинин, 21
  220. Тит Ливий, XXXIV, 61
  221. Аппиан, Сир., 8
  222. 222,0 222,1 Габриэль, 2012, էջ 285
  223. Лансель, 2002, էջ 307
  224. Тит Ливий, XXXV, 14
  225. Тит Ливий, XXXV, 19
  226. Полибий, III, 11, 3—9
  227. Корнелий Непот, Ганнибал, 2, 3—6
  228. Лансель, 2002, էջ 315
  229. Тит Ливий, XXXVII, 23
  230. Полибий, XXI, 14, 7
  231. 231,0 231,1 Корнелий Непот, Ганнибал, 9
  232. Юстин, XXXII, 4, 3
  233. Страбон, XI, 14, 6
  234. Плутарх, Лукулл, 31, 4—5
  235. Снисаренко А. Б. Картина четвёртая // Властители античных морей.
  236. Лансель, 2002, էջ 321
  237. Корнелий Непот, Ганнибал, 11
  238. 238,0 238,1 Лансель, 2002, էջ 322
  239. Плиний, Естественная история, V, 148
  240. Плутарх, Фламинин, 20, 5
  241. Аппиан, Сир., 43
  242. Тит Ливий, XXXIX, 51, 1—2
  243. Корнелий Непот, Ганнибал, 12, 2
  244. Лансель, 2002, էջ 327
  245. Плутарх, Фламинин, 20
  246. Корнелий Непот, Ганнибал, 12, 3—5
  247. Орозий, IV, 20, 29
  248. Тит Ливий, XXI, 4
  249. 249,0 249,1 249,2 Лансель, 2002, էջ 339
  250. 250,0 250,1 250,2 Габриэль, 2012, էջ 31
  251. 251,0 251,1 Габриэль, 2012, էջ 32
  252. 252,0 252,1 Лансель, 2002, էջ 340
  253. Габриэль, 2012, էջ 34
  254. Габриэль, 2012, էջ 36
  255. Тит Ливий, XXIV, 41, 7
  256. Советская военная энциклопедия : [в 8 т.] / председ. Гл. ред. комиссии А. А. Гречко [т. 1, 8], Н. В. Огарков [т. 2—7]. — М. : Военное изд-во М-ва обороны СССР, 1976—1980.
  257. Тит Ливий, XXI, 21, 9
  258. Лансель, 2002, էջ 104
  259. Picard, 1967, էջ 114
  260. Лансель, 2002, էջ 105
  261. Габриэль, 2012, էջ 17
  262. Габриэль, 2012, էջ 18
  263. Полибий, III, 33, 18
  264. 264,0 264,1 264,2 264,3 264,4 Лансель, 2002, էջ 323
  265. Корнелий Непот, Ганнибал, 13, 2
  266. Гамбургские папирусы, 21
  267. 267,0 267,1 Лансель, 2002, էջ 324
  268. Brizzi, 1984, էջ 101
  269. Плиний Старший. Естественная история. V. 148
  270. Цец. Хил. I. 803
  271. Лансель, 2002, էջ 338
  272. Овидий. Фасты. III. 148
  273. Овидий. Фасты. VI. 142
  274. Цицерон. Лелий. 28
  275. Флор. VI. 11
  276. Цицерон. Об Аттике. VII. 11. 1
  277. Цицерон. Филиппики. V. 25-27
  278. Лукан. Фарсала. I. 103
  279. Гораций. Эподы. XVI. 8
  280. Лансель, 2002, էջ 343
  281. Ювенал. Сатиры. X. 147—167
  282. Лансель, 2002, էջ 346
  283. 283,0 283,1 283,2 Лансель, 2002, էջ 347
  284. Лансель, 2002, էջ 348
  285. Лекки, Р. Ганнибал. — М.: АСТ, 2011. — 345 с. — ISBN 978-5-17-066864-9
  286. Бауман Г. Я шел с Ганнибалом: историко-приключенческая повесть / Пер. с нем. Н. Бурловой и Ю. Коринца. — Москва: Детская литература, 1983. — 191 с. — (Библиотека приключений и научной фантастики).
  287. «Hannibal (TV 2006)». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.
  288. «Full cast and crew for Hannibal (2006) (TV)». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.
  289. «Hannibal vs Rome». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.
  290. «The True Story of Hannibal». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.
  291. «Hannibal: The Man Who Hated Rome». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.
  292. «Annibale». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.
  293. «Full cast and crew for Annibale». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 30-ին.
  294. «Jupiter's Darling». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.
  295. «Full cast and crew for Jupiter's Darling». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 30-ին.
  296. «Scipione l'africano». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.
  297. «Cabiria». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.

Գրականություն

խմբագրել

Առաջնային աղբյուրներ

խմբագրել

Երկրորդային աղբյուրներ

խմբագրել
հայերեն
  • Իլյա Կորաբլյով, Հաննիբալ, Երևան, 1984։
  • Ն. Ա. Մաշկին, Հին Հռոմի պատմություն, Երևան, 1951։
  • Ս. Ի. Միշուլին, Հին Հռոմի պատմություն, Երևան, 1949։
  • Լապին Ն., Հաննիբալ, Երևան, 1941, 83 էջ։
ռուսերեն
  • Габриэль Р. А. Ганнибал. Военная биография величайшего врага Рима = Hannibal: The Military Biography of Rome's Greatest Enemy. — М.: Центрполиграф, 2012. — 318 с. — 3 000 экз. — ISBN 978-5-227-03130-3
  • Бир Гейвин де Ганнибал: борьба за власть в Средиземноморье. — Смоленск: Русич, 2005. — 416 с. — (Популярная историческая библиотека). — 4000 экз.
  • Елисеев М. Б. Вторая Пуническая война. — М.: Вече, 2018. — 480 с.: ил. — Серия «Античный мир». — ISBN 978-5-44446521-9.
  • Кащеев В. И. Эллинистический мир и Рим: Война, мир и дипломатия в 220-146 годах до н. э. — М.: Греко-латинский кабинет Ю. А. Шичалина, 1993. — 374 с. — ISBN 5-87245-007-9.
  • Ревяко К. А. Пунические войны. — Минск: Университетское, 1988. — 272 с. — ISBN 5-7855-0087-6.
  • Кораблев И. Ш. Ганнибал. — М.: Наука, 1976.
  • Лансель С. Ганнибал. — М.: Молодая гвардия, 2002. — 356 с. — (Жизнь замечательных людей).
  • Шустов В. Е. Войны и сражения Древнего мира. — Ростов-на-Дону: Феникс, 2006. — 521 с. — ISBN 5-222-09075-2
  • «Аннибал, сын Амилькара». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
անգլերեն
գերմաներեն
ֆրանսերեն
  • Picard G. Hannibal. — Paris, 1967.
իտալերեն
  • Brizzi G. Annibale. Strategia e immagine. — Perouse, 1984.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաննիբալ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 221