Տաղանդ (հին հունարեն՝ τάλαντον՝ կշեռք բառից լատին․՝ talentum), ծանրության չափ և դրամական միավոր Հին Հունաստանում, Բաբելոնում, Պարսկաստանում, Հյուսիսային Աֆրիկայում և այլն[1]։ Հռոմեական կայսրությունում մեկ տաղանդը կշռով հավասար էր մեկ ամֆորայում տեղավորվող ջրի քաշին (հավասար է մեկ խորանարդ հռոմեական ոտնաչափի կամ 26.027 լիտր)[2]։
Հին աշխարհի տարբեր երկրներում տաղանդի կշիռը տարբեր էր՝

Հին հունական ամֆորա
  • Աթենյան կամ հունական տաղանդը կշռում էր 26 կգ;
  • Հռոմեական տաղանդը՝ 32.2 կգ;
  • Եգիպտական տաղանդը՝ 27 կգ;
  • Բաբելոնյան տաղանդը՝ 30.3 կգ։

Տաղանդը հիմնականում օգտագործվում էր ոսկի կշռելու համար։ Որպես չափի միավոր այն հիշատակում է Հոմերոսը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 11
  2. John William Humphrey, John Peter Oleson, Andrew Neil Sherwood, Greek and Roman technology, էջ.487 (անգլ.)