Գինեգործությունը Հայաստանում

գինու արտադրություն Հայաստանում

Գինեգործությունը Հայաստանում, գինու արտադրությունը Հայաստանում։ Ըստ գինեգործության համաշխարհային կազմակերպության (OIV)[1] 2007 թվականի տվյալների, հայ գինեգործները արտադրել են 43 հազար հեկտոլիտր գինի։

«Գանձակ» տեսակի գինի

Հայաստանի տաք կլիման ապահովում է խաղողի քաղցր համը, որից էլ կարելի է պատրաստել բարձրորակ քաղցր գինիներ։ Հայաստանը գինեգործությամբ տարածաշրջանի առաջատար երկիրն է։ Հայաստանում արտադրված գինիները հատկապես աչքի են ընկնում ալկոհոլի բարձր պարունակությամբ[2]։

Պատմություն խմբագրել

 
Խաղողի բերք Երևանում

Հայկական լեռնաշխարհում հնուց ի վեր զարգացած է եղել խաղողի մշակումը։ Ըստ Աստվածաշնչյան հայտնի պատմության, խաղողագործության և գինեգործության հայրենիքը Հայաստանն է։ Աստվածաշնչյան լեգենդը պատմում է, որ մարդկությունը բացահայտեց գինու համը այն ժամանակ, երբ Նոյ Նահապետը ջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթը։

Ըստ Աստվածաշնչի, Նոյի համար խաղողից գինի պատրաստելու գաղտնիքը բացահայտեց Նոյի այծը, որն ուտելով խաղողի վայրի պտուղները հարբելու արդյունքում սկսել էր հրմշտել մյուս կենդանիներին։

  Որտեղ հաց էնտեղ կաց, որտեղ գինի, էնտեղ քնի
- Հայկական ժողովրդական ասացվածք
 

Դեռևս հեթանոսական ժամանակներից Հայաստանում կար մի ավանդույթ՝ հազար բույսերից մեռոնի եփման ավանդույթը։ 1-ին դարում Հայոց Տրդատ թագավորի վասալ Պարգև անունով մի մարդ սովորեց հեղուկից սպիրտ թորել։ 66 թվականին Տրդատը թագավորական շքախմբով և ընծաներով, նաև մեռոնով, ուղևորվում է Հռոմի կայսր Ներոնի մոտ։ Հռոմեացի պատմաբանները պատմում են, որ երբ Ներոնը մեռոն է համտեսում, երջանկանում է։ Գիտնականները Հայաստանի տարածքում հայտնաբերել են վաղ ժամանակներից պահպանված հայկական գինեգործական հնձաններ, գինու անոթներ ու կարասներ, խաղողի ածխացած կորիզներ, բազմաթիվ սեպագիր արձանագրություններ, քանդակները և այլ վավերագրեր։ Այդ ամենը վկայում են այն մասին, որ Հայաստանում գինեգործությունը մոտ 6000 տարվա պատմություն ունի[3]։

Աստվածաշնչի Հին Կտակարանում ասվում է, որ Նոյը իջնելով Արարատից[4], տնկեց իր առաջին խաղողի վազը։ Ղևոնդ Ալիշանը նշում է, որ Նոյը խաղող է տնկել Ակոռի գյուղի մոտ Գինեբլուր, Գինեհովիտ, Գինեգետ տեղանքներով մեկ։ Գիտնականների հետազոտությունները և հնագիտական պեղումները վկայում են, որ հայերը մ.թ.ա. մոտ 6-5-րդ հազարամյակներում ընտելացրել են վայրի խաղողը և զբաղվել դրա մշակմամբ։

 
Խաղողի տնկատարածք Արարատյան դաշտում

Որոշ հնագետներ պարզել են, որ Վայոց ձորի Արենի գյուղի մոտ, դեպի Նորավանքի համալիր տանող կամրջի անմիջական հարևանությամբ պեղվող «Թռչունների քարայրում» հայտնաբերվել են հին քարեդարից մինչև ուշ միջնադարին վերաբերող տարաբնույթ հուշարձաններ, որոնք անշուշտ վկայում են, որ այստեղ ժամանակին բնակություն են հաստատել մարդիկ և զբաղվել խաղողի մշակությամբ։

  Խմես հայոց գինին նեկտար՝ կենաց կանչես օտար լեզվով, քաղես հայոց վարդերն ու հեզ՝ աղջիկ կանչես օտար լեզվով...  

Հայաստանում գինեգործության զարգացման մասին վկայում են նաև հույն պատմիչ Հերոդոտոսի և հույն իմաստասեր Ստրաբոնի աշխատությունները։

1939 թվականին 7-րդ դարի Թեյշեբաինի ուրարտական բերդում (ներկայիս՝ Կարմիր բլուր) ռուս հնագետ Բորիս Պիոտրովսկիի ղեկավարությամբ իրականացված պեղումները բացահայտել են գինու պահեստ և մոտավորապես 500 կավե կճուճ։ Գինու պահեստներ հայտնաբերվել են նաև Էրեբունի քաղաք-ամրոցում, որը կառուցվել է 2800 տարի առաջ։

Նորավանքի մոտակայքում ևս հայտնաբերվել են միջնադարյան գինեգործական կենտրոններ։ 2011 թվականին Հայաստանի Արենի համալիրում, պեղումների ընթացքում հայտնաբերված աշխարհի հնագույն գինեգործական հնձանը որը 6000 տարեկան է[5][6][7][8].:

  Հայկական գինու առանձնահատկությունն այն է, որ զգում ես այն, ինչ չես կարող արտահայտել բառերով  

Գինեգործությունը Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում խմբագրել

 
Խաղողի մթերում

Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում գինեգործության զարգացման մեջ էական դեր է խաղացել խերեսային տեսակի գինու արտադրությունը, որը հիմնել են գինեգործության և խաղողագործության ոլորտի գիտնականներ Ն. Ն. Պրոստոսերդովը և Ռ. Լ. Աֆրիկյանը։ 1931 թվականին նրանք բացահայտեցին խերեսային յուրօրինակ խմորիչներ, որոնք անվանեցին cheresiensis armeniensis[9]: Հայաստանում խերեսային գինիները պատրաստվել են Ոսկեհատ (Խարջի) և Չիլար խաղողի տեսակներից։ Առաջին հայկական խերեսային տեսակի գինին՝«Աշտարակ»-ը, թողարկել է Աշտարակի գինու գործարանը, որի բաժանմունքները գտնվում էին Օշականում և Ոսկեվազ գյուղում[10]։

Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում` 1940-1985 թվականներին, գինու արտադրությունը աճեց ավելի քան 9 անգամ։ 1980-ական թվականների տվյալների համաձայն, Հայաստանում արտադրվում էր տարեկան 210 հազար տոննա խաղող, որից տարեկան մոտ 150 միլիոն լիտր գինի էր ստացվում։

Գինու արտադրանքի մեծ մասը արտահանվում էր Ռուսաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն և խորհրդային այլ երկրներ։ Այդ շրջանում Հայաստանում գինի արտադրելու պետական մենաշնորհը պատկանում էր «Արարատ տրեստ» կազմակերպությանը։

Խորհրդային Միության փլուզումից հետո գինու արտադրության մոտ 38 պետական գործարան սկսեց մասնավորեցման գործընթաց։ «Արարատ տրեստը» երեք հազար տեսակի գինի ուներ, որոշները՝ մի քանի դար հնության։ գինին առաջ, ինչպես հիմա, պահվում է կաղնուց պատրաստված տակառներում, սակայն շատ գյուղերում, որտեղ գինու արտադրություն կա, այն պահվում է կավե կճուճներում՝ կարասներում։ Ըստ փորձագետների՝ հայկական կաղնին, շնորհիվ իր վարդագույն երանգի, գինուն հաղորդում է բնական վանիլինի, շոկոլադի և չրերի համ՝ նպաստելով գինու յուրահատուկ փունջի ստեղծմանը։

Գինու փառատոններ խմբագրել

Արենիի գինու փառատոն խմբագրել

 
Արենիի գինու գործարանը

Արենին գյուղ է Հայաստանի Վայոց ձորի մարզում։ Այն հատկապես հայտնի է Հայաստանյան մասշտաբով, իր բարձր որակի գինիներով։ Ամեն տարի այս գյուղում կազմակերպվում են գինու փառատոններ, որը սովորաբար տեղի է ունենում աշնանը։ Փառատոնի շրջանակներում մասնակիցները հյուրերին հյուրասիրում են գյուղում արտադրված լավագույն գինիները։ Փառատոնը բացվում է լավագույն գինեգործների շքերթով և շարունակվում բազմաթիվ այլ միջոցառումներով՝ գինու հանրային և մասնագիտական համտեսում, երկրի լավագույն ռեստորանների ավանդական ուտեստների ցուցահանդես, երաժշտություն, պար, խաղեր, թատերական ներկայացումներ և ծրագրեր՝ սիրված արվեստագետների մասնակցությամբ և մրցույթներ, օրինակ՝ «Հայաստանը քո աչքերով», «Գինու լավագույն պիտակ», «Լավագույն գինի արտադրող» և «Լավագույն տնական գինի»։

Արցախի գինու փառատոն խմբագրել

Առաջին անգամ Արցախում գինու փառատոն անցկացվել է 2014 թվականի հոկտեմբերի 18-ին Հադրութի շրջանի Տող գյուղում[11]։ Փառատոնի նպատակը Արցախի զբոսաշրջության և գինեգործության զարգացումն էր։

Փառատոնի նախաձեռնողը եղել է Արցախի Հանրապետության զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը, որի խոսնակները կարևորել են Արցախում գինեգործության զարգացումը։

Փառատոնի ծրագիրն ներառում է գինեգործության հնագույն եւ ինքնատիպ ծիսակատարությունը, որը սկսում է՝ գինի ճզմելով, արցախյան ավանդական ուտեստների հյուրասիրությամբ, արվեստի գործերի ցուցահանդես-վաճառքով, Տողի Մելիքական ապարանքի հնագիտական գտածոների ցուցադրություն և իհարկե գինի արտադրողների ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ ներկայացված են լինելու Արցախի 5 շրջանների և Հայաստանի գինիները։

Հայկական գինու արտահանում խմբագրել

Գինու արտահանումը ըստ երկրի խմբագրել

Ներկրվող պետություն 2011 թ. 2012 թ. 2013 թ.
  Բելառուս
խաղողի գինի 11,7 18
  Չինաստան
խաղողի գինի 0,3 3,8 0,1
մրգային գինի 12,9 1,1 19,8
  Չեխիա
խաղողի գինի 6,8 13,1
մրգային գինի 3 7,2
  Ֆրանսիա
խաղողի գինի 9,1 19,9 7,6
մրգային գինի 3,9 4,8 8,4
  Վրաստան
խաղողի գինի 11,6 20,8 27,8
մրգային գինի 1,1 0,7 1,2
  Գերմանիա
խաղողի գինի 1,4 6,2 1,8
մրգային գինի 80,2 71,8 47,6
  Հունաստան
մրգային գինի 5,4
  Իսրայել
մրգային գինի 26,9
  Իտալիա
խաղողի գինի 0,3 5,7
  Ղազախստան
խաղողի գինի 3,4
մրգային գինի 10,7 26
  Լիտվա
խաղողի գինի 17,4 31,9 24,4
մրգային գինի 23,8 56,1 63,5
  Լեհաստան
խաղողի գինի 4,4 5,5 5,2
մրգային գինի 3,5 8,4 9,1
  Ռուսաստան
խաղողի գինի 582,7 962,6 1228,6
մրգային գինի 494,9 655,7 828,2
  Ուկրաինա
խաղողի գինի 4,5 7,9
մրգային գինի 42,6 31,3 31
  ԱՄՆ
խաղողի գինի 55,6 46,8 21,6
մրգային գինի 187,1 135,5 136,8

Խաղողագործության կենտրոնները խմբագրել

 
Հայկական խաղողի վաճառման կետ ճանապարհին
 
գինու տակառներ
 
Երևանի գինու ակադեմիայի համտեսի սրահը
Քարտեզ Մարզ Բնակչություն Տարածք Գինեգործության կենտրոն
  Վայոց ձորի մարզ 52 324 21,74 Եղեգնաձոր
Արենի
  Տավուշի մարզ 128 609 2 704 Իջևան
Դիլիջան
  Կոտայքի մարզ 254 397 2 100 Հրազդան
Աբովյան
Եղվարդ
Բյուրեղավան
  Արագածոտնի մարզ 132 925 2 755 Աշտարակ
Ապարան
  Շիրակի մարզ 251 941 2 681 Գյումրի

Փոստային նամականիշներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. OIV-ի պաշտոնական հոդվածը 2007 թվականի աշխարհի երկրների արդյունքների մասին Արխիվացված 2012-10-04 Wayback Machine
  2. «Ապրանքանշանային բառարան», Ի. Ա. Պուգաչև — Մ. : Գոստորգիզդատ, 1956—1961, Գինի ԽՍՀՄ-ում 50-ականներին — Գինեգործությունը Հայաստանում
  3. «Գինին մարդկությանը հայտնի ամենահին ըմպելիքներից է / Գինում մասին». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  4. Հայկական գինեգործության ավանդույթները և պատմությունները
  5. Գինեգործության և հնագիտության զարգացումը Հայաստանում
  6. «Հնագույն խաղողագործական առարկաների որոնումներ Հայաստանի տարածքում». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  7. Գինեգործությունը Հայաստանում
  8. «Հնագույն իրերի հայտնաբերումը Հայաստանի տարածքում». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  9. Н.И. Бурьян, Л.В. Тюрина “Микробиология виноделия”, Москва, Пищевая Промышленность, 1979г.
  10. «Խերեսային գինին Հայաստանում"». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 28-ին.
  11. Արցախի գինու փառատոնի ընտրված վայրը և տարբեր տեղեկություններ

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են