Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծովակ (այլ կիրառումներ)

Չլդըր (Ծովակ Հյուսիսո) (թուրքերեն՝ Çıldır), լիճ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում։ Գտնվում է Թուրքիայի Արդահանի մարզում, լավային արգելափակման ծագում ունի։ Հայելու մակերեսը 85 կմ² է, գտնվում է ծովի մակարդակից 1959 մ բարձրության վրա, խորությունը 42 մ է։ Այն տեկտոնական գոգավորության մեջ է և նախկինում խորը հովիտ է եղել, փակվել է լավային պատվարով։ Երկարությունը հյուսիսից հարավ մոտ 20 կմ է, լայնությունը՝ հյուսիսում 16 կմ։

Ծովակ / Չըլդըր
Çıldır

'
Կոորդինատներ
Տեղագրություն Թուրքիա Թուրքիա
Արդահանի մարզ
Ավազանի մակերեսը 123,0 կմ²
Ամենամեծ խորությունը 42 մ
Վիքիպահեստում

Ջուրը քաղցրահամ է, լճից դուրս է գալիս Չըլդըր (անվանում են նաև Մեծաջուր) գետը։ Ձմռանը սառցակալում է։ Սնումը խառն է։ Լճում և գետում ապրում է կարմրախայտը։1578թվականին, օգտագործելով Պարսկաստանում սկիզբ առած գահակալական կռիվները, թուրքերը վերսկսեցին պատերազմը Չըլդրի ափին։ Չըլդըրը բացի "Ծովակ" անվանումից հայերեն այլ անվանում չունի։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծովակ լիճ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 135