Փարվանա լիճ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փարվանա (այլ կիրառումներ)
Փարվանա (վրաց. ფარავანი), լիճ Հայկական լեռնաշխարհի պատմական Ջավախք գավառում։ Գտնվում է Վրաստանի Նինոծմինդայի շրջանում ՝ Ջավախքի և Աբուլ Սամսարի լեռնաշղթաների միջև, 2074 մ բարձրության վրա[1]։ Վրաստանի ամենամեծ լիճն է։
Կոորդինատներ | ||
Երկիր | Վրաստան | |
Վարչատարածքային բաժանում | Նինոծմինդայի մունիցիպալիտետ | |
Ավազանի մակերեսը | 37,5 կմ² | |
Ամենամեծ խորությունը | 3,3 մ | |
Միջին խորությունը | 2,2 մ | |
Վիքիպահեստում |
Այն ունի առավելապես ստորգետնյա սնում։ Առավելագույն մակարդակ ունենում է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, նվազագույնը՝ մայիս-հունիս ամիսներին։ Տատանման չափը մոտ 0,7 մետր է։ Լճի մակերեսը 37,5 կմ², միջին խորությունը՝ 2,4 մ, առավելագույնը՝ 3,3 մ։ Սառցակալվում է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից մինչև ապրիլ ամիս, սառցածածկույթի հաստությունը կարող է հասնել մինչև 73 սմ։ Ջուրը քաղցրահամ է, ջինջ, շրջապատված բազմերանգ ծաղիկներով զարդարված մերձալպյան մարգագետիններով։ Լճից սկիզբ է առնում Կուրի աջակողմյան վտակ Փարվանա (Թափարվան) ջրառատ գետը, որը Խերթվիս գյուղի մոտ միախառնվում է Քուռին։
Փարվանա լճին է նվիրված Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 173 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փարվանա լիճ» հոդվածին։ |