Սենոտ (իսպcenote«սենոտե») բնական հոր, փոս, որն առաջանում է կրաքարե հիմնաժայռի փլուզումից, որի տակ կուտակված են ստորգետնյա ջրեր։ Սենոտներ հատկապես շատ կան Մեքսիկայի Յուկատան թերակղզում։ Դրանք հիմնականում օգտագործվում էին մայաների կողմից զոհաբերական արարողությունների նպատակով։ «Սենոտ» եզրույթը գալիս է Յուկատեկ լեզվի «ts'onot» բառից, որը նշանակում էր ցանկացած վայր, որտեղ առկա են ստորգետնյա ջրեր[1][2]։ Սենոտները հաճախ հանդիպող երկրաբանական գոյացություններ են ցածր լայնություններում, մասնավորապես կղզիներում, ջրափնյա գծերի մոտ և պլատֆորմներում, որտեղ կան հետպալեոզոյան կրաքարի շերտեր։

Սենոտ
Մեքսիկայի Չիչեն Իցայի Սուրբ սենոտը

Սահմանում և նկարագրություն խմբագրել

 
Սենոտ Մեքսիկայում, որն օգտագործվում էր որպես ջրի աղբյուր

Սենոտները մակերեսայնորեն կապված են ստորգետնյա ջրերի հետ։ Չնայած որ ամենահայտնի սենոտները մեծ ջրափոսեր են՝ տասնյակ մետր շառավղով, ինչպես օրինակ Մեքսիկայի Չիչեն Իցայի սենոտը, դրանց մեծ մասն ավելի փոքր վայրեր են, որոնցում ջուրը դուրս չի եկել մակերես։ Սենոտներում առկա ջուրը շատ մաքուր է, քանի որ այն գալիս է անձրևաջրերից, որոնք, հոսելով ստորգետնյա ուղիներով, ֆիլտրվում են։

Երկրաբանական կառուցվածք խմբագրել

Երկրաբանական և կլիմայական փոփոխությունների արդյունքում են ձևավորվում այս յուրօրինակ էկոհամակարգերը։ Միլիոնավոր տարիներ առաջ Յուկատան թերակղզին մի մեծ ստորջրյա ժայռ էր։ Սառցե դարաշրջանում օվկիանոսի մակարդակն իջավ՝ վեր հանելով ժայռը ջրի տակից։ Կորալները ոչնչացան և արդյունքում մնաց կրաքարե հաստ շերտը։ Կրաքարի լուծումից առաջացան բազմաթիվ ժայռային համակարգեր։ Ժայռերի ներսում առաջացած բազմաթիվ երկրաբանական գոյացությունները, ինչպիսիք են ստալակտիտները, որոնք կախված են առաստաղից, ստալագմիտները, որոնք, ձգվելով հատակից մինչև առաստաղ, սյուներ են ստեղծում, հրաշալի տեսարաններ են։

Քարայրերից շատերը վերջում փլուզվեցին, մոտ 18000 տարի առաջ ավարտվեց սառցե դարաշրջանը, կլիման տաքացավ, սառցադաշտերը հալվեցին, և քարայրերը լցվեցին ջրով։

Քաղցրահամ և ծովի ջրի սահմանները խմբագրել

Յուկատան թերակղզում կա հսկայական ափամերձ ջրաբեր համակարգ, որը սովորաբար խիտ շերտատված է։ Ներթափանցող անձրևաջուրը լողում է ավելի մեծ խտություն ունեցող աղի ջրի շերտի վրա, որը ներթափանցում է ծովափից։

Տեսակները խմբագրել

 
Սենոտ Իկ Կիլ, Մեքսիկա, Յուկատան թերակղզի

1936 թվականին ստեղծվեց սենոտների դասակարգման համակարգը[3], ըստ որի` սենոտները լինում են.

  • սենոտ-կանտարո` սափորի կամ հորի տեսք ունեցող սենոտներ, մակերեսի հետ կապն ավելի նեղ է, քան ջրի մակերեսը,
  • սենոտ-սիլինդրիկո` գլանաձև սենոտներ, սրանք ուղղահայաց պատեր ունեցող սենոտներ են,
  • սենոտ-ագուադա` ծանծաղ ջրով սենոտներ,
  • գրուտա` հորիզոնական մուտք ունեցող քարանձավային սենոտներ։

Հնագիտական պեղումներ խմբագրել

2001-2002 թվականներին Յուկատան թերակղզում իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերվել են մարդկային երեք կմախքներ։ Ռադիոածխածնային վերլուծության արդյունքում պարզվել է, որ դրանցից մեկը՝ Նահարոնի Եվան, 13600 տարեկան է[4][5][6]։ 2008 թվականի մարտին Պրոեկտո էսպելեոլոջիկո դե Տուլում և Համաշխարհային ստորջրյա հետազոտողների թիմի 3 անդամ՝ Ալեքս Ալվարեսը, Ֆրանկո Ատոլինին և Ալբերտո Նավան, ուսումնասիրեցին Օյո Նեգրոն[5][7] և 57 մետր խորության վրա հայտնաբերեցին մաստոդոնտի և մարդկային գանգի մնացորդներ, ինչը հավանաբար այդ տարածքում մարդկանց բնակեցման ամենահին ապացույցն

 
Սկուբա դայվինգ սենոտներում

է։

Յուկատան թերակղզում գրեթե բացակայում են գետերը, և կան միայն մի քանի լճեր, որոնք ճահճացած են[8]։ Լայնորեն տարածված սենոտներն այս տարածքում խմելու ջրի միակ պաշարներն են։ Մայաները ջրի բավական մեծ կարիք ունեին և հետևաբար իրենց քաղաքները, օրինակ` Չիչեն Իցան կառուցել են այս բնական աղբյուրների մոտ։

20-րդ դարի առաջին կեսին սենոտներից շատերում հայտնաբերվել են զոհաբերության արարողության ոսկե արտեֆակտներ։ 1904 թվականին Էդվարդ Հերբերտ Թոմփսոնը, ով գնել էր Չիչեն Իցայի տարածքը, սկսեց հողահան աշխատանքներ կատարել այդ տարածքում։ Նա բացահայտեց մարդկային կմախքներ և զոհաբերության արարողության իրեր, որոնք հաստատում են տեղական լեգենդը՝ Սենոտի պաշտամունքը, որի ընթացքում մարդկանց զոհաբերում էին անձրևի աստծուն՝ Չահկին[9]։ Մշակութային այս ժառանգության մնացորդները պահպանվում են Յունեսկոյի կողմից[10]։

Հայտնի սենոտներ խմբագրել

 
Սենոտ Սամուլա

Ավստրալիա

Բելիզ

Կանադա

  • Սատանայի լոգարան[11]

Դոմինիկյան Հանրապետություն

  • Օյո Ասուլ
  • Լոս Տրես Օխոս
  • Օխոս Ինդիխենաս

Մեքսիկա

Յուկատան թերակղզիվ

ԱՄՆ

Զիմբաբվե

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. or tz'onot in some secondary sources, such as Sharer & Traxler 2006 p 52.
  2. Tim Scoones (producer), Jeff Goodman (photography), Dominique Rissolo (scientific adviser), Tom Iliffe (sci adv), Patricia Beddows (sci adv), Jill Yager (sci adv) (2005). Secrets of the Maya Underworld (Television production). BBC/Discovery Channel. Event occurs at 3:07. Վերցված է 2010 թ․ հունիսի 8-ին.
  3. Hall, F.G. (1936), Physical and chemical survey of cenotes of Yucatán, Carnegie Institution of Washington Publication 457, pp 5–16.
  4. Floyd B. Largent Jr. (2005 թ․ հունիս). «Early Humans South of the Border. New finds from the Yucatán Peninsula» (PDF). Mammoth Trumpet. 20 (3): 8–11. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
  5. 5,0 5,1 Fabio Esteban Amador (2011 թ․ փետրվարի 18). «Skull in Underwater Cave May Be Earliest Trace of First Americans». NatGeo News Watch. National Geographic. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 19-ին.
  6. Eliza Barclay (2008 թ․ սեպտեմբերի 3). «Oldest Skeleton in Americas Found in Underwater Cave?». National Geographic News. National Geographic. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
  7. «Cave Archeology of Early Americans» (PDF). News from the Field. El Centro Investigador del Sistema Aquífero de Quintana Roo: 6. Winter 2011. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 19-ին.
  8. Fedick, Scott L (1998). Kathryn Bernick (ed.). Ancient Maya Use of Wetlands in Northern Quintanaa Roo, Mexico. Toronto: UBC Press. ISBN 0-7748-0633-8. Վերցված է 2011 թ․ հունվարի 16-ին. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  9. Munro, Paul; Maria de Lourdes Melo Zurita (2011). «The Role of Cenotes in the Social History of Mexico's Yucatan Peninsula». Environment and History. 17 (4): 583–612. doi:10.3197/096734011X13150366551616.
  10. «Underwater Cultural Heritage». UNESCO. 2015. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 11-ին.
  11. «Devils Bath - Largest Sinkhole on Vancouver Island». Pinterest.com. 2016. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սենոտ» հոդվածին։