Տիգրան Երվանդյան

(Վերահղված է Տիգրան Աից)

Տիգրան Երվանդյան (ծննդյան և մահվան թվականները անհայտ են), Հայոց թագավոր մ.թ.ա. մոտ 560-525 թվականներին։ Հաջորդել է հորը՝ Երվանդ Ա Սակավակյացին։ Վարել է Հայաստանը Մարաստանի գերիշխանությունից ազատագրելու քաղաքականություն՝ նրա դեմ պայքարում կողմնորոշվելով դեպի նոր ձևավորող Աքեմենյան Պարսկաստանը։ Այդ մասին են վկայում Տիգրան Երվանդյանի և Աքեմենյան տերության հիմնադիր Կյուրոսի անձնական բարեկամության վերաբերյալ պահպանված ավանդախառն տեղեկությունները։

Տիգրան Երվանդյան
ԵրկիրԵրվանդունիների թագավորություն
ՏոհմԵրվանդունիներ[1]
ՀայրԵրվանդ Ա Սակավակյաց[2]
ԵրեխաներՎահագն Երվանդյան

Տիգրան Երվանդյանը մասնակցել է Մարաստանի թագավոր Աստիագեսի դեմ Կյուրոսի պատերազմին, որն ավարտվել է Մարաստանի պարտությամբ և Աքեմենյան պետության հիմնադրմամբ։ Ըստ հայկական ավանդության, Տիգրան Երվանդյանը այդ հաղթական մարտում սպանել է Աժդահակին։ Տիգրան Երվանդյանի օրոք Հայաստանը, պահպանելով ներքին անկախությունը, տուրք է վճարել Աքեմենյան Պարսկաստանին և իր զորքերով մասնակցել նրա մղած պատերազմներին։ Տիգրան Երվանդյանը կարողացել է հպատակեցնել Հայաստանի հյուսիս-արևմուտքի սահմանին բնակվող խալդայների ռազմատենչ ցեղախմբին։ Տիգրան Երվանդյանի տերության տարածքը մոտավորապես համապատասխանել է Հայկական լեռնաշխարհի սահմաններին։ Հետագայում Կյուրոսը Հայաստանը վերածել է Աքեմենյան պետությանը ենթակա մարզի՝ սատրապության։ Տիգրան Երվանդյանի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ չեն պահպանվել։

Դեռ մ.թ.ա. 612 թվականին մարական և բաբելոնական զորքերը, որոնց հետ միասին կռվում էին նաև հայկական զորաբանակներ, գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն և կործանեցին այն[3]։ Հայոց թագավորը փորձեց իր դաշնակիցներից՝ մարերից ու բաբելոնցիներից, աստիճանաբար հեռանալ և երկրի անվտանգությունն ապահովելու համար ամրացնել պետության բերդերն ու ամրոցները։ Մարական զորքերը մ.թ.ա. 585 թվականի մայիսի 28-ին ճակատամարտ տվեցին Լյուդիական թագավորության բանակներին Հալիս գետի մոտ։ Այն ավարտվեց արևի խավարման պատճառով, ինչը կողմերը համարեցին աստվածային նշան։ Պատերազմը դադարեց, երկու կողմերի միջև սահման ճանաչվեց Հալիս գետը, իսկ մինչև այն ընկած հողերը հանձնվեցին Երվանդականների թագավորությանը։

Երվանդ Սակավակյացից հետո գահ է բարձրանում իր որդիներից Տիգրանը (մ.թ.ա. 560-535)[4]։ Հայոց թագավորության սահմանները հարավ-արևելքում հասնում էին մինչև Մարաստան, իսկ հյուսիս-արևմուտքում՝ մինչև Սև ծովի ափերը։ Այն ներառում էր ոչ միայն Վանի թագավորության ողջ տարածքը, այլև անդրեփրատյան մի շարք երկրամասեր։ Նշանակալից էին թագավորության ռազմական ուժերը։ Երվանդականների թագավորությունը հզոր դաշնակից է ձեռք բերում ի դեմս պարսից արքա Կյուրոս Մեծի, ով ապստամբեց մարական տիրապետության դեմ[5]։

Տիգրան Երվանդյանը պարսից զորավար Կյուրոսի հետ մ.թ.ա. 550 թվականին մասնակցել է Մարաստանի, իսկ մ.թ.ա. 538 կամ 537 թվականին Բաբելոնի թագավորությունների կործանմանը։ Զորավարը հիմնադրում է նախադեպը չունեցող աշխարհակալ մի կայսրություն, որն իր սերունդների՝ Աքեմենյանների անունով կոչվում է Աքեմենյան Իրան՝ արիացիների պետություն։ Կյուրոս Մեծը՝ Երվանդ թագավորին ու իր ընտանիքին գերած մարական զորավար Կյուրոսի թոռը, Աքեմենյան պետության սահմաններն արևմուտքում հասցնում է մինչև Եգեյան և Միջերկրական ծովեր, արևմուտքում՝ Ինդոսի հովիտ (արևմտյան Հնդկաստան)։ Եգիպտոսը նվաճվում է մ.թ.ա. 525 թվականին։ Հյուսիսում բնական սահմանը Մեծ Կովկաս լեռնաշղթան էր։ Հայոց թագավորությունը, լինելով Կյուրոս Մեծի դաշնակիցը, իր արտոնյալ տեղն ուներ այդ տերության մեջ՝ շարունակելով մնալ գործնականում անկախ պետություն[6]։

Տիգրանին հաջորդել է Վահագն Երվանդյանը (մ.թ.ա. 535-515)[7]։ Մովսես Խորենացին նմանեցրել է նրան հայոց աստվածներից Վահագնի հետ[8]։ Այս թագավորների օրոք Վանը շարունակում էր մնալ հայոց պետության մայրաքաղաք։ Երկրորդ կարևոր քաղաքն էր Անի-Կամախը (Բարձր Հայքում), որը հոգևոր ու մշակութային կենտրոն էր։ Իրանում գահ է բարձրանում Կյուրոսի որդի Կամբյուսես II-ը (մ.թ.ա. 529-մ.թ.ա. 522)[9][10]։ Աքեմենյան կայսրությունում քաղաքական վիճակն արմատապես փոխվեց, երբ իշխանության գլուխ եկավ Դարեհ Ա Վշտասպ թագավորը (մ.թ.ա. 522-մ.թ.ա. 486)[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://m.facebook.com/Ervanduni.house/posts/886574481448284
  2. https://uniarm.wordpress.com/%D5%A5%D6%80%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A9%D5%A1%D5%A3%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5/
  3. 3,0 3,1 «Հայ ժողովրդի պատմության դասագրքեր». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 3-ին.
  4. «Երվանդունիների (Հայկազյան) թագավորությունը». Մ. Կատվալյան. www.historyofarmenia.am. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 3-ին.
  5. «Հայ-մարական հարաբերությունները». Բաղդասարյան եղբայրներ. www.findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. «Հայ-պարսկական ռազմաքաղաքական դաշինքը». Բաղդասարյան եղբայրներ. www.findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  7. Toumanoff, Cyrille, Dynasties from the Christian Caucasus of antiquity until the 19th century. Chronological and Genealogical Tables (Les Dynasties de la Caucasie Chrétienne de l'Antiquité jusqu'au XIXe Siècle. Tables Généalogiques et Chronologiques), Հռոմ, «1990» — 600 էջ։
  8. Հ. Գ. ԺԱՄԿՈՉՅԱՆ, Ա. Գ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ,
    Ս. Տ. ՄԵԼԻՔ-ԲԱՇԽՅԱՆ, Ս. Պ. ՊՈՂՈՍՅԱՆ, ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, սկզբից մինչև 18-րդ դարի վերջ (Երևանի Պետական Համալսարան), Երևան, Աբովյան փող. № 52, «ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹ3ՈՒՆ», 1975, էջ 87-93 — 704 էջ. — 20 000 հատ։
  9. «The Yervanduni Dynasty». Todd B. Krause, John A.C. Greppin, and Jonathan Slocum. utexas.edu. 2014 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  10. «Հայոց պատմություն (պարսկերեն. Pichak.net. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.