Պոմպեոս Տրոգոս
Գնեոս Պոմպեոս Տրոգոս կամ Պոմպեոս Տրոգոս (լատին․՝ Gnaeus Pompeius Trogus) (ծննդյան և մահվան թվականներն անհայտ), մ. թ. ա. I - մ. թ. 1 դդ. հռոմեացի պատմագիր։ Նրա գրած համաշխարհային պատմությունը՝ «Փիլիպպոսի պատմությունը» (44 գիրք, չի պահպանվել), մեզ հասել է շնորհիվ Տրոգոսի աշխատության գրքերի նախաբանների («Պրոլոգներ») և II - III դդ. հռոմեական պատմագիր Յուստինոսի՝ Տրոգոսի երկի կատարած համառոտության։
Պոմպեոս Տրոգոս | |
---|---|
Ծնվել է | մ.թ.ա. 1-ին դար Vaison-la-Romaine |
Մահացել է | ոչ ուշ քան 1-ին դար |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Մասնագիտություն | գրող, պատմաբան և քաղաքական գործիչ |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն[1] |
Gnaeus Pompeius Trogus Վիքիպահեստում |
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոմպեոս Տրոգոս» հոդվածին։ |