Նեպալ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նեպալ, պաշտոնապես՝ Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն (նեպալերեն नेपाल)։ Պետությունը գտնվում է Հիմալայներում, Հարավային Ասիայում։ Սահմանակից է Հնդկաստանին և Չինաստանին։
Նեպալ संघीय लोकतान्त्रिक गणतन्त्र नेपाल Sanghiya Loktantrik Ganatantra Nepāl | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
![]() | |||||
Կարգավիճակ | դեպի ծով ելք չունեցող պետություն, ինքնիշխան պետություն, տարածաշրջան և երկիր | ||||
Ներառում է | Karnali Province?, Sudurpashchim Province?, Province No. 1?, Province No. 2?, Bagmati?, Gandaki? և Lumbini Province? | ||||
Պետական լեզու | նեպալերեն[1] | ||||
Մայրաքաղաք | Կատմանդու | ||||
Պետական կարգ | դաշնային հանրապետություն[2] | ||||
Օրենսդիր մարմին | Parliament of Nepal? | ||||
Երկրի ղեկավար | Բիդհյա Դևի Բհանդարի[3] | ||||
Կառավարության ղեկավար | Khadga Prasad Oli?[4] | ||||
Մակերես | 140 800 կմ² | ||||
Ազգաբնակչություն | ▲30 327 877 մարդ (հուլիս 2020)[5] | ||||
Խտություն | 199 մարդ/կմ² | ||||
Հիմն | Sayaun Thunga Phool Ka? | ||||
Կարգախոս | जननी जन्मभूमिश्च स्वर्गादपि गरीयसी, Mother and Motherland are Greater than Heaven, Майка и Родина са по-ценни от царството небесно և Once is not enough | ||||
Հիմնադրված է | մայիսի 28, 2008 թ. | ||||
Արժույթ | Nepalese rupee? | ||||
Կենտրոնական բանկ | Nepal Rastra Bank? | ||||
Ազգային տոն | Republic Day Nepal? | ||||
Ժամային գոտի | UTC+05:45? և Nepal Standard Time? | ||||
Հեռախոսային կոդ | +977 | ||||
Ինտերնետ-դոմեն | .np | ||||
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս | 0,574[6] | ||||
nepal.gov.np |
ԱշխարհագրությունԽմբագրել
ՏեղադրությունԽմբագրել
Նեպալը գտնվում է Ասիայում և սեղմված է աշխարհի ամենաշատ բնակեցված երկու պետությունների միջև։ Նրանից հյուսիս գտնվում է Տիբեթը՝ ՉԺՀ-ի ինքնավար մարզը, իսկ հարավային սահմանում, արևմուտքից արևելք Նեպալը սահմանակից է Ուտտարանչալ, Ուտտար-Պրադեշ, Բիխար, Հյուսիսային Բենգալիա, Սիկքիմ հնդկական նահանգներին։
Հյուսիսում Նեպալը սահմանակից է Մեծ Հիմալայան լեռնաշղթային, որը հայտնի է 8000 մ-ից բարձր մի քանի գագաթներով։ Նրանցից ամենաբարձրն է Էվերեստը (8848 մ)՝ ամենաբարձր լեռը աշխարհում։
Նեպալի ամենացածր կետը գտնվում է 70 մ բարձրության վրա։ Նեպալի տարածքի ավելի քան 40 %-ը գտնվուն է ավելի քան 3000 մետր բարձրության վրա։ Դրա համար էլ Նեպալը համարվում է ամենաբարձրադիրը աշխարհում։
ԲնակչությունԽմբագրել
- Բնակչության թիվը - 28,95 միլիոն (2010 թվականի հուլիս դրությամբ)
- Տարեկան աճը - 1,4 % (պտղաբերությունը՝ 2,5 ծնունդ մեկ կնոջը)
- Կյանքի միջին տևողությունը - տղամարդկանց համար՝ 64,6, կանանց համար՝ 67
- ՄԻԱՎ վարակակիր - 0,5 % ( 2007 թվականի դրությամբ)
- Քաղաքային բնակչությունը - 17 %
- Գրագիտությունը - տղամարդկանց 62,7 %-ը և կանանց 34,9 %-ը (ըստ 2001 թվականի մարդահամարի)։
Մշակութա-էթնիկական Նեպալը ներկայացնում է իրենից հարյուրավոր ազգերի և կաստաների խառնուրդ։ Կաստաների սահմանները, ինչպես կանոն, թափանցիկ են և որևէ կաստային սահմանի պատկանելիությունը կախված է նաև դիտորդի ընդունված ավանդույթներից։ Նեպալի բնակչությունը խոսում է յոթանասուն տարբեր լեզուներով ու բարբառներով։
ԱզգագրությունԽմբագրել
Նեպալի ժողովուրդները հիմնականում պատկանում են սինո-տիբեթյան (տիբեթո-բիրմայան խումբ) և հնդեվրոպոկան ընտանիքների խմբերին։ Քիչ չեն այն ժողովուրդները, որոնք հանդիսանում են փախստականներ, նվաճողներ կամ վերաբնակներ։ Բնակչության 49 %-ի մայրենի լեզուն է հանդիսանում նեպալերենը։ Մյուս տարածված լեզուներից են մայթհին (12,4 %), բհոջպուրին (7,6 %), տհարուն (5,9 %), տամանգը (5,2 %), նևարին (3,6 %) և մագարին (3,4 %)։
ԿրոնԽմբագրել
Ըստ պաշտոնական տվյալների բնակչության 90 %-ը դավանում է հինդուիզմ։ Ըստ անկախ հաշվարկների, հինդուիզմի կողմնակիցներ են նրանց միայն 70 %-ը կամ ավելի քիչ։ Սա շեղում է այն պատճառով, որ կան բազմաթիվ ազգերի ներկայացուցիչներ, որոնք, թեև պաշտոնապես հայտարարում են հավատարմություն հինդուիզմին, բայց իրականում ընդունում են կամ անիմիզմ, կամ բուդդայականություն։ Այնուամենայնիվ, հինդուիզմը Նեպալի գերիշխող կրոնն է։ Բնակչության 11 %-ը իրեն համարում է բուդդայական, հատկապես Մուստանգի թագավորությունում։ Գոյություն ունեն նաև փոքրամասնություններ, որոնք դավանում են իսլամ, կիրանտ և պատկանում են առանձին անիմիստական հավատալիքների։
Նեպալի մասին նկարներ և լուսանկարներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 7 // Constitution of Nepal 2015
- ↑ http://www.auswaertiges-amt.de/DE/Aussenpolitik/Laender/Laenderinfos/01-Nodes_Uebersichtsseiten/Nepal_node.html — 2015.
- ↑ https://www.presidentofnepal.gov.np/
- ↑ https://thehimalayantimes.com/nepal/oli-to-be-sworn-in-today/
- ↑ Central Intelligence Agency Country Comparison :: Population — USA: CIA, 1997. — ISSN 1553-8133; 0277-1527
- ↑ Human Development Report — United Nations Development Programme.