Լեսոթո, պաշտոնապես Լեսոթոյի թագավորություն (սեսոթո՝  'Muso oa Lesotho), անկլավային, առանց ծովի ելք ունեցող երկիր հարավային Աֆրիկայում, ամբողջովին շրջապատված Հարավ Աֆրիկյան հանրապետությամբ։ Տարածքը մոտ 30.000 կմ քառակուսի, բնակչությունը մոտ երկու միլիոն[2]։ Մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքը Մասերուն է։ Լեսոթոն Միավորված ազգերի կազմակերպության, Ազգերի Բրիտանական Համագործակցություն և Հարավային Աֆրիկայի զարգացման հիմնադրամի (SADC) անդամ է։ Լեսոթո անվանումը ուղակիորեն թարգմանվում է երկիր, որտեղ ժողովուրդը խոսում է Սեսոթոերեն[3]։ Երկրի բնակչության մոտ 40%-ը ապրում է աղքատության շեմին` օրական մոտ 1,25 ԱՄՆ դոլար եկամուտով[4]։

'Muso oa Lesotho
Լեսոթոյի Թագավորություն
Լեսոթո դրոշ
Դրոշ
Լեսոթո զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝
Lesotho Fatše La Bontata Rona
Լեսոթո, մեր հայրական երկիր
Լեսոթո դիրքը
Մայրաքաղաք
Ամենամեծ քաղաք
Մասերու
29°28′S, 27°56′E
Պետական լեզուներ
Էթնիկ խմբեր 
Կառավարում
 -  թագավոր Լետսիե III
 -  Վարչապետ Պակալիտա Մոսիսիլի
Անկախություն
 -  Մեծ Բրիտանիայից հոկտեմբերի 4, 1966 
 -  Ջրային (%) չնչին
Բնակչություն
 -  2009 նախահաշիվը 2,067,000  (144-րդ)
 -  2004 մարդահամարը 2,031,348 
ՀՆԱ (ԳՀ) 2013 գնահատում
 -  Ընդհանուր $4.277 բիլլիոն[1] 
 -  Մեկ շնչի հաշվով $2,244 
ՀՆԱ (անվանական) 2013 գնահատում
 -  Ընդհանուր $2.616 բիլլիոն 
 -  Մեկ շնչի հաշվով $1,372 
Ջինի (2003) 52.5 
ՄԶՀ (2013) 0.486 (162-րդ)
Արժույթ Լեսոթոյի լոտի (LSL)
Ժամային գոտի (ՀԿԺ+2)
Ազգային դոմեն .ls
Հեռախոսային կոդ +266

ԱնվանումԽմբագրել

1860֊ական թվականների վերջին երկիրը զավթել են անգլիացի գաղութարարները, 1884 թվականին պաշտոնապես հայտարարվել է Մեծ Բրիտանիայի պրոտեկտորատը՝ Բուսուտոլենդ անունով (անգլ.՝ Basutoland, բառացի՝ «բասուտոների երկիր», և Land՝ «երկիր»)։

1966 թվականի հոկտեմբերի 4֊ին Բասուտոլենդը ստացավ անկախություն և նոր սահմանադրությամբ կոչվեց Լեսոթոյի Թագավորություն[5]։

ՊատմությունԽմբագրել

1966 թվականի հոկտեմբերի 4-ին ստացել է անկախություն։

ՍպորտԽմբագրել

Լեսոթան մասնակցում է ամառային օլիմպիական խաղերին, իսկ 1972 թվականին Լեոթոյի աթլետներին հաջողվեց գրանցել ամենաբարձր ցուցանիշը։ Լեսոթոյի օլիմպիական պատմության մեջ Լեսոթոյի մարզիկները երբևէ չեն նվաճել որևէ օլիմպիական մեդալ։

Լեսոթայի ֆուտբոլի ազգային հավաքականը հիմնադրվել է 1932 թվականին, իսկ արդեն 1964 թվականին Լեսոթան անդամագրվել է ՖԻՖԱ[6] և ապա ԿԱՖ Կոնֆեդերացիա։ Լեսոթայի ֆուտբոլիստները երբևէ չեն մասնակցել Աշխարհի կամ Աֆրիկայի առաջնություններին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Lesotho»։ International Monetary Fund։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 17 
  2. Department of Economic and Social Affairs Population Division (2009)։ «World Population Prospects, Table A.1» (PDF)։ 2008 revision։ United Nations։ Վերցված է մարտի 12, 2009 
  3. Nicole Itano (2007)։ No Place Left to Bury the Dead։ Simon and Schuster։ էջ 314։ ISBN 0-7432-7095-9 
  4. Human Development Indices, Table 3: Human and income poverty, p. 35. Retrieved 1 June 2009
  5. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս» 
  6. «Lesotho Profile» (անգլերեն)։ FIFA։ Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին։ Վերցված է 22 июня 2010 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 585