Արաբական Միացյալ Էմիրություններ

Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) (արաբ․՝ الإمارات العربية المتحدة‎‎), ինքնիշխան պետություն Հարավ-արևմտյան Ասիայում՝ Արաբական թերակղզու հարավարևելյան մասում։ ԱՄԷ-ն հարավից և արևմուտքից սահմանակից է Սաուդյան Արաբիային, հարավ-արևելքից և հյուսիս արևելքից Օմանի հետ։ ԱՄԷ-ի ափերը ողողում են Օմանի և Պարսից ծոցերը։

جالإمارات العربية المتحدة
Ալ-Իմարաթ ալ-Արաբիա ալ-Մուտտախի
Միացյալ Արաբական Էմիրություններ
Արաբական Միացյալ Էմիրատներ դրոշ
Դրոշ
Արաբական Միացյալ Էմիրատներ Զինանշան
Զինանշան
Նշանաբան՝
«Աստված, ժողովուրդ, նախագահ»
Ազգային օրհներգ՝ Իշի Բիլադի (Իմ ազգը թող ապրի երկար)
Արաբական Միացյալ Էմիրատներ դիրքը
Արաբական Միացյալ Էմիրատներ դիրքը
ՄայրաքաղաքԱբու Դաբի
22°47′N, 54°37′E
Ամենամեծ քաղաք Դուբայ
Պետական լեզուներ արաբերեն
Կառավարում Ֆեդերադիվ
 -  Նախագահ Մուհամմադ ալ-Նախայան
 -  Վարչապետ Մուհամեդ ալ-Մաքթում
Տարածք
 -  Ընդհանուր 83,600 կմ²  (116-րդ)
 -  Ջրային (%) 0
Բնակչություն
 -  2008 նախահաշիվը 5,432,746  (109-րդ)
 -  Խտություն 64 /կմ² 
 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ)  գնահատում
 -  Ընդհանուր $129.3 մլրդ (150-րդ)
ՄՆԶԻ (2007) 0.868 (39-րդ)
Արժույթ ՄԱԷ-ի դիրհամ (درهم) (AED)
Ժամային գոտի GMT+4 (ՀԿԺ+4:00)
Ազգային դոմեն .ae
Հեռախոսային կոդ +971

Պատմություն

խմբագրել

VII դարում փոքր շեյխությունները, որոնք տեղակայված էին Պարսից ծոցի հարավային և Օմանի ծոցի հյուսիսարևմտյան ափերին, մտան Արաբական խալիֆայության կազմի մեջ, վերջիններս արդեն այս տարածքներում տարածել էին իսլամը։ Այս ժամանակահատվածում ստեղծվեցին Դուբայ, Շարջա, Էլ-Ֆուջեյրա քաղաքները։ Արաբական խալիֆայության թուլացումից հետո շեյխությունները ստացան ավելի շատ ինքնիշխանություն։ X-XI դարերում Արաբական թերակղզու արևելյան հատվածը մտնում էր Կարմատների պետության կազմի մեջ, իսկ վերջինիս բաժանումից հետո տարածքը անցավ Օմանի իշխանության տակ։

XV դարի վերջին եվրոպացիները սկսեցին իրենց ազդեցությունը այս տարածքների վրա։ Պորտուգալիան առաջին եվրոպական երկիրն էր, որ կարողացավ հաստատվել թերակղզում։ Պորտուգալիան իր հսկողության տակ առավ Բահրեյնը, Ջուլֆարը և Հորմուզի նեղուցը։

Բրիտանական պրոտեկտորատ

խմբագրել

Օստ-Հնդկական խումբը մշտապես ռազմական էքսպեդիցիաներ էր ուղղում դեպի Պարսից ծոց և 1820 թվականին ստիպեց 7 արաբական թագավորությունների էմիրներին և շեյխերին կնքել մի համաձայնագիր, որով անգլիացիները տիրելու էին այս տարածքներին և Օմանը վերջնականապես բաժանելու էին 3 մասի՝ իմամաթ Օման, սուլթանաթ Մասքաթ և «Ծովահենների ափ»։ 1853 թվականից այս թագավորությունները միասին կոչվում էին «Պայմանական Օման»։

Թագավորության տարածքում ստեղծվեցին անգլիական ռազմական բազաներ։ Քաղաքական ղեկավարությունը իրականացնում էր անգլիացի քաղաքական լիազորը։ Բրիտանական պրոտեկտորատի ստեղծումը չխանգարեց տեղի բնակիչների ավանդույթներին և դավանանքին։ Տեղի բնակիչները շարունակում էին պահպանել հին ավանդույթները։

Գլխավոր ցեղը այս տարածքում, եղել և մնում է Բանի-Յազը, որը հենց սկզբից բնակված է եղել Լիվայի և Ալ-Այինի օազիսների վրա։ 1833 թվականի Բանի-Յազ ցեղից Մաքթումները, գաղթում են օազիսներից և հաստատվում Դուբայում, անկախացնելով այն։ Այսպես ստեղծվեց Մաքթումների դինաստիան, որը ղեկավարում է Դուբայի Էմիրությունը մինչ օրս։

1920-ականներին «Պայմանական Օման»-ում սկսվեց պայքարը անկախության համար, որը սկսվեց Շարջա և Ռաս-ալ-Խայմա քաղաքներից։ Հենց այդ ժամանակ տեղի ունեցավ մի հայտնություն, որը բեկումնային դարձավ ոչ միայն Էմիրությունների, այլ ամբողջ Միջին Արևելքի համար. Պարսից ծոցում գտնվեցին նավթի չափազանց հարուստ պաշարներ։

1950-ականներից սկսած նավթի արդյունաբերությունը ոտքի կանգնեցրեց երկիրը և այն սկսեց արագ տեմպերով զարգանալ, սակայն թագավորությունը դեռ մնում էր բրիտանական պրոտեկտորատի ազդեցության տակ։ Սակայն 1964 թվականին Բրիտանական պրոտեկտորատին դեմ դուրս եկավ Արաբական երկրների լիգան, որը պաշտպանում էր արաբական ժողովուրդների լիովին անկախացման հարցը։ 1968 թվականին որոշվեց, որ 1971 թվականին բրիտանական զորքերը պետք է դուրս գան Սուեզի ջրանցքի հարակից տարածքներից և Պարսից ծոցի պետություններից։ Թագավորությունները կնքեցին համաձայնագիր Պարսից ծոցի Արաբական Թագավորությունների Ֆեդերացիա ստեղծելու մասին։ Այս ֆեդերացիայի մեջ պետք է մտնեին Բահրեյնը և Կատարը, սակայն ավելի ուշ նրանք դարձան ինքնուրույն պետություններ։

Անկախ պետություն

խմբագրել

1971 թվականի դեկտեմբերի 2-ին «Պայմանական Օմանի» 7 Էմիրություններից 6-ը հայտարարեցին նոր ֆեդերացիայի ստեղծման մասին, որը անվանում էր Արաբական Միացյալ Էմիրություններ, 7-րդ Էմիրությունը՝ Ռաս-ալ-Խայման, միացավ նրանց 1972-ին։

Պետության անկախացումը համընկավ նավթի գների կտրուկ աճի հետ, որը գալիս էր Սաուդյան Արաբիայի կոշտ քաղաքական տնտեսությունից։ Այս ամենը նոր ճանապարհ ստեղծեց նորանկախ երկրի համար ինքնուրույն քայլեր գցելու տնտեսության և ներքին քաղաքականության մեջ։ Նավթի վաճառքի եկամուտների և այս ոլորտում մեծ ներդրումների շնորհիվ պետությունը շատ արագ զարգացավ։ Երկրում զարգացան նաև տուրիզմի և ֆինանսական ոլորտները։

1990-1991 թվականներին Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերը մասնակցեցին Քուվեյթի անկախացմանը։

Քաղաքական կառուցվածք

խմբագրել

Արաբական Միացյալ Էմիրությունները(ԱՄԷ) դաշնային սահմանադրական միապետություն է, որը կազմված է 7 Էմիրություններից` Աբու Դաբիի, Աջմանի, Դուբայի, Շարջայի, Ռաս-ալ-Խայմայի, Ումմ-ալ-Քուվեյնի, Ֆուջեյրայի Էմիրություն Յուրաքանչյուր Էմիրություն կառավարվում է Էմիրի կողմից և ունի իր սեփական վարչակազմը։ Յուրաքանչյուր էմիր ինքնավար է տնօրինում իր էմիրության ռեսուրսները։ ԱՄԷ-ում քաղաքական կուսակցություններ չկան։ Պետությունը գլխավորում է Աբու Դաբիի էմիրությունը, իսկ ղեկավարությունը՝ Դուբայի Էմիրությունը։

Միության Վերին Խորհուրդ

խմբագրել

Փաստացի Միության Վերին Խորհուրդը գրավում է բարձր դիրք ԱՄԷ-ի պետական կառուցվածքում։ Խորհուրդը բաղկացած է 7 էմիրությունների ղեկավարներից։ Խորհուրդը որոշում է պետության ընդհանուր քաղաքականությունը։ Խորհուրդը նաև որոշում է Խորհրդի պատգամավորների նախագահին։

Խորհրդի աշխատանքը սկսվում է ամեն տարվա հոկտեմբերի սկզբին, սեսիայի ընթացքում խորհուրդը պարտավորվում է անցկացնել պլենարային նստաշրջաններ 2 ամիսը մեկ։ Խորհրդի ղեկավարը իրավունք ունի հրավիրել ժողով արտակարգ իրադրության դեպքում կամ խորհրդի անդամների պահանջով։ Ցանկացած որոշման համար պետք առնվազն 5 խորհրդի անդամի ներկայությունը, որոնց մեջ Աբու Դաբիի և Դուբայի ներկայացուցիչների ներկայությունը պարտադիր է։ Խորհրդի ժողովները, որպես կանոն, կրում փակ բնույթ։

Նախագահ

խմբագրել

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը և մայրաքաղաքային էմիրության՝ Աբու Դաբիի էմիրը համարվում է նույն անձնավորությունը։ Դրա պատճառը էմիրության չափազանց հզոր լինելն է, ղեկավարությունը փոխանցվում է ժառանգաբար։ Մինչև 1966 թվականը ինչպես Աբու Դաբիում, այնպես էլ հարևան Սաուդյան Արաբիայում ընդունված էր, որ ղեկավարությունը ժառանգաբար անցնում է եղբորից եղբոր։ ԱՄԷ-ի նախագահ համարվում է նաև զինված ուժերի գլխավոր հրամանատարը և Պաշտապնության Վերին Խորհրդի նախագահն։ Պետության ղեկավարը ստորագրում է հրամաններ և օրենքներ, որոնք նախօրոք հաստատվել էին Վերին Խորհրդի կողմից։ Բացի այդ, նա նշանակում է ամբողջ դիվանագիտական համակարգը, բարձրագույն զիվորական և քաղաքացիական պաշտոնները, ստորագրում և հաստատում է մահապատժի որոշումը։

 
Շեյխ Մուհամեդ իբն Ռաշիդ ալ-Մաքթում

Գոյություն ունի փոխ-նախագահի պաշտոն։ Փոխ-նախագահը նշանակվում է Միության Վերին Խորհրդի կողմից, 5 տարի ժամկետով։

2022 թվականի մայիսի 14-ից ՄԱԷ-ի նախագահի պաշտոնը գրավում է շեյխ Մուհամմադ բին Զայիդ ալ-Նահյանը։ Ալ-Նախայանների դինաստիան ղեկավարում է Աբու Դաբին արդեն ավել քան 250 տարի։

Նախարարների Խորհուրդ

խմբագրել

Գործադիր իշխանությունը ներկայացված է Նախարարների Խորհրդով, ղեկավարի գլխավորությամբ, որը նշանակվում է նախագահի կողմից և հաստատվում Վերին Խորհրդի կողմից։ Ղեկավարության պարտականությունների մեջ է մտնում օրինագծի և բյուջեի ընդունումը, օրենքների և մյուս նորմատիվային ակտերի ընդունումը, դատական որոշումներին հետևելը, աշխատակիցների նշանակումը կամ ազատումը։ Ներկա պահին Նախարարների Խորհուրդը ղեկավարում է Շեյխ Մուհամեդ իբն Ռաշիդ ալ-Մաքթումը։ Կան հետևյալ նախարարություններն ու ծառայությունները՝

  • Փոխնախագահ և վարչապետ
  • Պաշտպանության նախարար
  • Պաշտպանության գործերի պետնախարար
  • Փոխվարչապետ
  • Ներքին գործերի նախարար
  • Փոխվարչապետ
  • Նախագահի գործերով նախարար
  • Փոխվարչապետ
  • Ֆինանսների նախարար
  • Ֆինանսական գործերի պետնախարար
  • Կառավարության գործերի նախարար
  • Կառավարության զագացման և ապագայի պետնախարար
  • Դաշնային Գերագույն խորհրդի գործերի նախարար
  • Դաշնային Ազգային խորհրդի գործերի նախարար
  • Պետական նախարար
  • Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար
  • Արտաքին գործերի պետնախարար
  • Միջազգային համագործակցության պետնախարար
  • Արդարադատության նախարար
  • Առողջապահության նախարար
  • Արդյունաբերության և առաջադեմ տեխնոլոգիաների նախարար
  • Արհեստական ինտելեկտի, թվային տնտեսության և հեռահար աշխատանքի կիրառման հարցերով պետնախարար
  • Առաջադեմ տեխնոլոգիաների պետնախարար
  • Էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար
  • Արտաքին առևտրի պետնախարար
  • Ապագա պարենային անվտանգության պետնախարար
  • Էկոնոմիկայի նախարար
  • Կրթության նախարար
  • Հանրային կրթության պետնախարար
  • Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարար
  • Հանդուրժողականության և համակեցության նախարար
  • Համայնքների զարգացման նախարար
  • Ձեռնարկատիրության և ՓՄՁ պետնախարար
  • Մշակույթի և երիտասարդության նախարար
  • Երիտասարդության հարցերով պետնախարար
  • Մարդկային ռեսուրսների և Էմիրությունների նախարար

Ազգային Խորհուրդ

խմբագրել

Օրենսդիր իշխանությունը ներկայացված է Ազգային Խորհրդով, որի կազմի մեջ մտնում են ներկայացուցիչներ բոլոր էմիրություններից, որոնց քանակը ամրագրված է սահմանադրության մեջ և որոշվում են բնակչության թվաքանակից և քաղաքական ու տնտեսական իրադրությունից այս կամ այլ էմիրությունում։ Ցանկացած էմիրություն կարող է ընտրել Ազգային Խորհուրդի ընտրությունների սեփական մեթոդ։ Ներկա պահին Խորհրդի կազմում մտնում են 40 նախարարներ (8-ական Աբու Դաբիից և Դուբայից, 6-ական Ռաս-ալ-Խայմայից և Շարջայից և 4-ական Ֆուջեյրայից, Ումմ-ալ-Քուվեյնից և Աջմանից

Միության Բարձրագույն Դատարան

խմբագրել

Դատական իշխանությունը ներկայացված է Միության Բարձրագույն Դատարանով, որը համարվում է Միացյալ Արաբական Էմիրությունների գերագույն դատարանը։ Այն կառուցված է գլխավոր դատավորով և 4 անկախ դատավորներից։ Բարձրագույն դատարանը կարգավորում է հարաբերությունները էմիրությունների միջև, ինչպես նաև Վերին Խորհրդի անդամների։

Աշխարհագրություն

խմբագրել

Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքը նմանվում է ռնգեղջյուրի եղջյուրին, որը կարծես թե մտել է Պարսից ծոց, Արաբական թերակղզու հյուսիսարևելյան վերջավորությունից։ ՄԱԷ-ն սահմանակից է հարավից և արևմուտքից Սաուդյան Արաբիայի հետ, իսկ արևելքից՝ Օմանի։ Պետության հյուսիսային ափերը դեմ դեմաց են գտնվում Իրանի հետ Պարսից ծոցով, իսկ Կատարը գտնվում 50կմ դեպի հյուսիս-արևմուտք։ ՄԱԷ-ն բաղկացած է 7 էմիրություններից՝ Աբու Դաբի, Աջման, Դուբայ, Ֆուջեյրա, Ռաս-ալ-Խայմա, Շարջա և Ումմ-ալ-Քուվեյն։ 7 էմիրությունները միասին գրավում են տարածք, որը համարժեք է Պորտուգալիային։ Աբու Դաբիի Էմիրությունը գրավում է պետության տարածքի 85%-ը, իսկ ամենափոքր էմիրության՝ Աջմանի տարածքն է ընդամենը 250 քառ. կմ։

ԱՄԷ-ի աշխարհագրության առանձնահատկությունն այն է, որ պետության տարածքի մեծ մասը կազմում են ավազային անապատները, որոնք մի մասն են կազմում աշխարհի ամենամեծ Ռուբ-Էլ-Խալի ավազային անապատի, որը գտնվում է հարևան Սաուդյան Արաբիայի հարավ-արևելքում։ Այս տարածքները ծածկված են հաստ աղի շերտով, այն ինչ երկրի հյուսիսում և արևելքում գերակշռում են օազիսները և լեռնային հիանալի տեսարանները։ Ֆաունայի հիմնական ներկայացուցիչներից են՝ արաբական հովազը և իբեկսը, ուղտը, այծերը։

Կլիման

խմբագրել

Երկրի կլիման չափազանց տաք է և չորային։ Հաճախ են լինում ավազային փոթորիկներ։ Ամռանը ջերմաստիճանը կազմում է 30-35, իսկ ձմռանը 20-23 աստիճան Ցելսիուսի սանդղակով։ Ամեն տարի նոյեմբերից մինչև մայիս տեղումների քանակը կազմում է 100մմ։

Տարածքային ամբողջականության կառուցվածք

խմբագրել
 
ՄԱԷ-ի սահմանային և վարչական կառուցվածքը
Էմիրություն Օրիգինալ
անվանումը
Վարչական
կենտրոն
Տարածք, կմ² Բնակչություն, մարդ
Աբու Դաբի أبو ظبي Աբու Դաբի 67 340 1 465 431
Աջման عجمان Աջման 259 260 492
Դուբայ دبي Դուբայ 3 885 1 229 330
Շարջա الشارقة Շարջա 2 590 656 941
Ռաս-ալ-Խայմա رأس الخيمة Ռաս-ալ-Խայմա 1 683 191 753
Ումմ-ալ-Քուվեյն أم القيوين Ումմ-ալ-Քուվեյն 777 59 098
Ֆուջեյրա الفجيرة Ֆուջեյրա 1 166 118 933

Բնակչություն

խմբագրել

Միացյալ Արաբական Էմիրությունների բնակչությունը կազմում է 4,5 միլիոն մարդ, որից արաբները կազմում են միայն 1/3 մասը, իսկ տեղաբնակները 11%։ Մնացածները ներգաղթածներ են Պակիստանից, Հնդկաստանից, Բանգլադեշից, Շրի Լանկայից և Հարավային Ասիայի մյուս երկրներից, որոնք տեղափոխվել են ՄԱԷ ժամանակավոր աշխատողի կարգավիճակով։ Բնակչության 85% չեն համարվում երկրի քաղաքացիներ։ Արաբ ներգաղթածները հիմնականում Պաղեստինի բնակիչներ են։

Բնակչության 88% կենտրոնացված են քաղաքներում։ Խոշորագույն և ավելի դինամիկ զարգացող քաղաքն է Դուբայը, 1,5 միլիոն բնակչությամբ։ Մյուս խոշոր քաղաքներն են Աբու Դաբին, Ալ-Այինը, Ֆուջեյրան և Շարջան։

ՄԱԷ-ի գրեթե բոլոր քաղաքացիները մուսուլմաններ են, որոնցից 85% սուննիներ, իսկ 15% շիաներ։ Էմիրությունների փախստականների ծառայության հավաստմամբ, գաղթականների 55% ևս մուսուլման են, 25% հինդուիստներ, 10% քրիստոնյաներ, 5% բուդդիստներ։ Մյուս 5% կազմում են փոքրամասնությունները։ 4,5 միլիոն բնակչությունից հաշվված նաև օտարերկրացիներին, մուսուլմանները կազմում են 3/4 մասը։

Դուբայը միակ էմիրությունն է, որտեղ կա հինդուիստական տաճար։ Իսկ եկեղեցիներ կան բոլոր էմիրություններում։

Տրանսպորտ

խմբագրել

Ներկա պահին հիմնական տրանսպորտային միջոցը համարվում են ավտոմեքենաները, ճանապարհների մեծամասնությունը ասֆալտապատված է։ Երկրում կան խոշոր միջազգային օդանավակայաններ, նավահանգիստներ, նավթահաններ, կառուցվում է Դուբայի մետրոպոլիտենը։

Մշակույթ

խմբագրել

ՄԱԷ-ն մուսուլմանական երկիր է։ Այստեղ ընդունված է չէ գտնվել փողոցում ոչ սթափ վիճակում (հակառակ պարագայում կարող են հայտնվել բանտում) կամ արտահայտիչ հագնվելը (հատկապես վերաբերվում է կանանց)։ Սակայն վերջին շրջանի զբոսաշրջիկների կտրուկ աճի պատճառով ավանդույթները գնում է դեպի եվրոպական նորմերին։

Տեղի բնակչության մեջ վերջին ժամանակներում սկսվել է ավելի շատ գնահատվել կրթությունը, և դրա շնորհիվ ՄԱԷ-ում ստեղծվել են միջազգային մակարդակի բարձրագույն ուսումնական հաստատություններ, բացվել են աշխարհի տեխնիկապես առաջավոր կազմակերպությունների գիտա-տեխնիկական կենտրոններ։

Ամսաթիվ Հայերեն անվանումը Տեղական անվանումը
Հունվարի 1 Նոր Տարի  
Փոփոխական է Բակրիդ Eid-ul-Adha
Փոփոխական է Իսլամական Նոր Տարի El am Hejir
Փոփոխական է   Ashura - Muharrum/Dr.Babu Jagjivan Ram
Օգոստոսի 6 Շեյխ Խալիֆա իբն Զաիդ Ալ-Նախայանի ղեկավարման սկիզբը  
Դեկտեմբերի 2 Ազգային օր Al-Eid Al Watani (العيد الوطني)  
Փոփոխական է Ռամադանի վերջը Eid Al Fitr

Տես նաև

խմբագրել

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Շարջա)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արաբական Միացյալ Էմիրություններ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 668