Հայիթի
Հայիթիի Հանրապետություն կամ Հայիթի (ֆրանսերեն՝ Republique d'Haiti, Հայիթիի կրեոլերեն, Repiblik d Ayiti), պետություն տեղակայված Հայիթի կղզու վրա, Կարիբյան ծովի Մեծ Անտիլյան կղզիներում Կոբայից արևելք: Այն զբաղեցնում է կղզու երեք ութերորդ մասը, որը նրա հետ կիսում է Դոմինիկյան Հանրապետությունը[5][6]: Հայիթիի տարածքը կազմում է 27.750 կմ քառակուսի և ունի մոտ 10,8 միլիոն բնակիչ` դառնալով Կարիբյան համագործակցության ամենաշատ բնակչությամբ երկիրը և երկրորդը` Կարիբյան ավազանում:
Հայիթիի Հանրապետություն République d'Haïti Repiblik Ayiti |
||||
---|---|---|---|---|
|
||||
Նշանաբան՝ "L'Union Fait La Force" (ֆրանսերեն) "Միացումը զորություն է" |
||||
Ազգային օրհներգ՝ Լա Դըսալինիեն |
||||
|
||||
Մայրաքաղաք | Պորտ-օ-Պրենս | |||
Ամենամեծ քաղաք | մայրաքաղաք | |||
Պետական լեզուներ | Հայիթիի կրեոլերեն, ֆրանսերեն | |||
Էթնիկ խմբեր | 95.0% սևամորթ, 5% մուլատ և սպիտակամորթ[1] | |||
Կառավարում | Խորհրդարանական հանրապետություն | |||
- | Նախագահ | Ռընե Պրեվալ | ||
- | Վարչապետ | Ժան-Մաքս Բելրիվ | ||
Ստեղծում | ||||
- | որպես Սեն-Դոմինգ | 1697 | ||
- | Անկախություն Ֆրանսիայից | հունվարի 1 1804 |
||
- | Ջրային (%) | 0.7 | ||
Բնակչություն | ||||
- | 2009 նախահաշիվը | 9,833,000[2] (82-րդ) | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2008 գնահատում | |||
- | Ընդհանուր | $11.570 միլիարդ[3] | ||
- | Մեկ շնչի հաշվով | $1,317[3] | ||
ՀՆԱ (անվանական) | 2008 գնահատում | |||
- | Ընդհանուր | $6.943 միլիարդ[3] | ||
- | Մեկ շնչի հաշվով | $790[3] | ||
Ջինի (2001) | 59.2 (բարձր) | |||
ՄԶՀ (2007) | ![]() |
|||
Արժույթ | Գուրդ (HTG) | |||
Ժամային գոտի | (ՀԿԺ-5) | |||
Ազգային դոմեն | .ht | |||
Հեռախոսային կոդ | +509 |
Տարածքում սկզբնական շրջանում բնակվել է բնիկ տայնո ժողովուրդը: Իսպանացիները առաջին անգամ ափ են իջել կղզում 1492 թվականի դեկտեմբերի 5-ին Քրիստափոր Կոլումբոսի առաջին ճանապարհորդության ժամանակ: Երբ Կոլումբոսը ափ իջավ Հայիթիում, նա կարծեց, թե այն Հնդկաստանն է կամ Չինաստանը[7]: 1492 թվականի Սուրբ ծննդյան օրը Կոլումբոսի դրոշակակիր նավ Սանտա Մարիան դիպավ քարաժայռերին ներկայիս Լիմոնադի մոտ[8][9][10][11]: Արդյունքում Կոլումբոսը հրամայեց իր մարդկանց փրկել ինչ հնարավոր է նավից և հիմնադրեց առաջին եվրոպական բնակավայրը Ամերիկայում` անվանելով Լա Նավիդադ:
Կղզին անվանվեց Լա Էսպանյոլա և հայտարարվեց Իսպանիայի տարածք` այս կարգավիճակում մնալով մինչև 17-րդ դարի սկիզբը: Ֆրանսիայի հետ հակամարտության արդյունքում կղզու արևմտյան մասը կցվեց Ֆրանսիային, որը կոչվեց Սուրբ Դոմինիկ: Շաքարեղեգի ցանկատարածությունները, որտեղ աշխատում էին Աֆրիկայից բերված ստրուկները, հիմնադրվեցին գաղութարարների կողմից:
Ֆրանսիական հեղափոխության (1789–99) ժամանակ ստրուկները և գունավոր ազատ մարդիկ ապստամբեցին և սկսվեց Հայիթիի հեղափոխությունը (1791–1804), որի արդյունքում չեղարկվեց ստրկությունը, իսկ Նապոլեոն Բոնապարտի բանակը պարտություն կրեց ապստամբներից: Հեղափոխության արդյունքում հիմնադրվեց անկախ պետություն 1804 թվականի հունվարի 1-ին, որը դարձավ Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի առաջին անկախ պետությունը և երկրորդ հանրապետությունը Ամերիկայում ու միակ երկիրը աշխարհում, որը հիմնադրվել է ստրկական հաջող ապստամբության արդյունքում[12][13]: 1791 թվականին սկսված ապստամբությունը գլխավորում էր նախկին ստրուկ և Ֆրանսիական բանակի առաջին սևամոթ գեներալ Տուսսեն Լուվերտյուրը: Լուվերտյուրի մահից հետո Ֆրանսիայի բանտում, նրան փոխարինեց նրա լեյտենանտ Ժան Ժակ Դեսսալինը, ով Հայիթին հռչակեց ինքնիշխան և դարձավ Հայիթիի առաջին կայսրը որպես Ժակ I[14][15][16][17]: Հայթիի հեղափոխությունը տևեց 12 ռարի և բացի առաջին նախագահ Ալեքսանդր Պետիոնիվ, կառավարության բոլոր ղեկավարները նախկին ստրուկներ էին[18]:
Երկիրը Միավորված ազգերի կազմակերպության, Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ)[19] Կարիբյան երկրների միության,[20] և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հիմնադիր անդամ է: Բացի Կարիբյան համագործակցությունից այն նաև Արժույթի միջազգային հիմնադրամի[21], Առևտրի համաշխարհային կազմակերպության[22] և Լատինական Ամերիկայի և Կարիբյան պետությունների համագործակցության անդամ է: Այն Ամերիկայում Մարդկության զարգացման ինդեքսի մակարդակով ամենացածր ցուցանիշն ունի:
2010 թվականի երկրաշարժԽմբագրել
2010 թվականի հունվարի 12-ին Հայիթիում գրանցվել է 7,3 բալանոց երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից 15 կմ հարավ-արևմուտք։ Մասնագետները նշել են, որ երկրաշարժի ուժգնությունը հավասար է եղել մի քանի ջերմամիջուկային ռումբի պայթյունի հզորության։ Կարմիր խաչը հայտնել է, որ երկրաշարժից տուժել է մոտ 3 միլիոն մարդ՝ Հայիթիի բնակչության մեկ երրորդը։ Երկրի իշխանությունները հայտարարել են 50000 զոհ։
Վարչական բաժանումԽմբագրել
Հայիթին բաժանված է 10 դեպարտամենտների։
Իրենց հերթին էլ դեպարտամենտները բաժանված են 41 շրջանների և 133 կոմունաների։
№ | Դեպարտամենտներ | Ֆրանսերեն | Հայիթիի կրեոլյան լեզու | Տարածք, կմ² | Բնակչություն, 2003 թ-ի տվյալներով | Վարչ. կենտրոն |
---|---|---|---|---|---|---|
1 | Արտիբոնիտ | L’Artibonite | Latibonit | 4 895 | 1 070 397 | Գոնաիվ |
3 | Գրանդ Անս | Grand' Anse | Grandans | 1 871 | 337 516 | Ժերեմի |
8 | Արևմտյան | Ouest | Lwès | 4 595 | 3 093 698 | Պորտ-օ-Պրենս |
4 | Նիպ | Nippes | Nip | 1 219 | 266 379 | Միրագոան |
5 | Հյուսիսային | Nord | Nò | 2 175 | 773 546 | Կափ Աիթյեն |
6 | Հյուսիսարևելյան | Nord-Est | Nòdès | 1 698 | 300 493 | Ֆոր Լիբերտե |
7 | Հյուսիսարևմյան | Nord-Ouest | Nòdwès | 2 094 | 445 080 | Պոր դե Պե |
2 | Կենտրոնական | Centre | Sant | 3 597 | 565 043 | Էնշ |
9 | Հարավարևելյան | Sud-Est | Sidès | 2 077 | 449 585 | Ժակմել |
10 | Հարավային | Sud | Sid | 2 602 | 627 311 | Լե Կե |
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Haiti»։ US Central Intelligence Agency։ Վերցված է 2010 թ․ հունվարի 13
- ↑ Department of Economic and Social Affairs Population Division (2009)։ «World Population Prospects, Table A.1» (PDF)։ 2008 revision։ United Nations։ Վերցված՝ 2009-03-12։
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Haiti»։ International Monetary Fund։ Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 01–ին
- ↑ «Human Development Report 2009. Human development index trends: Table G»։ The United Nations։ Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 18–ին
- ↑ Dardik, Alan, ed. (2016)։ «Vascular Surgery: A Global Perspective»։ Springer։ էջ 341։ ISBN 978-3-319-33745-6։ Վերցված է մայիսի 8, 2017
- ↑ Josh, Jagran, ed. (2016)։ «Current Affairs November 2016 eBook»։ էջ 93։ Վերցված է մայիսի 8, 2017
- ↑ NgCheong-Lum, Roseline (2005)։ Haiti (Cultures of the World)։ New York: Times Editions Pte Ltd.։ էջ 19։ ISBN 0-7614-1968-3։ Վերցված է սեպտեմբերի 29, 2014
- ↑ Davies Arthur (1953)։ «The Loss of the Santa Maria Christmas Day, 1492»։ The American Historical Review: 854–865։ doi:10.1086/ahr/58.4.854
- ↑ Maclean, Frances (January 2008)։ «The Lost Fort of Columbus»։ Smithsonian Magazine։ Վերցված է հունվարի 24, 2008
- ↑ «Haïti histoire – 7 Bord de Mer de Limonade»։ Nilstremmel.com։ Վերցված է հուլիսի 15, 2014
- ↑ «En Bas Saline»։ Florida Museum of Natural History
- ↑ Danticat, Edwidge (2005)։ Anacaona, Golden Flower։ New York: Scholastic Inc.։ էջ 188։ ISBN 0-439-49906-2։ JSTOR 41715319
- ↑ Matthewson, Tim։ «Jefferson and the Nonrecognition of Haiti»։ Proceedings of the American Philosophical Society (American Philosophical Society) 140 (1): 22։ ISSN 0003-049X։ JSTOR 987274
- ↑ Bell, Madison Smartt։ Toussaint L'Ouverture: A Biography։ New York: Pantheon, 2007 (Vintage Books, 2008)։ ISBN 1-4000-7935-7
- ↑ Sutherland, Claudia E.։ Haitian Revolution (1791–1804)։ Վերցված է սեպտեմբերի 29, 2014
- ↑ Peguero, Valentina (Nov 1998)։ «Teaching the Haitian Revolution: Its Place in Western and Modern World History»։ The History Teacher (Society for History Education) 32 (1): 36։ JSTOR 494418
- ↑ Thompson, Krista A (Fall 2007)։ «Preoccupied with Haiti: The Dream of Diaspora in African American Art, 1915–1942»։ American Art (The University of Chicago Press) 21 (3): 77։ JSTOR 10.1086/526481։ doi:10.1086/526481
- ↑ «Country profile: Haiti»։ BBC News։ հունվարի 19, 2010։ Վերցված է հունվարի 23, 2010
- ↑ OAS (օգոստոսի 1, 2009)։ «OAS – Member State: Haiti»։ www.oas.org։ OAS - Organization of American States: Democracy for peace, security, and development
- ↑ Press, ed. (2014)։ «Association of Caribbean States (1994–2014)»։ էջ 46։ Վերցված է ապրիլի 25, 2016
- ↑ «International Monetary Fund: List of Members»։ www.imf.org
- ↑ «WTO ¦ World Trade Organization: Members and Observers»։ www.wto.org
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայիթի կատեգորիայում։ |