Բրիսբեն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բրիսբեն (այլ կիրառումներ)
Բրիսբեն (անգլ.՝ Brisbane), Ավստրալիայի հյուսիսարևելյան Քուինսլենդ նահանգի մայրաքաղաքը և առավել խիտ բնակեցված քաղաքն է[4]։ Բրիսբենի մետրոպոլիտեն տարածքն ունի 2,3 միլիոն բնակչություն[5], հարավարևելյան Քուինսլենդի քաղաքային մեգապոլիսը՝ կենտրոնացած Բրիսբենում, ունի 3,4 միլիոն բնակչություն[5]։ Պատմամշակութային հնագիտական վայրում տեղակայված Բրիսբենի կենտրոնական բիզնես թաղամասը գտնվում է Բրիսբեն գետի պտույտում՝ Մորետոն ծոցի գետաբերանից 15 կմ հեռավորության վրա[6]։ Մետրոպոլիտեն տարածքը տարածվում է բոլոր ուղղություններով Բրիսբեն գետի հովտով Մորետոն ծովածոցի և Մեծ Ջրբաժան լեռնաշղթայի միջև՝ ձգվելով Ավստրալիայի բազմամարդ տեղական ինքնակառավարման վայրերով (LGAs), Բրիսբեն քաղաքով, որը երկրի ամենաբնակեցված վայրն է։ Բրիսբենի տեղաբնականունը Բրիսբանիտ է։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | 1824 թ. | ||||
Մակերես | 15 826 կմ² | ||||
ԲԾՄ | 0 մետր | ||||
Բնակչություն | ▲2 360 241 մարդ (2016)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+10 | ||||
Հեռախոսային կոդ | 0721[2][3], 0722[2][3], 0723[2][3], 0724[2][3], 0725[2][3], 0726[2][3], 0727[2][3], 0729[2][3], 0730[2][3], 0731[2][3], 07321[2][3], 07322[2][3], 07323[2][3], 07324[2][3], 07325[2][3], 07326[2][3], 07327[2][3], 07329[2][3], 07330[2][3], 07331[2][3], 07332[2][3], 07333[2][3], 07334[2][3], 07335[2][3], 07336[2][3], 07337[2][3], 07339[2][3], 0734[2][3], 0735[2][3], 0737[2][3], 07381[2][3], 07382[2][3], 07383[2][3], 07384[2][3], 07385[2][3], 07386[2][3], 07387[2][3], 07389[2][3] և 0739[2][3] | ||||
Պաշտոնական կայք | brisbane.qld.gov.au | ||||
| |||||
Պատմական ակնարկ Խմբագրել
Բրիսբենը Ավստրալիայի հնագույն քաղաքներից է և հիմնադրվել է Ավստրալիայի աբորիգենների կողմից։ Անվանվել է Բրիսբեն գետի անունով, որի վրա տեղակայված է, որն էլ իր հերթին անվանվել է ի պատիվ Նոր Հարավային Ուելսի նահանգապետ (1821-1825) Թոմաս Բրիսբենի։ Տարածքն ընտրվել է որպես վայր Սիդնեյի գաղութի իրավախախտների համար։ 1843-1855 թվականների աբորիգենների հակամարտության ժամանակ քաղաքը վնասվել է, հետագա զարգացումներին խոչընդոտել են Բրիսբենի մեծ հրդեհը և 1893 թվականի ջրհեղեղը։ Բրիսբենը մայրաքաղաք դարձավ, երբ Քուինսլենդը 1859 թվականին առանձնացավ Նոր Հարավային Ուելսից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բրիսբեն քաղաքը կենտրոնական դեր է խաղացել Հակահիտլերյան խմբավորման գործընթացում և ծառայել է որպես հարավարևմտյան Խաղաղօվկիանոսյան շտաբ Դուգլաս Մակարթուրի համար[7]։
Այսօր Բրիսբենը հայտնի է իր հստակ Քուինսլենդյան ճարտարապետությամբ, որը կազմում է քաղաքի պատմա-մշակութային ժառանգությունը։ Ուշադրության կենտրոնում է գտնվում նաև ջրհեղեղների պատճառով. հայտնի են 1974 և 2010-2011 թվականների ջրհեղեները։ Քաղաքը համարվում է տուրիստական գրավչության վայր։ Այստեղ տեղի են ունենում մշակութային, միջազգային, սպորտային իրադարձություններ, ինչպիսիք են «1982 թվականի ավստրալիական ֆեդերացիայի խաղերը», «Համաշխարհային Էքսպո 88», «Բարի կամքի խաղեր», Բրիսբենի G-20 գագաթնաժողովը (2014)։
Քույր քաղաքներ Խմբագրել
Բրիսբենն ունի 9 քույր քաղաք, որոնցից 8-ը գտնվում են Ասիայում[8]։
|
|
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ https://web.archive.org/web/20170930073403/http://www.abs.gov.au/ausstats/abs@.nsf/Latestproducts/3218.0Media%20Release12016?opendocument&tabname=Summary&prodno=3218.0&issue=2016&num=&view=
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 2,29 2,30 2,31 2,32 2,33 2,34 2,35 2,36 2,37 2,38 Telecommunications Numbering Plan 2015
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 3,26 3,27 3,28 3,29 3,30 3,31 3,32 3,33 3,34 3,35 3,36 3,37 3,38 Telstra J // Charging Zones — 2018. — 274 p.
- ↑ Queensland Place Names, Queensland Government
- ↑ 5,0 5,1 «3218.0 - Regional Population Growth, Australia, 2013-14»։ Australian Bureau of Statistics։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-27-ին։ Վերցված է 2016-03-15 ERP at 30 June 2014.
- ↑ «Brisbane and Greater Brisbane»։ Queensland Places
- ↑ «South West Pacific campaign»։ www.ww2places.qld.gov.au (en-AU)։ Queensland Government։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-05-ին։ Վերցված է հունվարի 22, 2016
- ↑ «List of Sister Cities»։ // brisbane.qld.gov.au։ Վերցված է 2014-7-23
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 565)։ |