Գաբոն
Գաբոն (ֆր.՝ Gabon [ɡaˈbõ]), գտնվում է Կենտրոնական Աֆրիկայում։ Տարածքի մեծ մասը զբաղեցնում են Հարավգվինեական բարձրավանդակը, Շայյու և Բյուրեղային լեռնաշղթաները։ Դեպի արևելք և հարավ այն սահմանակից է Կոնգոյի Հանրապետությանը (սահմանի երկարությունը 1903 կմ է), հյուսիսում սահմանակից է Կամերունին (298 կմ) հյուսիս-արևմուտքում սահմանակցում է Հասարակածային Գվինեային (350 կմ)[6], իսկ արևմուտքում սահմանակցում է Ատլանտիկ օվկիանոսի ջրերին։ Ընդհանուր երկարությունը սահմանի 2551 կմ է, իսկ ջրափնյա գծի երկարությունը 885 կմ։ Ջրափնյա գիծը երկու մասի է բաժանում Լոպես հրվանդանը։ Հարավային ափին կան ուղիղ, հարթ, ծանծաղ ճահիճներ։ Հրվանդանից հյուսիս ջրափնյա գիծն ավելի խիստ կտրտված է։ Գաբոնի ընդհանուր մակերեսը 267․667 կիլոմետր քառակուսի է։ Դրանից ջրային մակերեսն է 10․000 քառակուսի կիլոմետր (3,7 %), իսկ ցամաքինը՝ 257․667 քառակուսի կիլոմետր է[6]։
Գաբոն République gabonaise | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
![]() | |||||
Կարգավիճակ | ինքնիշխան պետություն | ||||
Ներառում է | Estuaire Province?, Haut-Ogooué Province?, Moyen-Ogooué Province?, Ngounié Province?, Nyanga Province?, Ogooué-Ivindo Province?, Օգուվե-Լոլո, Ogooué-Maritime Province? և Woleu-Ntem Province? | ||||
Պետական լեզու | ֆրանսերեն[1][2] | ||||
Մայրաքաղաք | Լիբրևիլ | ||||
Պետական կարգ | նախագահական հանրապետություն | ||||
Օրենսդիր մարմին | Գաբոնի խորհրդարան | ||||
Երկրի ղեկավար | Ali Bongo Ondimba? | ||||
Կառավարության ղեկավար | Rose Christiane Raponda? | ||||
Մակերես | 267.668 կմ² | ||||
Ազգաբնակչություն | ▲2 025 137 մարդ (2017)[3] | ||||
Խտություն | 6,1 մարդ/կմ² | ||||
Հիմն | La Concorde? | ||||
Կարգախոս | Union, Travail, Justice, Union, Work, Justice, Единство, труд и справедливост և Undeb, Gwaith, Cyfiawnder | ||||
Հիմնադրված է | 1960 թ. | ||||
Արժույթ | Կենտրոնական Աֆրիկայի Կենտրոնական Աֆրիկայի պետությունների ֆրանկ | ||||
Կենտրոնական բանկ | Bank of Central African States? | ||||
Ժամային գոտի | UTC+1, West Africa Time? և Africa/Libreville?[4] | ||||
Հեռախոսային կոդ | +241 | ||||
Ինտերնետ-դոմեն | .ga | ||||
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս | 0,706[5] | ||||
gouvernement.ga |
Բնական պայմաններԽմբագրել
Գաբոնը գտնվում է հասարակածային գոտում։ Պայմանավորված է տաք և խոնավ կլիմայով, մոտ 80 %-ը տարածքում օկուպացված է խիտ մշտադալար անտառներով։ Ռելիեֆը բարձրանում է դեպի արևմուտք, որտեղ ճահճային ափամերձ դաշտավայրերի լայնությունը 30-200 կմ է և դեպի արևելք, որտեղ սարահարթերը և լեռնաշղթաները ավելանում են։
Ռելիեֆ, երկրաբանական կառուցվածք և օգտակար հանածոներԽմբագրել
Գաբոնի տարածքը բաժանված է չորս ֆիզիկաշխարհագրական տարածաշրջանի։ Գաբոնի ներքին մասը զբաղեցնում են անտառները և Հարավգվինեական բարձրավանդակը։ Մեծագույն բարձունքները հասնում են Շայու լեռան մոտ 1580 մետր բարձրության վրա։ Այստեղ առկան են մանգանի և ոսկու հանքավայրերը։
ԿլիմաԽմբագրել
Կլիման տաք և խոնավ է, ինչպես նաև անցումային։ Ամսական միջին ջերմաստիճանը 22 °C-ից 24 °C- ի է հասնում, հունիս-հուլիս ամիսներին ջերմաստիճանը հասնում է 25 °C-ից մինչև 27 °C-ի, իսկ հարավ-արևելքում ապրիլ ամիսին եղանակը գերազանցում է 32 °C-ը։ Միջինում տեղուների քանակը հասնում է 1500-2000 միլիմետր, իսկ մեկ տարվա ընթացքում ջրափնյա գծի տեղումների քանակը հասնում է մինչև 2500-4000 միլիմետրի։
Ներքին ջրերԽմբագրել
Գաբոնի գետային ցանցը շատ խիտ է և հարուստ։ Գլխավոր գետը Օգովն է։ Նրա ավազանին պատկանում է երկրի տարածքի զգալի մասը։ Առավել խոշոր վտակներից է Իվիդնոն և Նգունիեն։ Ափամերձ գետերից են Նյանգան և Կոմոն։ Գետերը ջրով լի են ամբողջ տարվա ընթացքում։ Մեկ տարվա ընթացքում հիդրոԷներգետիկայի ներուժը հասնում է 48 միլիարդ կիլոմետր ժամի։
Հող և բուսականությունԽմբագրել
Գաբոնի մոտ 80 %-ը ծածկված է խիտ խոնավ մշտադալար և անցողիկ մշտադալար արևադարձային անտառներով, իսկ անտառները ծածկված են կարմիր-դեղին հողով։ Անտառում կա բազմաթիվ ծառեր, կարմիր և դեղին փայտ, սև սանդալ, որոնք ունեն արժեքավոր նշանակություն։ Ի տարբերություն մյուս մասի՝ հարավում և հարավարևելյան մասում անտառների մեծ մասը կրճատվել է և փոխարինվել խոտի բարձր սավանաններով։ Ափին աճում է նաև մագլենի անտառները։
Կենդանական աշխարհԽմբագրել
Ըստ իրենց տեսակային կազմի՝ բնորոշ է Արևմտյան Աֆրիկայի ենթաշրջանի Եթովպիայի տարածաշրջանին։ Խոշոր կենդանիներից հայտնաբերվել են փղեր, տարբեր տեսակի այծքաղներ, գիշատիչ ընձառյուծներ, բորենիներ։ Տարածված են կապիկները այդ թվում ՝ գորիլաները և շիմպազեները։ Գետերում բնակվում են նաև գետաձիեր և կոկորդիլոսներ։ Կան շատ թռչուններ, ինչպես նաև թունավոր օձեր։ Տարածված են շատ միջատներ, որոնցից ամենավտանգավորը ցեցե ճանճն է։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 2 // Constitution de Gabon (ֆր.) — 1961.
- ↑ https://www.ethnologue.com/language/fra
- ↑ Համաշխարհային բանկի տվյալների բազա — WB.
- ↑ https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/africa
- ↑ Human Development Report — United Nations Development Programme, 2022.
- ↑ 6,0 6,1 «Всемирная География › Африка › Габон» (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին։ Վերցված է 11 марта 2009
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 632)։ |