Սուրինամ
Սուրինամ, փոքր պետություն Հարավային Ամերիկայի Գվիանական սարահարթի հյուսիս-արևելքում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին։ Ափամերձ գոտին ճահճապատ է (Գվիանական դաշտավայր)[4]։
Սուրինամ | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
![]() | |||||
Կարգավիճակ | ինքնիշխան պետություն | ||||
Ներառում է | Brokopondo District?, Commewijne District?, Coronie District?, Marowijne District?, Nickerie District?, Para District?, Saramacca District?, Սիպալիվինի, Wanica District? և Paramaribo District? | ||||
Պետական լեզու | հոլանդերեն | ||||
Մայրաքաղաք | Պարամարիբո | ||||
Պետական կարգ | հանրապետություն | ||||
Օրենսդիր մարմին | National Assembly? | ||||
Երկրի ղեկավար | Chan Santokhi? | ||||
Կառավարության ղեկավար | Chan Santokhi? | ||||
Ազգաբնակչություն | ▲563 402 մարդ (2017)[1] | ||||
Հիմն | God zij met ons Suriname? | ||||
Կարգախոս | Justitia – Pietas – Fides, Justice – Piety – Trust և Справедливост - праведност - вяра | ||||
Հիմնադրված է | նոյեմբերի 25, 1975 թ. | ||||
Արժույթ | Surinamese dollar? | ||||
Կենտրոնական բանկ | Centrale Bank van Suriname? | ||||
Ժամային գոտի | UTC−3 և America/Paramaribo?[2] | ||||
Հեռախոսային կոդ | +597 | ||||
Ինտերնետ-դոմեն | .sr | ||||
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս | 0,73[3] | ||||
gov.sr |



Ընդերք Խմբագրել
Ընդերքում կան բոքսիտների (աշխարհում արդյունաբերությամբ զբաղեցնում է չորրորդ տեղը), մանգանի, ոսկու, պլատինի, նիկելի, նավթի հանքավայրեր[5]։
Աշխարհագրական դիրք Խմբագրել
Սուրինամը գտնվում է Հարավային Ամերիկայի հյուսիսում։ Արևմուտքում սահմանակից է Գայանայի (600 կմ), հարավում՝ Բրազիլիայի (593 կմ), արևելքում՝ Ֆրանսիական Գվիանայի (570 կմ) հետ։ Հյուսիսում ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով։ Տարածքը՝ 163 800 կմ²։ Սահմանի երկարությունը՝ 1.603 կմ։ Ազգային օրը՝ նոյեմբերի 25[6]։
Բնական պայմաններ Խմբագրել
Սուրինամը զբաղեցնում է Գվիանական սարահարթի հյուսիսարևելյան մասը (առավելագույն բարձրությունը՝ 1280 մ, Յուլիանա լեռ)։ Ափամերձ գոտին ճահճապատ դաշտավայր է։ Խոշոր գետերը Կորանտեյնը, Էսեկիբոն, Սուրինամը, Մորինին ջրառատ են, սահանքավոր, նավարկելի է միայն գետաբերանում։ Կլիման հասարակածային է, խոնավ։ Տարեկան տեղումները՝ 3000 մմ։ Տարեկան միջին ջերմաստիճանը 27 °C: Խոնավ սեզոնը ձգվում է դեկտեմբերից ապրիլ[7]։
Բնություն Խմբագրել
Ափամերձ գոտիներում ճահճային բուսականությունն է։ Տարածքի 90 %-ը զբաղեցնում են արժեքավոր ծառատեսակներով հարուստ մշտադալար անտառները։ Կենդանական աշխարհը հարուստ և բազմազան է (կապիկներ, ամերիկյան հովազ, կատվառյուծ, գետակինճ և այլն)։ Շատ են թռչունները, սողունները (այդ թվում՝ անակոնդան), ջրերում՝ ձկները, ծովախեցգետինները[8]։
Պատմություն Խմբագրել
Սուրինամի տարածքն առաջին անգամ հետազոտվել է 1499 թվականին։ 1551 թվականին հոլանդացի առևտրականները Սուրինամի գետաբերանում հիմնել են բնակավայր[9]։ 16-րդ դարի վերջին երկրի տարածքը զավթել են անգլիացիները, 1630 թվականին՝ իսպանացիները, 1667 թվականին՝ հոլանդացիները։
1954 թվականին ստացել է ինքնավարություն, անկախություն ձեռք է բերել 1975 թվականի նոյեմբերի 25-ին։ 1980 թվականին երկրում տեղի է ունեցել զինված հեղաշրջում։ 1987թվականին միջազգային ճնշման ներքո երկրում վերականգնվել է դեմոկրատիան։ 1990թվականին կրկին տեղի ունեցավ զինված հեղաշրջում, բայց դեմոկրատական ուժերի և Նոր ճակատ խմբակցության շնորհիվ 1991թվականին վերականգնվել է իշխանությունը։ Գործող նախագահն է Դեզի Բաութերսեն[10]։
Հայաստանի և Սուրինամի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1999 թվականի հուլիսի 24–ին[11]։
Բնակչություն Խմբագրել
Բնակչության թիվը 560 հազ․ մարդ (2013 թվական)։ Բնակչության միջին խտւթյունը՝ 3,4 մարդ։ Կյանքի միջին տևողությունը՝ 70,2 տարի։ Ազգային կազմը՝ հնդկացիներ (37 %), կրեոլներ (31 %), ինդոնեզիացիներ (15 %), աֆրիկացիներ(10 %), չինացիներ, մարոններ (անտառային նեգրեր) և այլք։ Ուրբանիզացման մակարդակը՝ 68 %[12]։
Պետական լեզուն՝ հոլանդերեն, այլ լեզուներ՝ սուրինամերեն, անգլերեն, հինդի, չինարեն[13]։
Տնտեսություն Խմբագրել
Երկիրն ունի համեմատաբար զարգացած հանքարդյունաբերություն։ Արդյունահանում են մեծ քանակությամբ բոքսիտներ, որից ստացվող ալյումինն արտահանվում է։ Կան նաև փայտամշակման, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ Զարգացած է երկրագործությունը։ Մշակում են բրինձ, շաքարեղեգ, ցիտրուսներ, ադամաթուզ։ Բնակչության ավանդական զբաղմունքը ձկնորսությունն ու ծովախեցգետնի որսն են[14]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Համաշխարհային բանկի տվյալների բազա — WB.
- ↑ https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/southamerica
- ↑ Human Development Report — UNDP, 2022.
- ↑ International Monetary Fund (2000)։ «IMF Staff Country Report 00/128 Mali Selected Issues: Selected Issues»։ IMF Staff Country Reports 00 (128): 1։ ISSN 1934-7685։ doi:10.5089/9781451826272.002
- ↑ King Tekoa (2002-09-10)։ «REPLY»։ Journal of Midwifery & Women's Health 47 (5): 401–401։ ISSN 1526-9523։ doi:10.1016/s1526-9523(02)00302-1
- ↑ Human Development Report (Russian Version)։ UN։ 2016-04-20։ էջեր 3–4։ ISBN 978-92-1-057666-6
- ↑ ChartsBin։ «Worldwide Driving Orientation by Country»։ ChartsBin։ Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին։ Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29
- ↑ Tilmann Frederik, Howe Bruce, Butler Rhett (2017-03-23)։ «Commercial Underwater Cable Systems Could Reduce Disaster Impact»։ Eos։ ISSN 2324-9250։ doi:10.1029/2017eo069575
- ↑ «СУРИНАМ • Большая российская энциклопедия - электронная версия»։ bigenc.ru։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-30-ին։ Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29
- ↑ «Partei(en)»։ Der Neue Pauly։ Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29
- ↑ Hughes H.G.A (2002-05)։ «South America, Central America and the Caribbean 2002 (10th edition)2002269Jacqueline West Edited by. South America, Central America and the Caribbean 2002 (10th edition). London: Europa Publications 2001. xvi + 930 pp., ISBN: 1 85743 121 9, ISSN 0258‐0661 £275.00 Regional Surveys of the World»։ Reference Reviews 16 (5): 40–40։ ISSN 0950-4125։ doi:10.1108/rr.2002.16.5.40.269
- ↑ «Guyana-Suriname [Report Number 3-10]»։ International Maritime Boundaries։ Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29
- ↑ «Cheremisina Maya Ivanovna (30.09.1924 - 5.12.2013)»։ Sibirskiy filologicheskiy zhurnal (1): 264–266։ 2014-03-01։ ISSN 1813-7083։ doi:10.17223/18137083/46/39
- ↑ Гладков Игорь Сергеевич (2019-06-01)։ «Внешняя торговля Европейского союза в 2018: presto с тюльпанами»։ Власть 27 (3): 161։ ISSN 2071-5358։ doi:10.31171/vlast.v27i3.6435
Գրականություն Խմբագրել
- Поспелов Е. М. Географические названия мира. Топонимический словарь / отв. ред. Р. А. Агеева. — 2-е изд., стереотип. — М.: Русские словари, Астрель, АСТ, 2002. — 512 с. — 3 000 экз. — ISBN 5-17-001389-2.
Հղումներ Խմբագրել
- Языки Суринама на Ethnologue
- Joshua Project (все народы, языки и др.)Սուրինամ հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
- Карты Суринам
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրինամ կատեգորիայում։ |