Ֆրեդի Մերկուրի
Ֆրեդի Մերկուրի (անգլ.՝ Freddie Mercury, իրական անունը՝ Ֆարրուխ Բուլսարա (գուջարաթերեն` ફારોખ બલ્સારા), սեպտեմբերի 5, 1946[1][2][2][…], Զանզիբար (քաղաք) - նոյեմբերի 24, 1991[1][2][2][…], Քենսինգթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանական երգիչ փարսական ծագմամբ, երգերի հեղինակ, Queen ռոք-խմբի վոկալիստ։ Այնպիսի հիթային երգերի հեղինակ է, ինչպիսիք են «Seven Seas of Rhye», «Killer Queen», «Bohemian Rhapsody», «Somebody to Love», «We Are the Champions», «Crazy Little Thing Called Love» և այլ երգերը։ Երաժիշտը նաև սոլո կարիերա ուներ։ Ֆրեդի Մերկուրին մահացել է 1991 թվականի նոյեմբերի 24-ին բրոնխային թոքաբորբից, որն առաջացել էր ՁԻԱՀ-ից։
Ֆրեդի Մերկուրի | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Freddie Mercury |
Ի ծնե անուն | Ֆարուք Բուլսարա |
Նաև հայտնի է որպես | Larry Lurex |
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1946[1][2][2][…] Զանզիբար (քաղաք) |
Երկիր | Միացյալ Թագավորություն և Զանզիբարի սուլթանություն |
Մահացել է | նոյեմբերի 24, 1991[1][2][2][…] (45 տարեկան) Քենսինգթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | հարդ ռոք, գլեմ ռոք, ռոքնռոլ, փոփ ռոք, հևի մետալ, պրոգրեսիվ ռոք, դիսկո, classical crossover?, neoclassicism? և classic rock? |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, կիթառահար, դաշնակահար, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր, երգիչ, պրոդյուսեր, նկարիչ, բանաստեղծ, գրաֆիկական դիզայներ և ռոք երաժիշտ |
Գործիքներ | կիթառ, դաշնամուր, Համոնդի երգեհոն, ստեղնաշարային գործիքներ և վոկալ |
Լեյբլ | Columbia Records, Polydor Records, EMI, Parlophone և Hollywood Records |
Կրթություն | St. Peter's Boys School?[3], Ealing Art College? (1969)[3], West Thames College?[3], St. Mary's School? և Արևմտյան Լոնդոնի համալսարան |
Անդամակցություն | Քուին |
Պարգևներ | |
Կայք | freddiemercury.com |
Ստորագրություն | |
Freddie Mercury Վիքիպահեստում |
Եղել է «Քուին» ռոք խմբի վոկալիստը։ Փաստեր կան, որ նրա ձայնը 4-6 օկտավա էր. նա համարվում է բոլոր ժամանակների լավագույն վոկալիստներից մեկը և ամբողջ երաժշտական աշխարհի ամենամեծ կորուստներից մեկը։ Նրա մասին ֆիլմը նկարահանվել է 2014 թվականին[4]։ 2005 թվականին Blender ամսագիրը հարցում անցկացրեց, որի արդյունքում Ֆրեդին 2-րդ տեղը զբաղեցրեց վոկալիստների ցանկում (առաջինը տղամարդկանց մեջ)։ Allmusic-ը բնութագրեց նրան որպես «մեկը ամենանշանավոր ռոք-երաժիշտներից և երաժշտության պատմության մեջ լավագույն ձայներից մեկի սեփականատեր»։ Չլինելով բրիտանացի ըստ Բի-բի-սի-ի՝ 2002 թ. անցկացրած հարցման՝ Մերկուրին 100 մեծագույն բրիտանացիների շարքում 58-րդն է[5]։
«Rolling Stone» ամսագիրը նրան ներառել է բոլոր ժամանակների 100 մեծագույն երգիչների ցանկում 18-րդ տեղում[6]։
Կենսագրություն
խմբագրելՄանկություն և պատանեկություն (1946–1964)
խմբագրելԾնվել է 1946 թվականի սեպտեմբերի 5-ին Զանզիբար կղզում, որը այդ ժամանակ բրիտանական գաղութ էր։ Նրա ծնողները ազգությամբ պարս էին իրանցիներ, որոնց դավանանքը զրադաշտականությունն էր։ Ֆրեդին 5 տարեկան հասակում մեկնում է Հնդկաստան` կրթություն ստանալու։
1954-1962 թթ Բոմբեյից ոչ հեռու Պանչգանի Սբ. Պետրոս դպրոցում, որտեղ երաժշտական կրթություն էր ստանում, երգում էր դպրոցական երգչախմբում։ 1958 թ-ին դպրոցական իր հինգ ընկերների հետ ձևավորում են դպրոցի "The Hectics" ռոք խումբը, որտեղ Ֆրեդին դաշնակահար էր։ 10 տարեկանում դառնում է դպրոցի սեղանի թենիսի չեմպիոն։ 12 տարեկանում նա պարգևատրվում է դպրոցի հաղթանշանով որպես բազմակողմանի զարգացած երիտասարդ։ Ֆրեդին նաև երաժշտության մոլի երկրպագու էր։
1962-ին ավարտելով դպրոցը՝ Ֆրեդին վերադառնում է Զանզիբար, իսկ 1964 թվականի Զանզիբարի քաղաքական թոհուբոհերի հետևանքով Բուլսարաները գաղթում են Անգլիա, Լոնդոն[7]։ Անգլիա գալով Բուլսարաների ընտանիքը սկզբում բնակվում էր ազգականների տանը, որոնք ապրում էին Ֆելտհեմում, Միդլսեքս կոմսությունում։ Հետագայում նրանք սեփական բնակարան գնեցին։ Ֆրեդին, որն այդ ժամանակ 18 տարեկան էր, ընդունվեց Այլսվորտ պոլիտեխնիկական դպրոց (1964-1969 թթ), որտեղ հիմնականում սովորում էր գեղանկարչություն և դիզայն, քանի որ ցանկանում էր ընդունվել նկարչական քոլեջ։
Սակայն ընտանիքը ֆինանսական խնդիրներ ուներ։ Այդ պատճառով Ֆրեդին ստիպված էր աշխատել ու փող վաստակել արձակուրդների ժամանակ։ Սկզբում նա աշխատում էր Լոնդոնի Հիտրոու օդանավակայանի մատակարարման բաժնում, հետո՝ Ֆելտհեմի առևտրական պահեստում որպես բեռնիչ։ Գործընկերները միշտ ուշադրություն էին դարձնում նրա նուրբ ձեռքերին, որոնք բոլորովին չէին համապատասխանում այդ աշխատանքին։ Նրանց հարցերին Ֆրեդին պատասխանում էր, որ ինքը երաժիշտ է և այդտեղ աշխատում է միայն ազատ ժամանակ։ Ֆրեդիի հմայքի շնորհիվ մյուս բանվորներն իրենց վրա էին վերցնում աշխատանքի առյուծի բաժինը։
1966 թվականի մայիսի 6-ին գեղանկարչությունից բարձր գնահատականներ ստանալով ավարտեց Այսվոլտի դպրոցը և մասնակցեց Լոնդոնի Իլինգ գեղարվեստական քոլեջի ընդունելության հարցազրույցին, որտեղ սկսեց սովորել գրաֆիկական լուսաբանման բաժնում հենց նույն տարվա աշնանից։
Հաջողության ակնկալիքներով (1964-1970)
խմբագրելԱվարտում է Իլինգի արվեստի քոլեջը, ուսանում է վերոնշյալ քոլեջի գրաֆիկական նկարազարդման կուրսում։ Շուտով, դրանից հետո, Ֆրեդին լքեց հայրական տունը և բնակություն հաստատեց Կենսինգտոնի վարձու բնակարանում իր ընկեր Քրիս Սմիթի հետ։ Կենսինգտոնն այդ ժամանակ Լոնդոնի բոհեմյայի ու արվեստի կենտրոնն էր։ Ֆրեդին շատ էր նկարում։ Նրա նկարների մեծ մասը զբաղեցնում էր իր երաժշտական կուռքի՝ Ջիմի Հենդրիքսի դիմապատկերները։ Իլինգում Ֆրեդին ծանոթացավ և մտերմացավ Smile (Ժպիտ) ռոք խմբի հիմնադիր, մասնագիտությամբ վոկալիստ ու բաս-կիթառահար Թիմ Ստաֆֆելի հետ։ Որոշ ժամանակ անց նա Ֆրեդիին հրավիրեց իրենց խմբի փորձերին։ Ֆրեդին գնահատում էր «mile խմբի պոտենցիալը, հատկապես կիթառահար Բրայան Մեյի և հարվածային գործիքներ նվագող Ռոջեր Թեյլորի արվեստը։ Ֆրեդին ծանոթացավ նաև այլ սկսնակ երաժիշտների հետ, այնպիսիք, ինչպիսիք են Թիմ և Նայջել Ֆոստերները։ Քրիս Սմիթը, նրա սենյակային հարևանը, ևս հետաքրքրվում էր երաժշտությամբ։ Ֆրեդին ու Քրիսը նվագում էին միասին, փորձելով միահյուսել մի քանի ժանրեր, սակայն բեմում ելույթ չէին ունենում։ 1969 թվականին նա ընդգրկվում է Ibex –ի խմբի կազմի մեջ, ապա սկսում է երգել, «Sour Milk Sea» խմբում, իսկ 1969 թվականի վերջին Ֆրեդին դառնում է "Sour Milk Sea" խմբի մեներգիչը[8]։
Իսկ երբ 1970 թվականին Թիմ Շտաֆելը որոշում է հեռանալ Smile խմբից, և Ֆրեդին միանում է նրանց որպես վոկալիստ՝ գլխավոր երգիչ։ Ֆրեդին խումբը վերանվանում է Queen, ինչպես նաև փոխում է իր ազգանունը՝ դարձնելով այն Մերկուրի։ Ֆրեդին Queen խմբի առաջին «Seven Seas of Rhye» երգի հեղինակն է, որը ներխուժեց բրիտանական փոփ երաժշտության հիթ շքերթներ։
1974 թվականին առաջին մեծ հիթը "Killer Queen" երգն էր։ 1975 թվականին նա գրում է Queen խմբի ամենահայտնի երգը, "Bohemian Rhapsody", որը A Night At The Opera[9] ալբոմի մեջ ներառվելով 9 շաբաթ շարունակ գլխավորում էր հիթ շքերթները և հռչակվեց հազարամյակի լավագույն երգ[10]։
1987 թվականին նա հանդիպում է Մոնսերատ Կաբալյեի հետ՝ երգչուհուն հանձնելով 2 կամ 4 երգերից բաղկացած ձայնապնակ։ Իսպանական օպերայի դիվան հավանում է այդ երգերը և նույնիսկ դրանցից մեկը կատարում Լոնդոնի "Covent Garden" օպերայում։
1988 թվականի հոկտեմբերի 8-ին Ֆրեդի Մերկուրին վերջին անգամ է բեմ բարձրանում։ Այդ ժամանակ նա արդեն վարակվել էր ՁԻԱՀ-ով` չնայած չէր ցանկանում, որ մարդիկ իմանային այդ մասին։ Նա հայտարարում է հիվանդության մասին իր մահվանից մեկ օր առաջ։ Հիվանդ լինելով հանդերձ՝ Ֆրեդին շարունակում էր երգեր գրել և ձայնագրել և նույնիսկ մասնակցել տեսահոլովակների նկարահանումներին։ Շատերի կարծիքով «Ես կարծես թե խելագարվում եմ»՝ "I'm Going Slightly Mad" տեսահոլովակը նրա գլուխգործոցն է։ Ֆրեդին հանդես է եկել նաև անհատական կարիերայով՝ թողարկելով երկու ձայնասկավառակ և մի քանի սինգլ։
1991 թվականի նոյեմբերի 24-ին երեկոյան ժամը 7-ին Ֆրեդին մահացավ Լոնդոնում գտնվող իր տանը՝ 45 տարեկան հասակում՝ ՁԻԱՀ-ից առաջացած բրոնխիալ թոքաբորբից[11]։
Անձնական կյանք
խմբագրելՄերի Օսթինի հետ Ֆրեդի Մերկուրին ծանոթացել է 1970 թվականին, Լոնդոնում։ 19-ամյա աղջիկը այդ ժամանակ աշխատում էր մի մոդայիկ խանութում որպես վաճառողուհի, որտեղից հաճախ օգտվում էին տեղի ճանաչվածները. մասնավորապես, նաև 24-ամյա Ֆրեդին, որը որպես կանոն ընտրում էր էքստրավագանտ հագուստ և զարդեր։ Բազմակի փորձերից հետո, որը տևեց վեց ամիս, Ֆրեդիին հաջողվում է մտերմանալ աղջկա հետ։
Նրանք համեստ տուն վարձեցին և նկարչական քոլեջը նոր ավարտած Ֆրեդին գումար վաստակելու համար շուկայում մի կրպակ բացեց, որտեղ վաճառում էր իր նկարները և տարբեր հնոտիներ։ Նրանք այնքան քիչ գումար ունեին, որ հազիվ կարողացան վարագույրներ գնել, իսկ խոհանոցն ու լոգասենյակը հարևանների հետ համատեղ էին օգտագործում։
Ազատ ժամանակ Ֆրեդին երգում էր «Queen» խմբում։ 1972 թվականին խումբը պայմանագիր կնքեց Էմի ձայնագրման ստուդիայի հետ, թողարկվեց առաջին ալբոմը։ Խումբը ուղևորվեց համերգային շրջագայության Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Լյուքսեմբուրգ։ Ֆրեդին այնքան գումար վաստակեց, որ Մերիի հետ տեղափոխվեցին առանձին բնակարան։ Նրանց սիրավեպը յոթ տարի տևեց։ Այդ տարիների ընթացքում նա մեծ ճանաչում ստացավ, մեծ հոնորարներ էր վաստակում, նրա կատարումները հիթ-շքերթներն էին գլխավորում։ Նա հսկայական տուն գնեց Լոնդոնի կենտրոնում, սկսեց կատուներ պահել և ավելի շատ ժամանակ անցկացնում էր կատուների հետ, քան Մերիի։ Կամ հյուրախաղերում էր, կամ էլ ընկերների հետ երեկույթների էր գնում։ Իրենց հարաբերությունները փրկելու համար Մերին առաջարկեց երեխա ունենալ։ Ֆրեդին անակնկալի գալով բարկացավ։ Նա չէր պատկերացնում, թե ինքը ի՞նչ հայր կարող էր լինել։ Նա իրեն արդարացնելու համար, Մերիին մեղադրեց դրամաշորթության մեջ և ասաց. «Բացի իմ ծնողներից և իմ կատուներից ոչ մեկ ինձնից այլևս գումար չի ստանա։ Ես գիտեմ, բոլորին միայն իմ փողերն են հետաքրքրում»։ Այսպես բարկացած դուրս գալով տնից, մի քանի օր անլուր անհետացավ։ Մի օր Մերիին զանգեց և մեծ դժվարությամբ խոստովանեց, որ ինքը չի կարող լավ հայր լինել, քանի որ ինքը հոմոսեքսուալիստ է։ Մերին հեռացավ, բայց նրանք մինչև Մերկուրիի կյանքի վերջին օրը մնացին լավ ընկերներ[12]։
Թաղման սցենար
խմբագրելՄահվանից առաջ, մի քանի շաբաթ շարունակ Մերկուրին գրում էր իր թաղման սցենարը։ Դա պետք է շոու լիներ։ Թաղումը եղավ պարսերին հատուկ՝ հին զրադաշտական ծիսակարգով։ Նրա դագաղը ծածկել էին սպիտակ մետաքսով, վրան կարմիր վարդ էր դրված։ Հոգևորականները հոգեհանգստի աղոթք էին կարդում հին պարսերեն լեզվով։ Իսպանական օպերայի գերաստղ Մոնսերատ Կաբալյեի կատարմամբ հնչում էր արիա Ջուզեպպե Վերդիի Տրուբադուր օպերայից։
Մարմինը դիակիզեցին։ Ըստ կտակի, միայն Մերի Օսթինը պետք է իմանա, թե որտեղ է թաղված նրա փոշին։
78 միլիոն դոլլար գնահատվեց նրա կարողությունը, չհաշված անշարժ գույքը։ Իր կարողության կեսը, անշարժ գույքը և ձայնասկավառակների վաճառքից առաջացած եկամուտը կտակեց Մերի Օսթինին, իսկ մյուս կեսը՝ ծնողներին և քրոջը։
Սկավառակագրություն
խմբագրել- Mr. Bad Guy (1985)
- Barcelona (Մոնսերատ Կաբալյեի հետ, 1988)
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ Bohemian Rhapsody (2018)
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ 100 Greatest Singers of All Time
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Freddie Mercury. Biography by Greg Prato
- ↑ Queen. Альбом "Ночь в опере"
- ↑ Scapelliti, Christopher (2017 թ․ հունիսի 5). «Brian May: 'Wayne's World' "Bohemian Rhapsody" Scene Hit Close to Home». Guitar World. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Queen. Biography by Stephen Thomas Erlewine
- ↑ Freddie Mercury and Mary Austin: Your Kind Of Lover
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆրեդի Մերկուրի. Դիմանկար դետալներով Արխիվացված 2018-07-31 Wayback Machine
- Ֆրեդի Մերկուրի. Allmusic.com էջ
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդի Մերկուրի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդի Մերկուրի» հոդվածին։ |