Կամերուն (պորտ.՝ Rio dos Camarões, խեցգետինների գետ), պետություն Կենտրոնական Աֆրիկայում։ Արևմուտքից ողողվում է Ատլանտյան օվկիանոսի Բիաֆրա ծոցի ջրերով։ Երկրի մակերևույթն զբաղեցնում են սարավանդները, կենտրոնում Ադամավա բարձրավանդակն է (առավելագույն բարձրությունը՝ 2740 մ՝ Բամբուտոս լեռ)։ Ծովափնյա գոտին հարթավայրային է, ավազային կամ ճահճապատ։ Ծովափնյա դաշտավայրում մեկուսի բարձրանում է Կամերուն հրաբխային լեռնազանգվածը (4070 մ)։

Կամերունի Հանրապետություն
République du Cameroun
Republic of Cameroon
Կամերունի դրոշ
Դրոշ
Կամերունի զինանշանը
Զինանշան
Նշանաբան՝
Խաղաղություն, Աշխատանք, Հայրենիք
Օրհներգ՝ Օ՝ Կամերուն
Կամերունի դիրքը
Կամերունի դիրքը
ՄայրաքաղաքՅաունդե
Ամենամեծ քաղաք Դոուալա
Պետական լեզուներ ֆրանսերեն, անգլերեն
Կառավարում հանրապետություն
 -  Նախագահ Պաուլ Բիյա
 -  վարչապետ Էֆրաիմ Ինոնի
Անկախություն
 -  Ֆրանսիայից հունվարի 1 1960 
 -  Մեծ Բրիտանիայից հոկտեմբերի 1 1961 
Տարածք
 -  Ընդհանուր 475 442 կմ²  (53րդ)
 -  Ջրային (%) 1.3
Բնակչություն
 -  2005 նախահաշիվը 17 795 000  (58րդ)
 -  2003 մարդահամարը 15 746 179 
 -  Խտություն 37 /կմ² (167րդ)
97 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2007 գնահատում
 -  Ընդհանուր $39.474 միլիարդ[1] 
 -  Մեկ շնչի հաշվով $2,093[1] 
ՀՆԱ (անվանական) 2007 գնահատում
 -  Ընդհանուր $20.686միլիարդ[1] 
 -  Մեկ շնչի հաշվով $1,097[1] 
ՄՆԶԻ  0.483 (միջին) (144րդ)
Արժույթ Կենտրոնական Աֆրիկյան ֆրանկ (XAF)
Ժամային գոտի EAT (ՀԿԺ+1)
 -  Ամռանը (DST)  (ՀԿԺ+1)
Ազգային դոմեն .cm
Հեռախոսային կոդ +237

Անվանում

խմբագրել

1472 թվականին Վուրիի գետաբերանում ափ իջած պորտուգալացի նավաստիները գետում հայտնաբերելով մեծ քանակությամբ կարիտոսներ, այն անվանեցին Rios dos Camaroos՝ «Կարիտոսների գետ»։

Հետագայում եվրոպացիներն այդ անվանումը տարածեցին ամբողջ երկրի վրա[2]։

Ընդերք

խմբագրել

Կան երկաթի, ոսկու, բոքսիտների, գազի հանքավայրեր։

Կենդանական աշխարհ և կլիմա

խմբագրել

Կլիման հարավում հասարակածային է, մշտապես խոնավ, մնացած մասերում՝ հասարակածային մուսսոնային։ Գետային ցանցը խիտ է, գետերը ջրառատ են, սահանքավոր, հարուստ՝ ջրաէներգետիկ պաշարներով։ Խոշոր գետերն են Մանագան, Նիոնգը, Նտեմը։ Կամերունում է գտնվում Չադ լճի հարավային ափը։ Տարածված են մշտադալար անտառներն ու սավաննաները։ Կենդանական աշխարհը հարուստ է և բազմազան։

Պատմություն

խմբագրել

1472 թվականին Վուրիի գետաբերան իջած պորտուգալացի նավաստիները գետում ծովախեցգետինների առատության պատճառով այն կոչեցին «Ռիո դոս կամարոես» («Ծովախեցգետինների գետ»)։ Այդ անունը Կամերուն ձևով ապագայում տարածվեց ամբողջ երկրի վրա։ 16-8d դարի վերջին Կամերուն են ներթափանցել եվրոպացիները։ 19-8d դարի վերջից մինչև 1916 թվականy Կամերունը եղել է գերմանական գաղութ, որից հետո երկրի տարածքը բաժանվել է Ֆրանսիայի (արևելյան) և Մեծ Բրիտանիայի (արևմտյան) միջև, վերջինս էլ 1946 թվականին՝ Հյուսիսային և Հարավային Կամերունների, 1960 թվականի հունվարի 1-ին Արևելյան Կամերունը հռչակվել է անկախ պետություն, որին 1961 թվականին միացել է նաև Հարավային Կամերունը (Հյուսիսային Կամերունը միացել է Նիգերիային

Բնակչության կազմ

խմբագրել

Երկրի բնակչության մեծ մասը պատկանում է բանտու և հաուսա լեզվաընտանիքներին։

Տնտեսություն

խմբագրել

Կամերունի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Մշակում են կակաո, սուրճ, ադամաթուզ, կաուչուկատուներ։ Զբաղվում են նաև ձկնորսությամբ։ Ունի թույլ զարգացած լեռնահանքային արդյունաբերություն (արդյունահանում են ոսկի, կապար, շինանյութեր)։ Զարգացած է անտառարդյունաբերությունը։ Համաշխարհային շուկայում արևադարձային ազոբե թանկարժեք բնափայտի արտահանման մենաշնորհը պատկանում է Կամերունին։ Կան նաև գյուղատնտեսական հումքի վերամշակման ձեռնարկություններ։

Բնակվում են ավանդական աֆրիկյան խրճիթներում (փայտե հիմնակմախքով, ծղոտե կոնաձև ծածկով) և յուրօրինակ, ամբողջապես կավաշեն կոնաձև տներում։ Կամերունում տարածված է փայտի փորագրությունը։ Կենցաղային իրերը զարդարված են մարդկանց, կենդանիների և թռչունների պատկերներով։ Փայտից քանդակում են պաշտամունքային արձաններ, ներկում վառ գույներով, զարդարում խեցիներով և ուլունքներով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Cape Verde». International Monetary Fund. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1-ին.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».

Աղբյուրներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամերուն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 203