Պապուա Նոր Գվինեա, պետություն Օվկիանիայում։ Գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավարևմտյան հատվածում և զբաղեցնում է Նոր Գվինեա կղզու արևելյան հատվածը, Բիսմարկի կղզիները, Սողոմոնյան կղզիների հյուսիսային հատվածը և այլ կղզային տարածքներ։ Մակերեսը կազմում է 462 840 կմ², իսկ բնակչությանը թիվը 2009 թվականին՝ 6 մլն։ Մայրաքաղաքաը Պորտ Մորսբին է։ Զբաղեցնում է Նոր Գվինեա կղզու արևելյան մասը, Բիսմարկի, Լուիզիադա կղզեխմբերը, Սողոմոնի կղզիների հյուսիսային մասը, Տրոբրին, Դ’Անտրկաստո, Մուրուա կղզիները և մոտ 200 մեծ ու փոքր այլ կղզիներ։ Երկրի կենտրոնում, արևմուտքից արևելք, ձգվում են 3000-4000 մ բարձրության (առավելագույնը՝ 4 506 մ, Վիլհելմ լեռ) լեռնաշղթաները։ Կան բազմաթիվ գործող և հանգած հրաբուխներ։ Հաճախակի են երկրաշարժերը։ Ընդերքում կան նավթի ու գազի, պղնձի, ոսկու, երկաթի, նիկելի, կապարի, մանգանի, պլատինի հանքավայրեր։ Կլիման հասարակածային և մերձհասարակածային է։ Գետերը ջրառատ են, հարուստ՝ ջրաէներգետիկ պաշարներով։ Կենդանական և բուսական աշխարհները բազմազան են։ Աճում է ավելի քան 20 հազար բուսատեսակ, որոնց մեծ մասը բնաշխարհիկ է։ Տարածված են մշտադալար անտառները, լեռներում խիստ արտահայտված է վերընթաց գոտիականութունը։ Կենդանիներից կան գորշուկ, ծառի ագեվազ և կուսկուս պարկավորներ, օձեր, մողեսներ, ջրերում՝ կոկորդիլոս, կրիա։ Բազմաթիվ ու բազմատեսակ են թռչունները (կազուարներ, դրախտահավեր և այլն)։

Պապուա Նոր Գվինեա
Independent State of Papua New Guinea
Independen Stet bilong Papua Niugini
Պապուա Նոր Գվինեայի դրոշ Զինանշան
Flag of Papua New Guinea.svg
National emblem of Papua New Guinea.svg
Papua New Guinea (orthographic projection).svg
Կարգավիճակհամագործակցության թագավորություն, կղզային պետություն, երկիր, ինքնիշխան պետություն, կղզեխմբային պետություն և սահմանափակ միապետություն
Ներառում էCentral Province?, Chimbu Province?, Eastern Highlands Province?, East New Britain Province?, East Sepik Province?, Enga Province?, Gulf Province?, Madang Province?, Manus Province?, Milne Bay Province?, Morobe Province?, New Ireland Province?, Oro Province?, Autonomous Region of Bougainville?, Southern Highlands Province?, Western Province?, Western Highlands Province?, West New Britain Province?, Sandaun Province?, National Capital District?, Hela Province? և Jiwaka Province?
Պետական լեզուանգլերեն, Tok Pisin?, Hiri Motu? և Papua New Guinean Sign Language?[1]
ՄայրաքաղաքՊորտ Մորսբի
Օրենսդիր մարմինNational Parliament of Papua New Guinea?
Երկրի ղեկավարՉարլզ III
Կառավարության ղեկավարՋեյմս Մարապե
Մակերես462 840 կմ²
Ազգաբնակչություն8 935 000 մարդ (2020)
Խտություն13 մարդ/կմ²
ՀիմնO Arise, All You Sons?
ԿարգախոսA million different journeys
Հիմնադրված է1975 թ.
Արժույթkina?
Կենտրոնական բանկBank of Papua New Guinea?
Ժամային գոտիUTC+10, UTC+11 և Pacific/Port_Moresby?[2]
Հեռախոսային կոդ+675
Ինտերնետ-դոմեն.pg
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,558[3]
papuanewguinea.travel

Նոր Գվինեա կղզու հարավարևելյան մասը՝ Պապուան, եղել է Մեծ Բրիտանիայի գաղութը, իսկ հյուսիսարևելյան մասը զավթել է Գերմանիան։ 20-րդ դարի սկզբից Նոր Գվինեան պատկանել է Ավստրալիային։ 1949 թվականին Պապուան և Նոր Գվինեան վարչականորեն միավորվել են։ Երկիրն անկախ է հռչակվել 1975 թվականի սեպտեմբերի 16-ին։ Երկրի հիմնական բնակիչները պապուասներն ու մելանեզացիներն են, որոնք խոսում են ավելի քան 7 0 լեզվով ու բարբառով։ Խոշոր քաղաքներն են՝ Պորտ Մորսբին, Լաեն, Մադանգը։

ԾանոթագրություններԽմբագրել