Բացել գլխավոր ցանկը

Մալավիի Հանրապետություն (անգլ.՝ Republic of Malawi, մինչև 1964 թվականը Նյասլենդ, անգլ.՝ Nyasaland), երկիր Արևելյան Աֆրիկայում։ Հարավում և հարավ-արևելքում սահմանակցում է Մոզամբիկի (սահմանի երկարությունը՝ 1569 կմ), արևմուտքում՝ Զամբիայի (837 մ), հյուսիսում՝ Տանզանիայի (475 մ) հետ։ Արևելքում Մոզամբիկի և Տանզանիայի հետ սահմանն անցնում է Նյասա լճով։

Մալավի
Republic of Malawi
Dziko la Malaŵi
Մալավիի դրոշ Զինանշան
Flag of Malawi.svg
Coat of arms of Malawi.svg
Malawi (orthographic projection).svg
Կարգավիճակհանրապետություն, ինքնիշխան պետություն, երկիր և դեպի ծով ելք չունեցող պետություն
Ներառում էCentral Region?, Northern Region? և Southern Region?
Պետական լեզուանգլերեն և Chewa?
ՄայրաքաղաքԼիլոնգվե[1]
Պետական կարգնախագահական հանրապետություն
Օրենսդիր մարմինNational Assembly?
Երկրի ղեկավարPeter Mutharika?[2]
Կառավարության ղեկավարPeter Mutharika?
Մակերես118 494 կմ²
Ազգաբնակչություն18 622 104 մարդ (2017)[3]
Խտություն118 մարդ/կմ²
ՀիմնՄուլունգու դաիցա Մալավի
ԿարգախոսUnity and Freedom և Единство и свобода
Հիմնադրված էհուլիսի 6, 1964 թ.
ԱրժույթMalawian kwacha?
Կենտրոնական բանկReserve Bank of Malawi?
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ+265
Ինտերնետ-դոմեն.mw
Կոորդինատներ: 13° հվ. լ. 34° ավ. ե. / 13° հս․. լ. 34° ավ. ե. / 13; 34

Մայրաքաղաքը Լիլոնգվեն է։

Բովանդակություն

ԱնվանումԽմբագրել

Անվանումը չինյանջա լեզվի բարբառներից մեկով նշանակում է «լճի վրա փայլող լույս» (հավանաբար նկատի են ունեցել նախամայրամուտյան ժամին լճի մթնող մակերեսին չըխկացող արևի ճառագայթների հանած կրակի կայծիկները)։ 15-րդ դարի վերջին Մալավիի տարածքում՝ Նյասա լճի շրջանում, կազմվել է մալավի ցեղային միությունը, որն իր առաջնորդ Կարոնգիի մահից հետո քայքայվել է։

ՊատմությունԽմբագրել

Մալավիի տարածքում վաղուց ի վեր բնակվել են բանտու լեզվախմբի ցեղեր։ XV դ. վերջին Նյասա լճի շրջանում կազմավորվել է մալավի ցեղային միությունը, որը շուտով քայքայվել է։ XIX դ. 2-րդ կեսին Մալավիում հայտնվել են եվրոպացիները (անգլիացիները և այլն)։

1891- թվականին Մեծ Բրիտանիան ստեղծել է Նյասալենդ պրոտեկտորատը (Մալավիի տարածքը)։ Ազատագրական շարժումն ուժեղացել է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և հատկապես հետո։ 1944 թվականին ստեղծվել է Նյասալենդի առաջին քաղաքական կազմակերպությունը՝ Աֆրիկյան ազգային կոնգրեսը (ԱԱԿ), որը պայքարել է բնիկների իրավունքների ընդլայնման, իսկ 1953 թվականին Մեծ Բրիտանիայի դրդմամբ ստեղծված Նյասալենդի և Հարավային Ռոդեզիայի (1980-ից՝ Զիմբաբվե) ֆեդերացիայի ստեղծումից հետո՝ ֆեդերացիան վերացնելու համար։ 1959 թվականին ԱԱԿ հայտարարվել է օրենքից դուրս, փոխարենը ստեղծվել է (1959) Մալավիի կոնգրես (ՄԿ) կուսակցությունը։ Ազատագրական շարժման ճնշման տակ 1961 թվականին գաղութարարները հարկադրված մտցրել են բնիկներին ընտրական իրավունքներ տվող սահմանադրություն։ 1963 թվականի փետրվարի 1-ին Նյասալենդը ստացել է ներքին ինքնավարություն. 1963 թվականի դեկտեմբերին դուրս եկել ֆեդերացիայից։ 1964 թվականի հուլիսի 6-ին Նյասալենդը Մալավի անվամբ հռչակվել է անկախ պետություն, 1966 թվականին՝ Մալավիի Հանրապետություն։

1964 թվականից Մալավին ՄԱԿ-ի անդամ է։ 1970-ական թթ. Մալավիի կառավարությունը քաղաքական և տնտեսական սերտ հարաբերություններ է պահպանել ՀԱՀ-ի և Հարավային Ռոդեզիայի ռասիստական վարչակարգի հետ։

Պետական կարգԽմբագրել

Մալավին հանրապետություն է։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1966 թվականին։ Պետության և կառավարության գլուխը նախագահն է, որը նշանակում է նախարարներին, բարձրագույն պաշտոնյաներին, իրավասու է արձակել խորհրդարանը և այլն։ Նա նաև զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է։ Կառավարությունը կազմված է նախագահից և նրա նշանակած նախարարներից, որոնք ազգային ժողովի անդամներ են։ Օրենսդրական բարձրագույն մարմինը՝ խորհրդարանը, կազմված է նախագահից ու միապալատ ազգային ժողովից։ Ընտրական իրավունքից օգտվում են 21 տարին լրացրած քաղաքացիները։ Գավառները գլխավորում են նախարարները, օկրուգները՝ օկրուգային կոմիսարները։ Օկրուգներում և քաղաքներում գործում են կառավարման ընտրովի մարմիններ՝ օկրուգային և քաղաքային խորհուրդներ։ Գյուղերում պահպանվել են իշխանության ավանդական մարմինները՝ առաջնորդների խորհուրդները։ Դատական համակարգը կազմում են՝ Գերագույն ապելյացիոն դատարանը, բարձր դատարանը, մագիստրատների դատարանները և ավանդական դատարանները։

ԱշխարհագրությունԽմբագրել

Մալավին գտնվում է տեկտոնական խախտումների ենթարկված մինչքեմբրիի բյուրեղային ապարներից կազմված Աֆրիկական պլատֆորմի հարավարևելյան եզրին։ Ռելիեֆում տիրապետում են 1000-1500 մ բարձրությունները։ Առավելագույն բարձրությունը 3000 մ է (Մլանջե լեռնազանգված)։ Կան քարածխի, երկաթի, բոքսիտների, մոնացիտային ավազի հանքավայրեր։ Կլիման հասարակածային մուսսունային է։ Ամենատաք ամսվա (նոյեմբեր) միջին ջերմաստիճանը 20-27 °C է, ամենացուրտ ամսվանը (հուլիս)՝ 14—19 °C: Տարեկան տեղումները ցածրավայրերում 750-1000 մմ են, բարձրադիր շրջաններում՝ 2000-2500 մմ։ Ջրագրական ցանցը կազմում են Նյասա (Մալավի) լիճը և նրանից սկիզբ առնող Շիրե (Ջամբեզիի վտակ) նավարկելի գետը։

Հողաբուսական ծածկույթ և կենդանական աշխարհԽմբագրել

Երկրի հյուսիսում, լեռնային կարմրահողերի վրա, տարածված են խոնավ արևադարձային անտառները, մնացած մասերում, լատերիտային շագանակա-կարմրավուն հողերի վրա՝ քսերոֆիտային արևադարձային անտառներն ու սավաննաները։ Գետահովիտներում աճում են սրահային անտառներ, 1500 մ-ից բարձր լեռնային տափաստաններն են։ Բնորոշ կենդանիներն են աֆրիկյան Փիղը, գոմշացուլը, ռնգեղջյուրը, զեբրը և այլն։ Նյասա լիճը հարուստ է ձկներով։ Տարածված է ցեցե ճանճը։ Կենդանական աշխարհի պահպանության համար ստեղծվել է Մալավիի ազգային պարկը։

ԲնակչությունԽմբագրել

Մալավիում հիմնականում բնակվում են բանաուների արևելյան խմբին պատկանող ժողովուրդներ, 32,6%[4]-ը Չեվա են 17,6%[4]-ը Լոմվե ցեղեր։ Բնակվում են նաև մակուա, լոմվե, վայաո և այլ ժողովուրդներ։ Բնակչության ավելի քան կեսը պահպանում է տեղական հավատալիքները, մնացածը քրիստոնյաներ և մուսուլմաններ են։ Պաշտոնական լեզուներն են չինյանջան (մալավիների լեզուն) և անգլերենը, տոմարը՝ գրիգորյանը։ Կարևոր քաղաքներն են Բլանտայր Լիմբեն, Զոմբան, Լիլոնգվեն։

ՏնտեսությունԽմբագրել

Մալավին հետամնաց ագրարային երկիր է, կախման մեջ է նախկին մետրոպոյիայից և ՀԱՀ-ից։ Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Խոշոր պլանտացիաները պատկանում են եվրոպական, հատկապես անգլիական, ընկերություններին։ Արտահանության համար մշակում են թեյ, ծխախոտի բարձրորակ սորտեր, գետնընկույզ, բամբակ, եղրիզենի (տունգ), կաուչուկ, ներքին սպառման համար՝ եգիպտացորեն, կորեկ, սորգո, բրինձ, ընդավորներ, մանիոկա, կարտոֆիլ: Անասնապահությունը թույլ է զարգացած։ Զբաղվում են նաև ձկնորսությամբ։ Կա լեռնային արդյունաբերություն։ Արդյունահանում են քիչ քանակությամբ երկաթի հանքաքար, բոքսիտներ, կիանիտներ։ 2011-ին արտադրվել է 2 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա[5]: Մշակող արդյունաբերությունը ներկայացված է գլխավորապես գյուղատնտեսական հումքի վերամշակման ձեռնարկություններով։ Կան ցեմենտի, շաքարի գործարաններ, ծխախոտի, թեյի վերամշակման, տեքստիլ, բամբակազտիչ, կարի ֆաբրիկաներ, սննդի և այլ ձեռնարկություններ, պարարտանյութերի արտադրություն, շինափայտի մթերում։

ՏրանսպորտԽմբագրել

Ավտոճանապարհների երկարությունը 15.450 կմ[6] է (2014), երկաթուղիներինը՝ 767 կմ[6] (2014)։ Բլանտայր Լիմբեում և Լիլոնգվեում կան միջազգային օդանավակայաններ։ Արտաքին առևտրական գործընկերներն են Մեծ Բրիտանիան, Զիմբաբվեն, ՀԱՀ, ԱՄՆ, Զամբիան, Կանադան, Չինաստանը[7]: Արտահանում է ծխախոտ, թեյ, գետնընկույզ, բուրդ, եղրիզենու յուղ, բամբակ, ներմուծում՝ պարեն, տեքստիլ արտադրանք, նավթամթերք, սև և գունավոր մետաղներ ու դրանցից պատրաստված շինվածքներ[7]:

Բժշկա-աշխարհագրական բնութագիրԽմբագրել

2015 թվականին ծնունդը կազմել է 1000 բնակչին՝ 41,56[8], մահացությունը՝ 8,41[8]: Տարածվածն են տուբերկուլոզը, տիֆերը, պարատիֆերը, դիզենտերիան, վեներական հիվանդությունները, բորը, գեոհելմինթոզները, մալարիան։

ԼուսավորությունԽմբագրել

Բնակչության մոտ 85%-ն անգրագետ է։ Պարտադիր կրթության մասին օրենք չկա։ Տարրական դպրոցը 8-ամյա է, միջնակարգը՝ 6-ամյա։ Պրոֆտեխնիկական կրթություն են ստանում տարրական դպրոցի հիմքի վրա (1-4 տարի)։ Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաստում միջնակարգ դպրոցի հիմքի վրա (2 տարում)։ Միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը Մալավիի համալսարանն է (1964, Բլանտայր Լիմբե)։ Կան մի քանի քոլեջներ՝ գյուղատնտեսական (Լիլոնգվհ), մանկավարժական և Չանսելլորքոլեջը, գործում են նաև պոլիտեխնիկական և վարչական ինստիտուտները (բոլորն էլ՝ Բլանտայր Լիմբեում)։ Այս ուսումնական հաստատություններում լրիվ բարձրագույն կրթություն չեն ստանում։ Խոշոր գրադարանը Չանսելլոր-քոլեջինն է։ Բլանտայր Լիմբեում է Մալավիի թանգարանը (1964

ԾանոթագրություններԽմբագրել